ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 1994 թ. N 161
Քաղ. Երևան
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Բնակչությանը հացամթերքներով անխափան մատակարարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` գնել 20,0 հազ. տոննա պարենային ցորեն, յուրաքանչյուր տոննան 107 ԱՄՆ-ի դոլար, ՍԻՖ-ի պայմաններով Փոթի և Բաթումի նավահանգիստներում ստանալ այն և ներկրել հանրապետություն սեփական միջոցներով:
2. Առաջարկել Հայարդշինբաժնետերբանկին, հիմք ընդունելով «Էքսպորտխլեբի» հետ կնքված պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության համակարգի Երևանի ալրաղաց գործարանին հատկացնել 2,14 մլն ԱՄՆ-ի դոլարով վարկ` 8 ամիս ժամկետով, ամսական 1 տոկոսադրույքով, մարումը սկսելով 1994 թվականի հուլիսի 1-ից, վարկի օգտագործման տոսկոսները դրամով մարելու պայմանով` մարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված կուրսին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) Հայարդշինբաժնետերբանկին տալ երաշխիք-նամակ վարկի հատկացման համար` վարկային պայմանագրով նշված ժամկետում վարկը ԱՄՆ-ի դոլարով, իսկ տոկոսները դրամով հանրապետական բյուջեի հաշվին մարելու պայմանով.
բ) ցորենը ստանալուց և հացի արտադրության համար օգտագործելուց հետո Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության հետ համատեղ որոշել նշված ցորենից ստացված հացի վաճառքից հասույթի չափը և այն գանձել հանրապետական բյուջե` վարկի մարման համար:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայարդշինբաժնետերբանկի կողմից հատկացվող վարկի չափը չհաշվարկել բանկի համար նախատեսված նորմատիվների հաշվարկման ժամանակ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|