ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 1994 թ. N 257
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը*):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն հաշվետվություն ներկայացնել նշված միջոցառումների կատարման վերաբերյալ:
3. Միջոցառումների կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք միջոցառումների կատարման 9 ամսվա և տարեկան արդյունքների վերաբերյալ:
____________
*) Ցանկը չի բերվում:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|