ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 484-Ա
ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համակարգողների ցանցի (ExCN) տարեկան երրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Արտյոմ Սուջյանին 2026 թվականի հունիսի 15-18-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին):
2. Ընդունել ի գիտություն, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
02.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |