ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի Հ.542-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ Մ.ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.36/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2710-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2710-Ա

«25» մայիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի Հ.542-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ Մ.ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.36/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի հ.542-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Սարյան փողոցի հ.36/5 հասցեում գտնվող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.011781հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողերի կատեգորիայից փոխադրվել է էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13062025-01-0234 վկայականը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 17.03.2023թ. հ.ՄՇ/7064, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 19.06.2024թ. հ.ԴԳ3893, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 31.03.2023թ. հ.53/53.13/1098-2023 գրությունները:

Համաձայն Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ քննարկվող հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է և ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է 2-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.02.2026թ. հ.Ն/5299-26 եզրակացությունը.

1. Կենտրոն վարչական շրջանի, Սարյան փողոցի հ.36/5 հասցեում գտնվող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.011781հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը, Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի հ.542-Ա որոշման համապատասխան, սահմանել էներգետիկայի տրանսպորտի, կապի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիայի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ էներգետիկայի օբյեկտների:

2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակություններով իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30.01.2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 31.03.2023թ. հ.53/53.13/1098-2023 գրության համաձայն, քննարկվող հողամասի հարակից տարածքով անցնում են վերգետնյա գազատարներ, ուստի կառուցապատման աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է պահպանել ՀՀՇՆ IV-12.03.01-04 «գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի պահանջները.

3) տարածքում կապի ենթակառուցվածքների առկայության դեպքում հողաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ դրանց վնասումը բացառելու նպատակով անհրաժեշտ է համագործակցել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Ձև N 1-2