ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35204/23 և 36683/23 գանգատներ
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 29.05.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատներ թիվ 35204/23 և 36683/23)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

12 մարտի 2026 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Սարգսյանը և Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով`

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Դիանա Սարկու [Diana Sârcu],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2026 թվականի փետրվարի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է ,Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել են գանգատների մասին։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները ներկայացված են կից աղյուսակում։

4. Դիմումատուները բողոք են ներկայացրել կալանավորման համար համապատասխան և բավարար պատճառների բացակայության վերաբերյալ։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

 

5. Հաշվի առնելով գանգատների առարկաների նույնաբովանդակությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ մեկ վճռում։

 

II. Կոնվենցիայի 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

6. Դիմումատուները բողոքել են կալանավորման համար համապատասխան և բավարար պատճառների բացակայության մասով։ Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա։

7. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան իր հաստատված նախադեպային իրավունքի համաձայն` հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցագործություն, շարունակական կալանքի իրավաչափության համար sine qua non (պարտադիր պայման) է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար: Այդպիսի դեպքերում Դատարանը պետք է պարզի՝ արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է արդարացված լինել ազատությունից զրկելը: Եթե նման հիմքերը ,հիմնավորե և ,բավարարե են, ապա Դատարանը պետք է նաև պարզի՝ արդյոք վարույթն իրականացնելիս իրավասու ազգային մարմինները դրսևորել են ,պատշաճ ջանասիրությունե։ Դատարանը նաև վճռել է, որ կալանքի ցանկացած ժամկետի մասով հիմնավորումը, անկախ դրա կարճատև լինելուց, պետք է համոզիչ ձևով ներկայացվի մարմինների կողմից: Անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս մարմինները պարտավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ՝ դատաքննությանը նրա ներկայությունն ապահովելու համար։ Ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար ,հիմնավորե և ,բավարարե պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ կիրառվում է նախնական կալանք նշանակելու մասին առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն՝ ձերբակալելուց ,անմիջապեսե հետո (տե՛ս ի թիվս այլ վճիռների, Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 87 և 102, 2016 թվականի հուլիսի 5):

8. Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի հիմնական գործում ([Ara Harutyunyan v. Armenia] թիվ 629/11, § 48 և հաջորդող կետեր, 2016 թվականի հոկտեմբերի 20) Դատարանն արդեն հայտնաբերել է խախտում սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:

9. Ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը՝ Դատարանը չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության և էության վերաբերյալ այլ եզրահանգում կատարելու համար որևէ համոզիչ փաստ կամ փաստարկ։ Հաշվի առնելով այս հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը գտնում է, որ ներկայիս գործում ներպետական դատարանները դիմումատուների մինչդատական կալանքի համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ։

10. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Արա Հարությունյանի գործը, § 66)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Որոշում է միացնել գանգատները.

2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.

3. Վճռում է, որ սույն բողոքներով բացահայտվում է Կոնվենցիայի՝ կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության վերաբերյալ 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը.

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի մարտի 12-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վիկտորիա Մարադուդինա՝

Անդրեաս Զունդ՝

Քարտուղարի տեղակալի

պաշտոնակատար

Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկ (կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայություն)

 

Թիվ

Գանգատ թիվ

Ներկա-յացման ամսաթիվը

Դիմումատուի անունը

Ծննդյան տարեթիվը

Ներկա-յացուցչի անունը և գտնվելու վայրը

Կալանքի ժամկետը

Դատարանը, որը կայացրել է կալա-նավորման մասին որոշում/
քննել է բողոքը

Հատուկ թերութ-յունները

Դիմումա-տուներից յուրա-քանչ-յուրին ոչ նյու-թական վնասի դիմաց շնորհվող գումարը
(եվրոյով)
1

Յուրա-քանչյուր գանգատի դիմաց ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը
(եվրոյով)2

1.

35204/23

12/09/2023

Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ

1981

Ալումյան Հայկ

Երևան

01/03/2023-01/07/2023

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան Վերաքննիչ քրեական դատարան

դատարանների կողմից կիրառված պատճառների ոչ ծանրակշիռ բնույթը

2,000

250

2.

36683/23

15/09/2023

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1997

Թևանյան Արմեն

Երևան

25/05/2023-25/07/2023

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան

Վերաքննիչ քրեական դատարան

դատարանների կողմից բերված պատճառների ոչ ծանրակշիռ բնույթը

2,000

250

 

_______________________

1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ։

2 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան