ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 2-ՐԴ ՏԵՂԱՄԱՍ Հ.7 ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2662-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
22.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2662-Ա

«22» մայիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 2-ՐԴ ՏԵՂԱՄԱՍ Հ.7 ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռոմի Ալիյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամաս 2-րդ տեղամաս հ.7 հատվածում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Սպանդարյանի անվան կոլտնտեսության ընդհանուր ժողովի 1990թ. օգոստոսի 10-ի թիվ 3 որոշման քաղվածքը, նոտարական ակտի 29.08.2025թ. հ.8739 որոշումը, ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 27.02.2026թ. Հ-841 արխիվային տեղեկանքը։

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սիլիկյան թաղամաս 2-րդ տեղամաս հ.7 հատվածի հողամասի մակերեսը փաստացի կազմում է 650քմ:

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 9-րդ գոտում /ծածկագիր՝ 01-001-0468-0006/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-22188-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Սիլիկյան թաղամաս 2-րդ տեղամաս հ.7 հատվածում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում է 650քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ