ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2634-Ա |
«21» մայիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑ Հ.26 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտաշես Մարգարյանի դիմումը՝ Շենգավիթ վ/շ Շիրակի փողոց հ.26 շինություն հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողամասի համար հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.15012026-01-0008 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի ապրիլի 14-ի h.ԴԳ-3234, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի ապրիլի 14-ի հ.ՄՇ/11503, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի ապրիլի 6-ի հ.53/53.13/2226-2026, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի 2026 թվականի ապրիլի 3-ի հ.860/26-1 (նշված տարածքում առկա են Ընկերությանը պատկանող ենթակառուցվածքներ։ Աշխատանքների կատարման ժամանակ պարտադիր է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի աշխատակցի ներկայությունը) գրությունները, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2026 թվականի ապրիլի 10-ի հ.ԱՏ-10042026-01-1494 տեղեկանքը, «Դավիթ Մովսեսյան» ԱՁ-ի կողմից կազմված չափագրությունը և եզրակացությունը՝ հողամասում առկա շինությունները քանդված լինելու վերաբերյալ։
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Շիրակի փողոց հ.26 շինություն հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 818.60քմ, որը համապատասխանում է կադաստրային քարտեզում ամրագրված հողամասի մակերեսի հետ, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում ամրագրված հողամասի մակերեսը կազմում է 818․70քմ, ինչպես նաև առկա է հողամասի տեղադիրքի շեղում։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1. Շենգավիթ վ/շ Շիրակի փողոց հ.26 շինություն հասցեում գտնվող 818.60քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Շենգավիթ վ/շ Շիրակի փողոց հ.26 շինություն հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտաշես Մարգարյանին պատկանող 818.60քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |