ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2025 թվականի N 923-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԹԵՆՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱԹԵՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի հունիսի 6-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1.5 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
10.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի N 923-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահան-ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուն- ներ |
|
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
0207141009 |
Ընտանի հավերի միս և սննդային ենթամթերք` սառեցրած, ոսկրահան արված |
Ընտանի հավի սառեցրած, ոսկրահան արված աղացած միս սննդամթերքի արտադրության համար |
կգ |
3 300 000 |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան, Վրաստան |
561 000 000 |
|
|
2. |
0207141009 |
Ընտանի հավերի միս և սննդային ենթամթերք` սառեցրած, ոսկրահան արված |
Ընտանի հավի սառեցրած կրծքամիս՝ ոսկրահան արված, սննդամթերքի արտադրության համար |
կգ |
4 800 000 |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան, Վրաստան |
2 160 000 000 |
|
|
3. |
0207143009 |
Ընտանի հավերի միս և սննդային ենթամթերք` սառեցրած, ոսկրահան չարված |
Ընտանի հավի սառեցրած թև (թևիկ) ոսկրահան չարված, բարակ ծայրով կամ առանց դրա սննդամթերքի արտադրության համար |
կգ |
200 000 |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան, Վրաստան |
70 000 000 |
|
|
4. |
0207146009 |
Ընտանի հավերի միս և սննդային ենթամթերք` սառեցրած, ոսկրահան չարված |
Ընտանի հավի սառեցրած ազդր (բդիկ) ոսկրահան չարված, սննդամթերքի արտադրության համար |
կգ |
500 000 |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան, Վրաստան |
150 000 000 |
|
|
5. |
0207129009 |
Ընտանի հավի սառեցրած, չմասնատված` միս, փետրահան արված և փորոտիքը հանած, առանց գլխի և ոտնաթաթերի, բայց վզով, սրտով, լյարդով և մկանային ստամոքսով՝ ներկայացված որպես «70%-անոց ճտեր» |
Ընտանի հավի
սառեցրած միս, չմասնատված` ամբողջական հավ, փետրահան արված, առանց վզի և ներքին օրգանների, սննդամթերքի արտադրության համար |
կգ |
100 000 |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան, Վրաստան |
30 000 000 |
|
|
6. |
0209101100 |
Անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ` թարմ, պաղեցրած, սառեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած |
Խոզի ենթամաշկային ճարպ՝ սառեցրած, մեջքային, կողային` կտորներով, տարբեր հաստությամբ, մաշկով, առանց մաշկ |
կգ |
1 000 000 |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան |
Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, ԵՄ, Չինաստան, Վրաստան |
500 000 000 |
|
|
Ընդամենը |
3 471 000 000 |
||||||||
(հավելվածը լրաց., փոփ. 04.06.26 N 771-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
10.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 04.06.2026, N 771-Ա | 10.07.2025, N 923-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|