ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 1994 թ. N 146
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև 1994 թվականի առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև ձևավորված տնտեսական կապերի պահպանման և զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում կատարել ներմուծվող ապրանքների քվոտաների բաշխում ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին` մեկամսյա ժամկետում ավարտել միջկառավարական համաձայնագրի հավելվածներում նշված ապրանքների ծավալների փոխադարձ առաքումների վերաբերյալ տնտեսական պայմանագրերի կնքումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սեղմ ժամկետում Ուկրաինայի հետ կնքել համաձայնագրեր` համապատասխան ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, արդարադատության նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, շինարարության նախարարությանը` միջոցներ ձեռնարկել համաձայնագրից բխող միջոցառումների կատարման համար:
5. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև փոխադարձ առաքումների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վիճակագրական հաշվետվություն, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1990 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի միջհանրապետական համաձայնագրերով պարտավորությունների կատարման ապահովման միջոցառումների մասին» N 563 որոշման:
6. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների 1994 թվականի փոխադարձ առաքումների կազմակերպման պատասխանատվությունը, համաձայն կնքված պայմանագրերի, դրվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների վրա:
7. Սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |