ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 143-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1192-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.06.2026
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«02» հունիսի 2026 թվական

ք. Երևան

N 1192-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 143-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 295-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով «ԱՐԳԱՐ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, շահագրգիռ մարմինների դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի մայիսի 25-ի N 13 եզրակացությունը․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի հունվարի 23-ի «ԱՐԳԱՐ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անվտանգության բնագավառում քաղաքացիական զենքի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 143-Ա հրամանի վերնագրում և 1-ին կետում «քաղաքացիական զենքի արտադրության» բառերը փոխարինել «քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության» բառերով:

2. 2026 թվականի հունվարի 23-ին տրամադրված զենքի արտադրության սերիա N ԶԱ 006 լիցենզիայի դարձերեսում կատարել գրառում՝ որպես արտադրվող զենքի տեսակ ներառելով նաև ծառայողական զենքը:

 

6/2/2026

 


Մ. Հայրապետյան