ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.2305-Ա, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 06-Ի Հ.2011-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 01-Ի Հ. 748-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2756-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
29.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2756-Ա

«29» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.2305-Ա, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 06-Ի Հ.2011-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 01-Ի Հ. 748-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Պաշտպանության նախարարության 19.05.2026թ. հ.24636-26 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքում անշարժ գույքի հասցեներ տրամադրելու մասին» հ.2305-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2008 թվականի մայիսի 06-ի «Երևան քաղաքում անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու և Երևանի քաղաքապետի 30.04.2008թ. հ.1978-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» հ.2011-Ա որոշման հավելվածի 35-րդ կետը:

4. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018 թվականի մարտի 01-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.748-Ա որոշման հավելվածի 71-րդ կետը:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

5/29/2026

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

29.05.2026 թ.

հ. 2756-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արմենակ Օսիպյան

/լիազորված անձ/

Գրիշա և Աննա Սահակյաններ

Մալաթիա-Սեբաստիա

հողամաս

Գրիշա և Աննա Սահակյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող հողամասին /վկ. հ.21052026-01-0112/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 12-րդ նրբանցք, հ.1

01073WTYXRQK

 

2

Նարինե Օրդոյան, Տաթևիկ, Սաթենիկ Սարգսյաններ

Զ. Անդրանիկի փողոց, հ.108/3

առևտրի սրահ

Նարինե Օրդոյանին, Տաթևիկ և Սաթենիկ Սարգսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Զ. Անդրանիկի փողոցի հ.108/3 հասցեում գտնվող առևտրի սրահի /վկ. հ.07022022-01-0201, հող. ընդհ. բաժն. 43.02քմ, 2.27քմ, շին. ընդհ. բաժն. 1.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Զ. Անդրանիկի փողոց, հ.108/5

01073AFNVXMA

 

3

Վարդան Ապրեսյան

/լիազորված անձ/

Վալերի Առաքելյան

Սեբաստիայի փողոց, հ.132

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2024թ. հ.18624 վկայագրով, Վալերի Առաքելյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սեբաստիայի փողոցի հ.132 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սեբաստիայի փողոց, հ.132/2

01073CWKCEYR

 

4

Լևոն Ամիրաղյան

/լիազորված անձ/

«Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ

Փ. Բուզանդի փողոց, հ.38

բնակելի տուն

Փ. Բուզանդի փողոցի հ.38 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ Անշարժ գույքը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով վերցնելու ու փոխհատուցում վճարելու մասին 12.05.2026թ. հ.11082 պայմանագիր/ տրամադրել հասցե՝ Փ. Բուզանդի փողոց, հ.38/2

01063MQJTXG6

 

5

Յուրա Մարչենկո

/լիազորված անձ/

Հովհաննես Մկոյան

Նոր Նորքի 5-րդ մ/շ, հ.63 շենք, հ.3, Մ. Գալշոյան փողոց, հ.35/2 և հ.35

հողամաս

Հովհաննես Մկոյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Նորքի 5-րդ մ/շ-ի հ.63 շենքի հ.3, Մ. Գալշոյան փողոցի հ.35/2 և հ.35 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.21082025-01-0052, հ.27052025-01-0079, հ.29042022-01-0338 և 14.05.2026թ. հ.ՆԹ-5725-26 նախագծման թույլտվություն/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Մ. Գալշոյան փողոց, հ.35/2

01083DZDXYUK

 

6

ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆ

Գ. Հասրաթյան փողոց, հ.25/11

բազմաբնակարան բնակելի շենք

Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 3526.5քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքին /վկ. հ.16022026-01-0326, հող. 1156.0քմ/ տրամադրել հասցե՝ Գ. Հասրաթյան փողոց, հ.15/3

01013ZQ4NDRF

 

7

ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆ

Գ. Հասրաթյան փողոց, հ.25/11

բազմաբնակարան բնակելի շենք

Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 2839.9քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքին /վկ. հ.16022026-01-0326, հող. 1037.3քմ/ տրամադրել հասցե՝ Գ. Հասրաթյան փողոց, հ.15/4

01013MPZGRTU

 

8

ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆ

Գ. Հասրաթյան փողոց, հ.25/11

բազմաբնակարան բնակելի շենք

Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 6871.4քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքին /վկ. հ.16022026-01-0326, հող. 1054.9քմ/ տրամադրել հասցե՝ Գ. Հասրաթյան փողոց, հ.15/5

01013DRLGAVE

 

9

ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆ

Գ. Հասրաթյան փողոց, հ.25/11

հողամաս

Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 3828.0քմ մակերեսով հողամասին /վկ. հ.16022026-01-0326/ տրամադրել հասցե՝ Գ. Հասրաթյան փողոց, հ.15/2

01013CRPR8XR

 

10

ՊԱՇՏՊԱ-ՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ-ԹՅՈՒՆ

Գ. Հասրաթյան փողոց, հ.25/11

հողամաս

Գ. Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող 38581.8քմ մակերեսով մնացորդային հողամասին /վկ. հ.16022026-01-0326/ տրամադրել հասցե՝ Գ. Հասրաթյան փողոց, հ.15/6

01013SDM84YA

 

11

Տիգրան Պարոնյանց

Դավիթ Բեկի փողոց, հ.174/27 և հ.204/10

հողամաս

Տիգրան Պարոնյանցին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի փողոցի հ.174/27 և հ.204/10 հասցեներում գտնվող հողամասերին /բնակելի տուն՝ 272.2քմ, վկ.հ.05052026-01-0098 և հ.05052026-01-0153/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, 2-րդ փակուղի հ.16/7

01083S7PWUH3

 

12

Անի Դեմիրճյան

/լիազորված անձ/ Արման Վարժապետյան

Օրբելու փողոց, հ.11

բնակելի տուն

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 29.06.2005թ. գործ 05-2039 վճռով, Արման Վարժապետյանի /Նազարյան/ սեփականության իրավունք ճանաչված Օրբելու փողոցի հ.11 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Օրբելի Եղբայրների փողոց, հ.11/2

010335NQVKST

 

13

Ծաղիկ Հայրապետյան

Արարատյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.3ա

բնակելի տուն

Անշարժ գույքի մասի նվիրատվության 21.05.2026թ. հ.2140 պայմանագրով Ծաղիկ Հայրապետյանին նվիրած Արարատյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.3ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Արարատյան փողոց, 2-րդ նրբանցք, հ.3/1

01113PLLZTFS

 

14

Արթուր Մկրտչյան

Գ. Գյուլբենկյան փողոց, հ.39բ

ոչ բնակելի տարածք

Անշարժ գույքի առուվաճառքի 14.05.2026թ. հ.10907 պայմանագրով Արթուր Մկրտչյանի կողմից ձեռք բերված, Գ. Գյուլբենկյան փողոցի հ.39բ հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքին տրամադրել հասցե՝ Գ. Գյուլբենկյան փողոց, հ.39բ շենք, շինություն հ.38

01033KBKL3WC

 

15

Արամ Ազիզյան

Քանաքեռ ՀԷԿ թաղամաս, հ.4 շենք, հ.12

բնակարան

Արամ Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող, Քանաքեռ ՀԷԿ թաղամասի հ.4 շենքի հ.12 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.10042026-01-0144, ընդհ. բաժն. 1.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 37.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Քանաքեռ ՀԷԿ թաղամաս, հ.4 շենք, բն.12/1

01033SUWNQ2Y

 

16

Գագիկ Պետրոսյան

Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.21/4

հողամաս

Գագիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 2-րդ թաղամասի հ.21/4 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.25012019-01-0214/ բաժանման հատակագծով առանձնացվող 169.1քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.21/7

010434BXMU5V

 

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

5/29/2026