ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 405-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 775-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2026 թվականի N 775-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 405-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի տարեկան չափաքանակները հաստատելու մասին» N 405-Ա որոշման N 1 հավելվա ծում «ԸՆԴԱՄԵՆԸ» տողի «1,552,522.7» ցուցանիշը փոխարինել «1,553,363.7» ցուցանիշով, «ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ», «09» «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ», «08» «Կրթություն (այլ դասերին չպատկանող)» և «01» «Կրթություն (այլ դասերին չպատկանող)» տողերի «2,750.0» ցուցանիշը՝ «3,591.0» ցուցանիշով, վերոնշյալ տողերից հետո լրացնել «1162» «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» տողով՝ «841.0», «11001» «Բարձրագույն կրթության և գիտության բնագավառների պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի ծառայություններ» տողով՝ «841.0» և «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տողով՝ «841.0» ցուցանիշներով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ