ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Բ.ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.2/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2654-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.05.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
22.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2654-Ա

«22» մայիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Բ.ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.2/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սյուզաննա և Լիդա Զաքոյանների դիմումը՝ Բ.Պետրոսյան փողոցի հ.2/5 հասցեում, սեփականության իրավունքով Սյուզաննա և Լիդա Զաքոյաններին պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23102025-01-0231 վկայական) զբաղեցրած հողամասը երկու գույքային միավորների բաժանելու և վարձակալության պայմանագիր կնքելու մասին:

Բ.Պետրոսյան փողոցի հ.2/5 հասցեում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 2.121.527 ՀՀ դրամ:

Հողամասի բաժանման հատակագծով և հ.1550235 վկայականի շենքի հատակագծով՝ Բ.Պետրոսյան փողոցի հ.2/5 հասցեում 01-011-0332-0077 կադաստրային ծածկագրով 0.00455հա հողամասի երկու առանձին գույքային միավորների բաժանված մակերեսը չափագրող Վլադիմիր Առաքելյանի /վկայական հ.0203/ կողմից կազմված փաստացի չափագրությամբ կազմում են համապատասխանաբար՝ 21.3քմ և 24.2քմ:

Քննարկվող հողամասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է տարածագնահատման սխեմայի 7-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, 207-րդ, 469-րդ և 612-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-2643-25 եզրակացությունը և «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի Ն/2983-26 գրությունը.

1. Բ.Պետրոսյան փողոցի հ.2/5 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 45.5քմ մակերեսով հողամասը բաժանել համապատասխանաբար՝ 21.3քմ և 24.2քմ մակերեսներով երկու առանձին գույքային միավորների:

2. Լիազորել՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Սյուզաննա և Լիդա Զաքոյանների հետ կնքել՝

1) վարձակալության պայմանագրեր 21.3քմ և 24.2քմ մակերեսներով հողամասերի համար մինչև 2031 թվականի ապրիլի 1-ը ժամկետով և հողամասերի տարեկան վարձավճարը հաշվարկել 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերությամբ սահմանված դրույքաչափերով.

2) 21.12.2004թ. կնքված հ.7825 հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր:

3. Հողամասերի սահմանները որոշվում են 21.3քմ և 24.2քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

4. Բ.Պետրոսյան փողոցի հ.2/5 հասցեում գտնվող գույքի բաժանման հատակագծով առանձնացվող շինությամբ ծանրաբեռնված 21.3քմ մակերեսով հողամասին տրամադրել «Բենիկ Պետրոսյան փողոց հ.2/6» հասցեն:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառա-վարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:

6. Ընդունել ի գիտություն, որ հողամասերի վարձակալության պայմանագրերը և հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։

9. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան