ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐԻ 1994/95 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 109
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 1994 թ. N 109

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՈԼԵՋՆԵՐԻ 1994/95 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը` ըստ ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների, համաձայն NN 1, 2, 3 հավելվածների:*)

2.  Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը, համաձայն N 4 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների վճարովի հիմունքներով ընդունելության տեղերի քանակը: Պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի ուսանողների ուսման վարձի չափը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 28-ի «Վճարովի հիմունքներով 1993/94 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների ուսման վարձի չափը սահմանելու մասին» N 392 որոշմամբ նախատեսված կարգով:

4.  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության, ֆինանսների նախարարության, ներքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության հետ համատեղ, ի լրումն սույն որոշման, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետական պատվերը արտասահմանում սովորողների թվաքանակի մասին:

_____________

*) Հավելվածները չեն բերվում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ