ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2756-Ա |
«29» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.2305-Ա, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 06-Ի Հ.2011-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 01-Ի Հ. 748-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Պաշտպանության նախարարության 19.05.2026թ. հ.24636-26 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքում անշարժ գույքի հասցեներ տրամադրելու մասին» հ.2305-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2008 թվականի մայիսի 06-ի «Երևան քաղաքում անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու և Երևանի քաղաքապետի 30.04.2008թ. հ.1978-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հ.2011-Ա որոշման հավելվածի 35-րդ կետը:
4. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018 թվականի մարտի 01-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.748-Ա որոշման հավելվածի 71-րդ կետը:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
5/29/2026 |
|
Հավելված Երևանի քաղաքապետի29.05.2026 թ. հ. 2756-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Արմենակ Օսիպյան /լիազորված անձ/ Գրիշա և Աննա Սահակյաններ |
Մալաթիա-Սեբաստիա |
հողամաս |
Գրիշա և Աննա Սահակյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող հողամասին /վկ. հ.21052026-01-0112/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 12-րդ նրբանցք, հ.1 |
01073WTYXRQK |
|
|
2 |
Նարինե Օրդոյան, Տաթևիկ, Սաթենիկ Սարգսյաններ |
Զ. Անդրանիկի փողոց, հ.108/3 |
առևտրի սրահ |
Նարինե Օրդոյանին, Տաթևիկ և Սաթենիկ Սարգսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Զ. Անդրանիկի փողոցի հ.108/3 հասցեում գտնվող առևտրի սրահի /վկ. հ.07022022-01-0201, հող. ընդհ. բաժն. 43.02քմ, 2.27քմ, շին. ընդհ. բաժն. 1.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Զ. Անդրանիկի փողոց, հ.108/5 |
01073AFNVXMA |
|
|
3 |
Վարդան Ապրեսյան /լիազորված անձ/ Վալերի Առաքելյան |
Սեբաստիայի փողոց, հ.132 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2024թ. հ.18624 վկայագրով, Վալերի Առաքելյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սեբաստիայի փողոցի հ.132 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սեբաստիայի փողոց, հ.132/2 |
01073CWKCEYR |
|
|
4 |
Լևոն Ամիրաղյան /լիազորված անձ/ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ |
Փ. Բուզանդի փողոց, հ.38 |
բնակելի տուն |
Փ. Բուզանդի փողոցի հ.38 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ Անշարժ գույքը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով վերցնելու ու փոխհատուցում վճարելու մասին 12.05.2026թ. հ.11082 պայմանագիր/ տրամադրել հասցե՝ Փ. Բուզանդի փողոց, հ.38/2 |
01063MQJTXG6 |
|
|
5 |
Յուրա Մարչենկո /լիազորված անձ/ Հովհաննես Մկոյան |
Նոր Նորքի 5-րդ մ/շ, հ.63 շենք, հ.3, Մ. Գալշոյան փողոց, հ.35/2 և հ.35 |
հողամաս |
Հովհաննես Մկոյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Նորքի 5-րդ մ/շ-ի հ.63 շենքի հ.3, Մ. Գալշոյան փողոցի հ.35/2 և հ.35 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.21082025-01-0052, հ.27052025-01-0079, հ.29042022-01-0338 և 14.05.2026թ. հ.ՆԹ-5725-26 նախագծման թույլտվություն/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Մ. Գալշոյան փողոց, հ.35/2 |
01083DZDXYUK |
|
|
6 |
ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆ |
Գ. Հասրաթյան փողոց, հ.25/11 |
բազմաբնակարան բնակելի շենք |
Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 3526.5քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքին /վկ. հ.16022026-01-0326, հող. 1156.0քմ/ տրամադրել հասցե՝ Գ. Հասրաթյան փողոց, հ.15/3 |
01013ZQ4NDRF |
|
|
7 |
ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆ |
Գ. Հասրաթյան փողոց, հ.25/11 |
բազմաբնակարան բնակելի շենք |
Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 2839.9քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքին /վկ. հ.16022026-01-0326, հող. 1037.3քմ/ տրամադրել հասցե՝ Գ. Հասրաթյան փողոց, հ.15/4 |
01013MPZGRTU |
|
|
8 |
ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆ |
Գ. Հասրաթյան փողոց, հ.25/11 |
բազմաբնակարան բնակելի շենք |
Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 6871.4քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքին /վկ. հ.16022026-01-0326, հող. 1054.9քմ/ տրամադրել հասցե՝ Գ. Հասրաթյան փողոց, հ.15/5 |
01013DRLGAVE |
|
|
9 |
ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆ |
Գ. Հասրաթյան փողոց, հ.25/11 |
հողամաս |
Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 3828.0քմ մակերեսով հողամասին /վկ. հ.16022026-01-0326/ տրամադրել հասցե՝ Գ. Հասրաթյան փողոց, հ.15/2 |
01013CRPR8XR |
|
|
10 |
ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆ |
Գ. Հասրաթյան փողոց, հ.25/11 |
հողամաս |
Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող 38581.8քմ մակերեսով մնացորդային հողամասին /վկ. հ.16022026-01-0326/ տրամադրել հասցե՝ Գ. Հասրաթյան փողոց, հ.15/6 |
01013SDM84YA |
|
|
11 |
Տիգրան Պարոնյանց |
Դավիթ Բեկի փողոց, հ.174/27 և հ.204/10 |
հողամաս |
Տիգրան Պարոնյանցին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի փողոցի հ.174/27 և հ.204/10 հասցեներում գտնվող հողամասերին /բնակելի տուն՝ 272.2քմ, վկ.հ.05052026-01-0098 և հ.05052026-01-0153/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, 2-րդ փակուղի հ.16/7 |
01083S7PWUH3 |
|
|
12 |
Անի Դեմիրճյան /լիազորված անձ/ Արման Վարժապետյան |
Օրբելու փողոց, հ.11 |
բնակելի տուն |
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.06.2005թ. գործ 05-2039 վճռով, Արման Վարժապետյանի /Նազարյան/ սեփականության իրավունք ճանաչված Օրբելու փողոցի հ.11 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Օրբելի Եղբայրների փողոց, հ.11/2 |
010335NQVKST |
|
|
13 |
Ծաղիկ Հայրապետյան |
Արարատյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.3ա |
բնակելի տուն |
Անշարժ գույքի մասի նվիրատվության 21.05.2026թ. հ.2140 պայմանագրով Ծաղիկ Հայրապետյանին նվիրած Արարատյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.3ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Արարատյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.3/1 |
01113PLLZTFS |
|
|
14 |
Արթուր Մկրտչյան |
Գ. Գյուլբենկյան փողոց, հ.39բ |
ոչ բնակելի տարածք |
Անշարժ գույքի առուվաճառքի 14.05.2026թ. հ.10907 պայմանագրով Արթուր Մկրտչյանի կողմից ձեռք բերված, Գ. Գյուլբենկյան փողոցի հ.39բ հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքին տրամադրել հասցե՝ Գ. Գյուլբենկյան փողոց, հ.39բ շենք, շինություն հ.38 |
01033KBKL3WC |
|
|
15 |
Արամ Ազիզյան |
Քանաքեռ ՀԷԿ թաղամաս, հ.4 շենք, հ.12 |
բնակարան |
Արամ Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող, Քանաքեռ ՀԷԿ թաղամասի հ.4 շենքի հ.12 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.10042026-01-0144, ընդհ. բաժն. 1.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 37.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Քանաքեռ ՀԷԿ թաղամաս, հ.4 շենք, բն.12/1 |
01033SUWNQ2Y |
|
|
16 |
Գագիկ Պետրոսյան |
Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.21/4 |
հողամաս |
Գագիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 2-րդ թաղամասի հ.21/4 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.25012019-01-0214/ բաժանման հատակագծով առանձնացվող 169.1քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.21/7 |
010434BXMU5V |
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
5/29/2026 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|