ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 328-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06901369) 2026 թվականի ապրիլի 23-ին կնքված՝ N 066/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ընկերակցության «Շին Շողիկ» ճամբարում նորոգման աշխատանքների իրականացում` 25,349,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պարսամյան Կոմպանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01326125) 2026 թվականի ապրիլի 30-ին կնքված՝ N 071/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ընկերակցության Սպիտակի մշակութային կենտրոնի համար շինարարական ապրանքների մատակարարում` 7,621,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Նեքսթ Լեվել Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08286722) 2026 թվականի մայիսի 7-ին կնքված՝ N 078/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ընկերակցության կենտրոնական գրասենյակում շինարարական աշխատանքների իրականացում` 1,460,459 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
04.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |