ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2707-Ա |
«25» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը և 12-րդ կետի 1-ին ենթակետը.
1. Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների որակի բարելավման նպատակով զանգերի կենտրոնի և այլ կապի միջոցներով ստացվող հայտերի բնույթի և քաղաքացիների գոհունակության վերլուծությունը իրականացնելու համար, Արհեստական բանականության միջոցով տառադարձման և վերլուծությունների իրականացման համակարգի ձեռքբերման գնման գործընթացի պատասխանատու ստորաբաժանում սահմանել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին։
2. Լիազորել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին, որպես պատասխանատու ստորաբաժանում գնման գործընթացների շրջանակներում իրականացնել պայմանագրի ոչ պատշաճ կատարման և չկատարման հետևանքով պայմանագրի լուծման գործընթացը:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենին:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|