ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 31֊րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ մասով.
«20․ Սույն հոդվածով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտում չի համարվում «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով արտաքին հետախուզության ծառայության ծառայողի կողմից իրականացվող աշխատանքը կամ ձեռնարկատիրական գործունեությունը։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 2 Երևան ՀՕ-227-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական: