ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2629-Ա |
«21» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍ Հ.93 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՐԳՍԻ ԴԵՐՁԱԿՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍԻ ԴԵՐՁԱԿՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԶԱՎԵՆԻ ԴԵՐՁԱԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արուսյակ Սարգսի Դերձակյանի (ծնված 10.01.1957թ.), Հասմիկ Սարգսի Դերձակյանի (ծնված 16.04.1960թ.), Վարդան Զավենի Դերձակյանի (ծնված 27.05.1971թ.) դիմումները։ Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.93 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 396.1քմ, որից 379.0քմ մակերեսով հողամասը Արուսյակ Սարգսի Դերձակյանին, Հասմիկ Սարգսի Դերձակյանին, Վարդան Զավենի Դերձակյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 12.09.2005թ. հ.1562081 և 07.12.2000թ. հ.0251177 վկայականներ):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.04.2026թ. հ.Հ-3389 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.05.2026թ. հ.20-Ել-124671 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.93 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.93 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արուսյակ Սարգսի Դերձակյանի, Հասմիկ Սարգսի Դերձակյանի, Վարդան Զավենի Դերձակյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 379.0քմ մակերեսով հողամասին կից 17.1քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 17.1քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.93 հասցեում գտնվող 396.1քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|