ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12․1) Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձը՝
ա․ որը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 տարվա ծառայության ստաժ, կամ
բ. որի ծառայությունը դադարեցվել է դատական կարգով անգործունակ ճանաչվելու կամ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով.»։
Հոդված 2․ Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերը «9-12․1-ին կետերում նշված մասնագիտական» բառերից հետո լրացնել «և ծառայության» բառերով, իսկ 10-րդ մասի «(մասնագիտական» բառից հետո՝ «և ծառայության» բառերով։
Հոդված 3․ Օրենքի 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով․
«6. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 2 Երևան ՀՕ-225-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական: