ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-219-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10.4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով.

«1․1) մրցույթն ավարտվելուց հետո Խորհուրդը Հանձնաժողովի անդամի պաշտոնում հաղթող թեկնածու ընտրելու վերաբերյալ որոշում չի կայացնում․»:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ կետով.

«1.4) «Գնումների մասին» օրենքով սահմանված` հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների կողմից գնման գործընթացներին մասնակցության արգելքի պահպանմանը հետևելը.»:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) քննում է «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների կողմից գնման գործընթացներին մասնակցության արգելքի խախտումների դեպքերը.»:

 

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) վերնագրի «և շահերի բախման» բառերը փոխարինել «, շահերի բախման և գնման գործընթացներին մասնակցության արգելքի խախտումների» բառերով.

2) 2-րդ մասը «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների կողմից գնման գործընթացներին մասնակցության արգելքի առերևույթ խախտումների» բառերով.

3) 3-րդ մասը «կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտումներ,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացներին մասնակցության արգելքի առերևույթ խախտումներ,» բառերով.

4) 5-րդ մասը «շահերի բախման դեպքի» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված արգելքի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտում թույլ տված պետական պաշտոն զբաղեցնող անձի կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի կամ վարքագծի կանոնի առերևույթ խախտում թույլ տված կամ շահերի բախման վիճակում առերևույթ հայտնված պետական պաշտոն զբաղեցնող անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի) կամ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը, նրա զբաղեցրած պաշտոնը և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որտեղ անձը պաշտոն է զբաղեցնում, իսկ «Գնումների մասին» օրենքով սահմանված արգելքի առերևույթ խախտման վերաբերյալ դիմումների դեպքում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների կամ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակիցների անունը, ազգանունը կամ իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը): Սույն կետի փակագծերում նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների և գլխավոր դատախազի տեղակալների վրա.»:

 

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի առերևույթ առկայության վերաբերյալ վարույթի հարուցման դեպքում վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, համապատասխան փոխկապակցված մասնակցին, «Գնումների մասին» օրենքով նախատեսված լիազորված մարմին և տվյալ գնման գործընթացը կազմակերպած պատվիրատուին:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովն իրավասու է դիմողից պահանջելու տասնօրյա ժամկետում քննարկվող հարցի առնչությամբ ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն գլխով նախատեսված համապատասխան պաշտոն զբաղեցնող անձից կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով ու Կառավարության կողմից «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մակարդակներում ներառված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների կամ գործադիր մարմինների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ փոխկապակցված մասնակցից՝ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր:»:

 

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «վարքագծի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի առկայության կամ բացակայության մասին» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. ««Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի առկայության կամ բացակայության մասին եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, համապատասխան փոխկապակցված մասնակցին, «Գնումների մասին» օրենքով նախատեսված լիազորված մարմին և տվյալ գնման գործընթացը կազմակերպած պատվիրատուին:»:

 

Հոդված 8.

1 Սույն օրենքը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

2․ Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքը հրապարակելուց հետո՝ անմիջապես:

3․ Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 10․4-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով նախատեսված հիմքով Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի առկայության դեպքում Խորհուրդը նոր մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում: Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր կարգով:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 29

Երևան

 ՀՕ-219-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան