ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2679-Ա «25» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հ.ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.5/6 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ 279,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԼԱ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ալլա Մանասերյանի լ/ա Հասմիկ Մարտիրոսյանի դիմումը՝ Հ.Ավետիսյան փողոցի հ.5/6 հասցեին կից՝ 279,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Ալլա Մանասերյանին օգտագործման իրավունքի ձեռբերման վաղեմության իրավունք և սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու մասին։
Երևան քաղաքի ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի ապրիլի 11-ին կայացրած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/7598/05/21 վճռով՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորեցվել է Հ.Ավետիսյան փողոցի հ.5/6 հասցեին կից՝ 279,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Ալլա Մանասերյանին տրամադրել օգտագործման իրավունքի ձեռբերման վաղեմության իրավունք և սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գոտում:
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի ապրիլի 11-ին կայացրած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/7598/05/21 վճիռը.
1. Հ.Ավետիսյան փողոցի հ.5/6 հասցեին կից՝ 279,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Ալլա Մանասերյանին տրամադրել օգտագործման իրավունքի ձեռբերման վաղեմության և սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք:
2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |