ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Գ. ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.177/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2712-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2712-Ա

«25» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գ. ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.177/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Դիանա Սահինյանի լիազորված անձ Ռուբեն Ադամյանի դիմումը՝ Գ.Բաշինջաղյան փողոցի հ.177/11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դիանա Սահինյանին պատկանող կրպակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28042026-01-0527 վկայական) 10.05քմ մակերեսով հողամասի համար կնքված 09.06.2005թ. հ.2036 վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով.

1. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Դիանա Սահինյանի հետ կնքել համաձայնագիր՝ Գ.Բաշինջաղյան փողոցի հ.177/11 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած 10.05քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի հունիսի 9-ին կնքված վարձակալության հ.2036 պայմանագիրը լուծելու մասին՝ կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի իրավունքի դադարումը ենթակա է պատական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ