ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 489-Ա
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 396-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին 2026 թվականի հունիսի 4-ին հետ կանչել ամենամյա արձակուրդից:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի մայիսի 7-ի «Արարատ Միրզոյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 396-Ա որոշման 1-ին կետում «2 աշխատանքային օր տևողությամբ» բառերը փոխարինել «1 աշխատանքային օր տևողությամբ» բառերով, իսկ «մայիսի 29-ից հունիսի 5-ը ներառյալ:» բառերը՝ «մայիսի 29-ից հունիսի 3-ը ներառյալ և հունիսի 5-ին։» բառերով։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
03.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|