ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-224-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2028-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2028

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9 Ազգային անվտանգության ծառայության և արտաքին հետախուզության ծառայության համակարգերում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները»

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Սույն օրենքով նախատեսված թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումը՝ արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ։ Արտաքին հետախուզության ծառայության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումն ապահովում է միայն արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ իրականացվող թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը՝ սույն օրենքով սահմանված կարգով։»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․

«2․1․ Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է արտաքին հետախուզության ծառայության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ստորաբաժանման ղեկավարը, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայացմամբ։»․

4) 4-րդ մասը «սույն օրենքով լիազորված մարմինների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով․

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․

«5․ Արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ՝ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար։»։

 

Հոդված 2 Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «արտաքին հետախուզության ծառայության կամ» բառերը հանել։

 

Հոդված 3 Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով․

«5․ Արտաքին հետախուզության ծառայությունը թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնում է դատարանի թույլտվությամբ՝ սույն օրենքով սահմանված կարգով։

6․ Այն դեպքում, երբ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը։

7․ Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման։ Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման ղեկավարը զեկուցում է արտաքին հետախուզության ծառայության պետին:»։

 

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հունիսի 2

Երևան

ՀՕ-224-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական: