ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2026 թվականի N 782-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 7-րդ կետում «և «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն»» բառերը փոխարինել «, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն»» բառերով, «համաձայն N 5 հավելվածի» բառերից հետո լրացնել «և «Կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը՝ համաձայն N 6 հավելվածի» բառերով.
2) որոշման 8-րդ կետում «NN 4 և 5 հավելվածների անվանացանկերում» բառերը փոխարինել «NN 4, 5 և 6 հավելվածների անվանացանկերում (բացառությամբ սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերով սահմանված դեպքերի)» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-12-րդ կետերով՝
«9. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներով սահմանված՝ «Տնօրեն», «Տնօրենի տեղակալ», «Համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների», «Վարչատնտեսական մասի համակարգող» և «Համայնքային ծրագրերի պատասխանատու» հաստիքները համարվում են վարչական հաստիքներ:
10. Սահմանել, որ սույն որոշման N 6 հավելվածի անվանացանկում նշված նախադպրոցական կրթության հաստիքների պաշտոնների նկարագրերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկը և պաշտոնների նկարագրերը սահմանելու և Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 20-Ն հրամանի N 1 հավելվածում:
11. Սահմանել, որ սույն որոշման N 6 հավելվածի անվանացանկում նշված արտադպրոցական կրթության հաստիքների պաշտոնների նկարագրերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
12. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներով սահմանված պաշտոններ զբաղեցնող աշխատողները պարտավոր են պահպանել և կիրառել հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները սահմանելու մասին» N 07-Ն հրամանի պահանջներին համապատասխան։».
4) որոշման N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների» անվանացանկ բաժնի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչ և շտաբի պետ (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ)՝ հանրակրթական ուսումնական հաստատության».
5) որոշման N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի՝
ա. 1-ին՝ «Տնօրեն՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 3-րդ կետում ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի» բառերը փոխարինել ««Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի» բառերով,
բ. 3-րդ՝ «Համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների» գլխի 3-րդ կետում «պետք է ունենա բարձրագույն կրթություն՝ մանկավարժական որակավորմամբ» բառերը փոխարինել «պետք է ունենա բարձրագույն կրթություն՝ մանկավարժական որակավորմամբ, և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ` վերջին յոթ տարվա ընթացքում» բառերով,
գ. 4-րդ՝ «Ուսուցիչ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի՝
1) 1-ին կետի 23-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24-րդ ենթակետով՝
«24) Տվյալ ուսումնական տարվա համար սահմանված ուսումնական պարապմունքների ավարտից հետո ուսուցիչները շարունակում են իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները՝ հունիս ամսին և անհրաժեշտության դեպքում՝ նաև վերաքննությունների ժամանակ: Միևնույն ժամանակ անհրաժեշտության դեպքում, ըստ տնօրենի որոշման, նրանք կարող են տնօրենության սահմանած կարգով ներգրավվել ավարտական և պետական քննությունների, վերաքննությունների և ստուգումների կազմակերպման և իրականացման գործընթացներում, այդ թվում՝ որպես քննական հանձնաժողովների կամ վերաքննության ուսուցիչներ։».
3) 3-րդ կետը «անձը» բառից հետո լրացնել «, իսկ «Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդման դեպքում՝ վերոնշյալ պահանջներին համապատասխանող և տվյալ առարկայի դասավանդման ոլորտում համապատասխան վերապատրաստում անցած, այդ թվում՝ հոգեբանի որակավորում ունեցող անձը» բառերով,
դ. 8-րդ՝ «ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ (ԶԻՆՂԵԿ)՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ» գլուխը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«8. «ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՎ ՇՏԱԲԻ ՊԵՏ (ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ)՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը` հանրակրթության պետական չափորոշչին և «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի չափորոշչին և ծրագրերին համապատասխան.
2) իրականացնում է տվյալ ուսումնական տարվա դասաբաշխմամբ իրեն հատկացված դասարանների «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի թեմատիկ պլանավորումը.
3) իրականացնում է «Անվտանգ կենսագործունեություն» առարկայից բոլոր դասերի պլանավորումները (գրավոր).
4) ղեկավարում է «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի խմբակների և ճամբարների աշխատանքները.
5) հաշվառում և պահպանում է ուսումնական հաստատության զենքը, փոքր տրամաչափի օդամղիչ հրացանը, դրանց փամփուշտները` համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների.
6) ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի հետ միասին կազմակերպում է ներդպրոցական միջոցառումներ՝ համաձայն տնօրենի կողմից հաստատված աշխատանքային պլանների.
7) սովորողներին մասնակից է դարձնում ոլորտի մրցումներին, խաղերին, ճամբարներին և օլիմպիադաներին.
8) ապահովում է կցագրված զորամասի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (այսուհետ՝ Զ և ԶՀ ծառայություն) համապատասխան տարածքային ստորաբաժանման և ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման հետ համագործակցությունը.
9) ապահովում է այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների հետ համագործակցությունը` «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի դասավանդման որակը բարելավելու նպատակով.
10) նախազորակոչային տարիքի պատանիների զինվորական հաշվառման նպատակով՝ հաստատության դասղեկների (կուրսղեկների, ռազմագիտական ուղղվածությամբ մասնագիտացված ուսումնական հաստատություններում՝ դասակի հրամանատարների) օգնությամբ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը և սահմանված ժամանակահատվածում ապահովում պատանիների ներկայությունը Զ և ԶՀ ծառայություն.
11) աջակցում է անվտանգ կենսագործունեության և ռազմագիտական ուղղությամբ պատանիների մասնագիտական կողմնորոշման աշխատանքներին.
12) համագործակցում է հաստատության մյուս մանկավարժների, հոգեբանի, սովորողների ծնողների հետ՝ սովորողների «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցման կազմակերպման և հայրենասիրական դաստիարակության հարցերում.
13) համագործակցում է իր տարածքի ուսումնական հաստատությունների «Անվտանգ կենսագործունեություն» առարկան դասավանդող գործընկերների (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետերի) և այլ մասնագետների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
14) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին․
15) կազմակերպում և համակարգում է ուսումնական հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբը և շտաբի աշխատանքները.
16) ամառվա ընթացքում մասնակցում է ավագ դպրոցում սովորողների համար կազմակերպվող «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի գործնական և ուսումնամարզական պարապմունքներին (ուսումնական ճամբար)։
2. Հաստատության «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցչի և քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) Հաստատության շտաբի պետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Տեսչական մարմինների մասին», «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը,
բ. հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները,
գ. «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի չափորոշչի և ծրագրերի պահանջները, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,
դ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները,
ե. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Հաստատության շտաբի պետի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն և սպայական կոչում:»,
ե. 9-րդ՝ «Գրադարանավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի՝
1) 1-ին կետի 11-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով՝
«12) Տվյալ ուսումնական տարվա համար սահմանված ուսումնական պարապմունքների ավարտից հետո գրադարանավարը շարունակում է իրականացնել իր աշխատանքային պարտականությունները հունիս ամսին և անհրաժեշտության դեպքում՝ վերաքննությունների ժամանակ՝ ապահովելով գրադարանային ռեսուրսների հասանելիությունն ու համապատասխան նյութերի տրամադրումը և աջակցելով քննությունների ու վերաքննությունների գործընթացի անխափան կազմակերպմանը: Կրթահամալիրի դեպքում գրադարանավարի համար կարող է սահմանվել երկարացված աշխատանքային ժամանակահատված՝ «Աշխատանքային օրենսգրքի» պահանջներին համապատասխան:»,
զ. 11-րդ՝ «Ուսուցչի օգնական՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 3-րդ կետի 1-ին ենթակետը «ստաժ» բառից հետո լրացնել «կամ բարձրագույն կրթություն և մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ» բառերով,
է. 14-րդ՝ «Դասարանի ղեկավար (դասղեկ կամ դասվար)` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 3-րդ՝ «Որակավորման պահանջը՝» կետով շարադրվող պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Դասղեկի (դասվարի) պաշտոնը կարող է զբաղեցնել «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող անձը կամ այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) կամ գիտամանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա դասղեկի գործունեության փորձ։».
6) որոշման N 3 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող (վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած) հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի 1-ին՝ «Տնօրեն՝ հաստատության» գլխի՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«1. Աշխատանքային գործառույթները՝
1) խորհրդին է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագրի իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.
2) դպրոցի ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում, որի հիման վրա ձևավորվում է տարիֆիկացիան.
3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի հիման վրա մուտքագրում է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքները.
4) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության և հաստատության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնների նկատմամբ.
5) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.
6) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի (այդ թվում՝ նախակրթարանի) ուսումնական պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալի, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների ու մանկավարժական աշխատողների հաշվետվությունները.
7) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
8) աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
9) նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանով հաստատած՝ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, ինչպես նաև խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.
10) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի՝ անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական աշխատողների, էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի և գործավարի (օգնականի), իր տեղակալի, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (առարկայական մեթոդական միավորումների) ղեկավարների, դասղեկների ընտրությունը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
11) ղեկավարում է մանկավարժական խորհրդի և համակարգում առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները.
12) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը (կամ ապահովում է ուսումնական պարապմունքների դասացուցակի կազմումը) և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվությունները.
13) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունները.
14) աջակցում է ուսուցիչներին՝ մասնակցելու հերթական և կամավոր ատեստավորումներին, ինչպես նաև տարակարգ ստանալու նպատակով հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ աշխատանքների կատարմանը.
15) խրախուսում է մասնակցային կառավարումն ուսումնական հաստատության խորհրդակցական մարմիններում.
16) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, առաջադիմության, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
17) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական լաբորատորիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեությունը.
18) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է (նախադպրոցական) հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.
19) ապահովում է լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
20) ապահովում է դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը.
21) ապահովում է դպրոցում իր գործառույթներից բխող՝ գործածության ենթակա փաստաթղթերի վարումը և պահպանումը.
22) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիալական և հոգեբանական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ ստանալու իրավունքի իրացման ապահովման համար՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է տարածքը սպասարկող խնամակալության և հոգաբարձության մարմնին.
23) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, տալիս է լիազորագրեր.
24) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
25) խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքները.
26) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը.
27) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
28) սահմանում է դպրոցի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը.
29) ապահովում է հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.
30) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»,
բ. 3-րդ կետում ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի» բառերը փոխարինել ««Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի» բառերով.
7) որոշման N 5 հավելվածի «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիր բաժնի 1-ին՝ «Տնօրեն» գլխի 3-րդ կետում ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի» բառերը փոխարինել ««Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի» բառերով:
2. Որոշումը լրացնել N 6 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի N 782-Ն որոշման |
|
«Հավելված N 6 ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման |
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
«ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Տնօրեն
2. Տնօրենի տեղակալ
3. Համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների
4. Համայնքային ծրագրերի պատասխանատու
5. Ուսուցիչ
6. Հոգեբան
7. Անվտանգ կենսագործունեության ուսուցիչ և շտաբի պետ (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ)
8. Գրադարանավար
9. Լաբորանտ
10. Ուսուցչի օգնական
11. Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ
12. Խմբակավար
13. Դասարանի ղեկավար (դասղեկ կամ դասվար)
14. Նախադպրոցական կրթության մեթոդիստ
15. Նախադպրոցական կրթության դաստիարակ
16. Նախադպրոցական կրթության հատուկ մանկավարժ
17. Նախադպրոցական կրթության հոգեբան
18. Նախադպրոցական կրթության սոցիալական մանկավարժ
19. Նախադպրոցական կրթության երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար)
20. Նախադպրոցական կրթության ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ
21. Նախադպրոցական կրթության պարուսույց` պարի ղեկավար
22. Նախադպրոցական կրթության լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժ
23. Արտադպրոցական կրթության մարզիչ-մանկավարժ
24. Արտադպրոցական կրթության մանկավարժական աշխատող:
ՆԿԱՐԱԳԻՐ
«ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. ՏՆՕՐԵՆ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) կազմակերպում և ղեկավարում է «Կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կրթահամալիր) գործունեությունը՝ ապահովելով կրթական գործընթացների, վարչական կառավարման և համայնքային զարգացման ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացումը՝ ՀՀ օրենսդրության, կրթահամալիրի կանոնադրության և զարգացման ռազմավարության պահանջներին համապատասխան.
2) խորհրդին է ներկայացնում կրթահամալիրի զարգացման ծրագրի իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը՝ ներառյալ կրթական տարբեր մակարդակների և համայնքային ծրագրերի իրականացումն ու դրանց գնահատման ցուցանիշները.
3) ապահովում է կրթահամալիրի զարգացման ծրագրի իրականացումն ու դրա կատարման մոնիթորինգը.
4) ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում կրթական բոլոր մակարդակների համար և ձևավորում է անհրաժեշտ հաշվարկները՝ ծախսերի գնահատման, նախահաշիվ կազմելու և լիազոր մարմնին ներկայացնելու նպատակով.
5) կազմակերպում և վերահսկում է սովորողների առաջադիմության և կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների պահպանման գործընթացը.
6) խորհրդի հավանությանն է ներկայացնում կրթական տարբեր մակարդակներում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների աջակցման ուղղությամբ.
7) իրականացնում է կրթահամալիրի տարեկան ուսումնադաստիարակչական պլանը և ապահովում ենթակա ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացումը.
8) մասնակցում է կրթահամալիրի խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.
9) համակարգում է տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և այլ ստորաբաժանումների աշխատանքը.
10) ապահովում է առարկայական մեթոդական միավորումների, լաբորատորիաների, արտադպրոցական խմբակների և համայնքային զարգացման նախաձեռնությունների արդյունավետ գործունեությունը.
11) կազմակերպում է ուսուցչի թափուր տեղերի համար մրցույթները՝ համաձայն հաստատված պաշտոնների անվանացանկի և նկարագրերի.
12) խրախուսում է մանկավարժական և ուսումնադաստիարակչական նախաձեռնությունները, ապահովում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների արդյունավետ աշխատանքը.
13) ապահովում է ուսումնական պարապմունքների դասացուցակի կազմումը և դրանց իրականացումը.
14) խթանում է աշխատողների ստեղծագործական և նորարարական նախաձեռնությունները.
15) աջակցում է ուսուցիչներին՝ մասնակցելու հերթական և կամավոր ատեստավորումներին, ինչպես նաև տարակարգ ստանալու նպատակով հայտ ներկայացնելու գործընթացում.
16) կազմակերպում է աշխատողների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման հսկողությունը.
17) պատասխանատվություն է կրում կրթության որակի, բովանդակության և ներառականության ապահովման համար.
18) կազմակերպում է դասարանից դուրս և արտադպրոցական գործունեությունը՝ կրթական, մշակութային, տեխնոլոգիական և մարզական նախաձեռնությունների միջոցով.
19) ապահովում է կրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը՝ ուսումնական պլանին համապատասխան։
20) ապահովում է կրթահամալիրում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը.
21) իրականացնում է օրենքով սահմանված լիազոր մարմնի հանձնարարականները և պատասխանատվություն է կրում դրանց պատշաճ կատարման համար.
22) աջակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողներին՝ նրանց կրթական աջակցության կազմակերպման գործընթացում.
23) ներկայացնում է կրթահամալիրի շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության գործընթացներում.
24) համագործակցում է հասարակական կազմակերպությունների, միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի հետ՝ կրթության, մշակույթի և համայնքային զարգացման ուղղություններով.
25) ապահովում է կրթահամալիրում իր գործառույթներից բխող փաստաթղթերի վարումն ու պահպանությունը։
2. Տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) պետք է տիրապետի կրթության կառավարման, ռազմավարական պլանավորման, կազմակերպական կառավարման, մարդկային ռեսուրսների ղեկավարման, ծրագրերի մշակման և գնահատման, հաշվետվությունների պատրաստման, միջանձնային հաղորդակցության և բանակցությունների հմտություններին.
2) ցուցաբերի առաջնորդական և նախաձեռնողական կարողություններ, կարողանա գնահատել կրթական և համայնքային ծրագրերի արդյունավետությունը, կայացնել հիմնավորված կառավարչական որոշումներ և ներկայացնել զարգացման առաջարկություններ.
3) տիրապետի իրավական, ֆինանսական և վարչական փաստաթղթերի մշակման, էլեկտրոնային կառավարման համակարգերի օգտագործման և վերահսկման գործիքներին։
Տնօրենի պարտականությունները՝
1) կրթահամալիրի գործունեության ընդհանուր ղեկավարում և զարգացման ռազմավարության իրականացում.
2) կրթական գործընթացների որակի, շարունակականության և համապատասխանության ապահովում պետական չափորոշիչներին.
3) աշխատակազմի աշխատանքի կազմակերպում, վերահսկում և մասնագիտական զարգացման խթանում.
4) կրթահամալիրի և համայնքի միջև համագործակցության ամրապնդում և համայնքային ներգրավվածության քաղաքականության իրականացում.
5) հաշվետվությունների պատրաստում և ներկայացում լիազորված մարմիններին և կրթահամալիրի խորհրդին.
6) կրթահամալիրի գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծման կազմակերպում և անհրաժեշտ բարելավումների իրականացում.
7) մասնակցում է կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը և նորարարական մոտեցումների ներդրմանը։
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Կրթահամալիրի տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել «Կրթության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով ընտրված անձը:
1. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Տնօրենի տեղակալ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
2. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների» գլխում:
4. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) կազմակերպում և համակարգում է կրթահամալիրի համայնքային ծրագրերը՝ նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային, կրթական և տնտեսական զարգացմանը, ինչպես նաև համայնքի բոլոր խմբերի՝ երեխաների, երիտասարդների և մեծահասակների մասնակցության խթանմանը.
2) մշակում և իրականացնում է համագործակցության ծրագրեր համայնքային կառույցների, հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների և անհատների հետ` ապահովելով փոխգործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի միջև.
3) զարգացնում է համայնքի բնակչության, հատկապես երեխաների, երիտասարդների և մեծահասակների, ոչ ֆորմալ և ամբողջ կյանքի ընթացքում կրթության հնարավորությունները, խթանում համայնքային կրթական նախաձեռնությունների ստեղծումը և փորձի փոխանակումը տարբեր հաստատությունների միջև.
4) նախաձեռնում և կազմակերպում է հանրային միջոցառումներ՝ կրթահամալիրի տարածքի նպատակային օգտագործմամբ և համայնքի շահերին համապատասխան՝ ներառյալ առցանց կամ հիբրիդ ձևաչափով միջոցառումներ՝ հասանելի համայնքի բոլոր անդամներին.
5) ներկայացնում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ իրականացված համայնքային ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ՝ ներառելով առաջարկություններ ծրագրերի արդյունավետության բարձրացման և նոր նախաձեռնությունների համար.
6) համակարգում է կրթահամալիրի ներսում համայնքային ծրագրերին առնչվող ստորաբաժանումների աշխատանքը, վերահսկում ստորաբաժանումների աշխատանքների պլանների իրականացման համապատասխանությունը ընդհանուր համայնքային ծրագրերին և ապահովում փոխգործակցություն սովորողների, ուսուցիչների և համայնքի անդամների միջև.
7) արձագանքում է համայնքի կարիքներին՝ ծրագրերի փոփոխություններ և բարելավումներ կատարելով սոցիալական, մշակութային և կրթական պահանջների հիման վրա.
8) աջակցում է ուսուցիչներին և կրթահամալիրի աշխատակիցներին համայնքային նախագծերի իրականացման գործընթացում, ապահովում նրանց մասնագիտական զարգացման հնարավորությունները։
2. Կրթահամալիրի համայնքային ծրագրերի պատասխանատուի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) պետք է տիրապետի թիմային աշխատանքի կազմակերպման, նախագծերի պլանավորման, հաշվետվությունների պատրաստման, միջանձնային հաղորդակցության, տեղեկատվության հավաքագրման և վերլուծության հմտություններին, ինչպես նաև համայնքային, այդ թվում՝ երիտասարդության զարգացման և ներգրավվածության մեթոդներին, ծրագրերի գնահատման և արդյունավետության չափորոշիչներին.
2) ցուցաբերի նախաձեռնողականություն, կարողանա գնահատել ծրագրերի արդյունավետությունը, պատրաստել առաջարկություններ զարգացման համար և վարել բանակցություններ համայնքային գործընկերների և ֆինանսավորողների հետ.
3) տիրապետի փաստաթղթային և էլեկտրոնային հաշվետվությունների մշակման, ծրագրերի հետևողականության և գնահատման գործիքների օգտագործման հմտություններին.
4) ունենա երիտասարդների հետ աշխատանքի, նրանց ներգրավվածության ապահովման և միջսերնդային հաղորդակցության կազմակերպման հմտություններ.
5) աջակցի երիտասարդներին իրենց անձնական, սոցիալական և արժեքային զարգացման գործում, բացահայտի և զարգացնի երիտասարդների տաղանդները, ներուժը և ինքնավստահությունը, տրամադրի երիտասարդներին համապատասխան և պատշաճ ուղղորդում և հետադարձ կապ:
Կրթահամալիրի համայնքային ծրագրերի պատասխանատուի պարտականությունները՝
1) համայնքային ծրագրերի արդյունավետ կազմակերպում, նպատակների և արդյունքների համապատասխանություն կրթահամալիրի զարգացման ծրագրերին.
2) փոխգործակցության ապահովում սովորողների, ուսուցիչների և համայնքի անդամների միջև.
3) հաշվետվությունների պատրաստում և ներկայացում կրթահամալիրի տնօրենի հաստատմանը.
4) համայնքային ծրագրերի շարունակականության և զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկում և իրականացում.
5) համայնքային ծրագրերի ժամկետների պահպանման մշտադիտարկում և անհրաժեշտ ուղղումների կատարում.
6) մասնակցում է նոր ծրագրերի մշակմանը՝ համայնքի կարիքների վերլուծության և տվյալների հիման վրա.
7) աջակցում է կրթահամալիրի ղեկավարությանը, ռազմավարական ծրագրերի ձևավորմանն ու համայնքային ներգրավվածության քաղաքականության մշակմանը:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Կրթահամալիրի համայնքային ծրագրերի պատասխանատուն պետք է ունենա բարձրագույն կրթություն՝ սոցիալական գիտությունների, կառավարման, կրթության կազմակերպման կամ հարակից ոլորտում և առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ համայնքային, կրթական, սոցիալ-մշակութային, երիտասարդական նախաձեռնությունների կամ հասարակական կառույցներում ծրագրերի կազմակերպման և համակարգման բնագավառում:
5. ՈՒՍՈՒՑԻՉ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Ուսուցիչ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
6. ՀՈԳԵԲԱՆ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հոգեբան՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
7. ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՎ ՇՏԱԲԻ ՊԵՏ (ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ)՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Անվտանգ կենսագործունեության ուսուցիչ և շտաբի պետ (քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ)՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
8. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ` նկարագիրը սահմանված է N 1 հավելվածի «Գրադարանավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
9. ԼԱԲՈՐԱՆՏ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Լաբորանտ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
10. ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Ուսուցչի օգնական՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
11. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
12. ԽՄԲԱԿԱՎԱՐ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Խմբակավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
13. ԴԱՍԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ (ԴԱՍՂԵԿ ԿԱՄ ԴԱՍՎԱՐ)՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Դասարանի ղեկավար (դասղեկ կամ դասվար)` հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
14. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻՍՏ
15. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ
16. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ
17. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆ
18. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ
19. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ (ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ)
20. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԻՉ
21. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՐՈՒՍՈՒՅՑ` ՊԱՐԻ ՂԵԿԱՎԱՐ
22. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺ
23. ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺ
24. ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ:
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
«ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Վարչատնտեսական մասի համակարգող
2. Գլխավոր հաշվապահ
3. Գնումների համակարգող
4. Անձնակազմի կառավարման մասնագետ և (կամ) գործավար
5. Բժշկական սպասարկման ծառայություն իրականացնողներ (բժիշկ, բուժքույր)
6. Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարող (պահեստապետ, տնտեսուհի և այլն)
7. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)
8. Բանվոր (վերանորոգող, հյուսն)
9. Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան)
10. Պահակ
11. Այգեպան
12. Հավաքարար
13. Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողներ (ավագ-խոհարար, խոհարար, խոհանոցի աշխատող)
14. Վարորդ
15. Ուղեկցող:
ՆԿԱՐԱԳԻՐ
«ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Վարչատնտեսական մասի համակարգող՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
2. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գլխավոր հաշվապահ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
3. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` նկարագիրը սահմանված է որոշման N 3 հավելվածի «Գնումների համակարգող» գլխում:
4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՎ (ԿԱՄ) ԳՈՐԾԱՎԱՐ–«ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ»՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Անձնակազմի կառավարման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում, «ԳՈՐԾԱՎԱՐ» պաշտոնի նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գործավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
5. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ (ԲԺԻՇԿ, ԲՈՒԺՔՈՒՅՐ)՝ նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Բժշկական սպասարկման ծառայություն իրականացնողներ (բժիշկ, բուժքույր)» գլխում:
6. ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ (ՊԱՀԵՍՏԱՊԵՏ, ՏՆՏԵՍՈՒՀԻ ԵՎ ԱՅԼՆ)՝ նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարող (պահեստապետ, տնտեսուհի և այլն)» գլխում:
7. ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ԷԼԵԿՏՐԱԳԵՏ, ՍԱՆՏԵԽՆԻԿ, ՓԱԿԱՆԱԳՈՐԾ)՝ նկարագիրը սահմանված է որոշման N 2 հավելվածի «Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)՝ Կենտրոնի» գլխում:
8. ԲԱՆՎՈՐ (ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ, ՀՅՈՒՍՆ)՝ նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Բանվոր (վերանորոգող, հյուսն)» գլխում:
9. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ (ՀՆՈՑԱՊԱՆ)՝ նկարագիրը սահմանված է որոշման N 2 հավելվածի «Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման (հնոցապան` ջեռուցումն ինքնակարգավորվող համակարգով իրականացնելու դեպքում)՝ Կենտրոնի» գլխում:
10. ՊԱՀԱԿ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Պահակ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
11. ԱՅԳԵՊԱՆ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Այգեպան՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
12. ՀԱՎԱՔԱՐԱՐ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հավաքարար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
13. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ (ԱՎԱԳ-ԽՈՀԱՐԱՐ, ԽՈՀԱՐԱՐ, ԽՈՀԱՆՈՑԻ ԱՇԽԱՏՈՂ)՝ նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողներ (ավագ-խոհարար, խոհարար, խոհանոցի աշխատող)» գլխում:
14. ՎԱՐՈՐԴ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Վարորդ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
15. ՈՒՂԵԿՑՈՂ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Ուղեկցող՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2026 թվական: