ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Արտաքին հետախուզության ծառայության պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով (բացառությամբ առողջապահության ծառայությունների) օգտագործելու համար արտաքին հետախուզության ծառայության պետի հրամանով սահմանված կարգով տրամադրվում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող սոցիալական փաթեթին համարժեք գումարի չափով հատուցում։»։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ուժը կորցրած է ճանաչվում ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-604-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը։
3․ Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 2 Երևան ՀՕ-226-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|