ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2681-Ա «25» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի Հ.2413-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Մանանա Կարապետյանի 18.05.2026թ. հ.Դ-50367-26 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2026թ. մայիսի 11-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.2413-Ա որոշման հավելվածի 14-րդ կետի 5-րդ սյունակում «30.82քմ» բառերը փոխարինել «31.82քմ» բառերով:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
22.05.2026 |
|
Հավելված Երևանի քաղաքապետի25.05.2026 թ. հ. 2681-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Արփինե Սահակյան /լիազորված անձ/ Ֆրունզե Սիմոնյան |
Նոր Խարբերդի 2-րդ փողոց, հ.21 |
այգետնակ |
Ֆրունզե Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի 2-րդ փողոցի հ.21 հասցեում գտնվող այգետնակին /սեփ. վկ. հ.1508647/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 3-րդ փողոց, հ.4/1 |
01113HXSETQQ |
|
|
2 |
Կարեն Մելիքսեթյան /լիազորված անձ/ Սանասար Բեգլարյան |
Ծիծեռնակաբերդի խճուղի, հ.43/3 |
հողամաս |
Սանասար Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող, Ծիծեռնակաբերդի խճուղու հ.43/3 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18042022-01-0273/ բաժանման հատակագծով առանձնացվող 711.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մոնթե Մելքոնյան փողոց, հ.50/5 |
01073YNNJN5J |
|
|
3 |
Կարեն Մելիքսեթյան /լիազորված անձ/ Սանասար Բեգլարյան |
Ծիծեռնակաբերդի խճուղի, հ.43/3 |
հողամաս |
Սանասար Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող, Ծիծեռնակաբերդի խճուղու հ.43/3 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18042022-01-0273/ բաժանման հատակագծով առանձնացվող 1259.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մոնթե Մելքոնյան փողոց, հ.50/2 |
010734KVYUCR |
|
|
4 |
Նորայր Հովհաննիսյան /լիազորված անձ/ Վարդգես Հովհաննիսյան |
Նոր Խարբերդի այգետարածք, 12-րդ փողոց |
հողամաս |
Վարդգես Հովհաննիսյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքի 12-րդ փողոցում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 10.02.2023թ. հ.Հ-1619 և 19.02.2026թ. հ.Հ-674 տեղեկանքներ/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 12-րդ փողոց, հ.62 |
0111368U3N7N |
|
|
5 |
Տիգրան Հարությունյան |
Նորագավիթի 9-րդ փողոց, 1-ին փակուղի, հ.10/1 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 07.05.2026թ. հ.2293 վկայագրով Տիգրան Հարությունյանին փոխանցված, Նորագավիթի 9-րդ փողոցի 1-ին փակուղու հ.10/1 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նորագավիթ 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.10/1 |
01113FYXYQ8W |
|
|
6 |
Լևոն Գրիգորյան /լիազորված անձ/ Մարինե Առաքելյան /սեփականատեր/ |
Գ. Արծրունու փողոց, հ.92 շենք, հ.43 |
բնակարան |
Մարինե Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Արծրունու փողոցի հ.92 շենքի հ.43 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.01042026-01-0037, ընդհ. բաժն. 1.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 37.70քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Արծրունու փողոց, հ.92 շենք, բն.43/1 |
01033FAA9JZM |
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
|
22.05.2026 |