ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2742-Ա |
«29» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՓՈՂՈՑ Հ.59 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՎՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳԻ ԱՎԱԳՅԱՆԻ, ՕՎՍԱՆՆԱ ՆԱԶԱՐԵԹԻ ԱՎԱԳՅԱՆԻ, ՄԱՐԳԱՐԻՏ ՆԱԶԱՐԵԹԻ ԱՎԱԳՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Օվսաննա Գևորգի Ավագյանի (ծնված 27.03.1979թ.), Օվսաննա Նազարեթի Ավագյանի (ծնված 30.11.1962թ.), Մարգարիտ Նազարեթի Ավագյանի (ծնված 20.11.1964թ.) դիմումները: Երևան, Կենտրոն, Բուդապեշտի փողոց հ.59 հասցեում հողամասի մակերեսը փաստացի կազմում է 175.95քմ, որից՝ 50.8քմ մակերեսով հողամասն օրինական շինություններով զբաղեցրած հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.07.2016թ. հ.16068, հ.16069, հ.16083, հ.16082 և 05.09.2022թ. հ.7563, հ.7564 վկայագրեր, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 14.06.1999թ. հ.012426 և 30.06.1999թ. հ.0121543 վկայականներ):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 28.02.2024թ. հ.ԱՏ-28022024-01-1035, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.09.2024թ. հ.Հ-9399 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.03.2026թ. հ.20-Ել-138340 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Կենտրոն Բուդապեշտի փողոց հ.59 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Կենտրոն Բուդապեշտի փողոց հ.59 հասցեում Օվսաննա Գևորգի Ավագյանին, Օվսաննա Նազարեթի Ավագյանին, Մարգարիտ Նազարեթի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տների զբաղեցված հողամասի հողհատկացման հիմքերը 50.8քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տներին կից հողամասի սեփականության իրավունքը 125.15քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 175.95քմ մակերեսով հողամասի և 125.15քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևանի Կենտրոն, Բուդապեշտի փողոց հ.59 հասցեում գտնվող 175.95քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |