ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 1994 թ. N 109
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐԻ 1994/95 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը` ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների, համաձայն NN 1, 2, 3 հավելվածների:*)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը, համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների վճարովի հիմունքներով ընդունելության տեղերի քանակը: Պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի ուսանողների ուսման վարձի չափը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 28-ի «Վճարովի հիմունքներով 1993/94 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների ուսման վարձի չափը սահմանելու մասին» N 392 որոշմամբ նախատեսված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության, ֆինանսների նախարարության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության հետ համատեղ, ի լրումն սույն որոշման, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետական պատվերը արտասահմանում սովորողների թվաքանակի մասին:
_____________
*) Հավելվածները չեն բերվում:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 04.01.1995, N 1 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|