ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«25» մայիսի 2026 թվական ք. Երևան |
N 09-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «2026 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածը լրացնել նոր 13-րդ բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.
| « |
|
»: | ||||||||||||
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՆԻԿԻՏԱ (ՄԿՐՏԻՉ) ՍԻՄՈՆՅԱՆ. NIKITA (MKRTICH) SIMONYAN 100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Մեծանուն հայեր. Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆ. HOVHANNES SHARAMBEYAN. Հայ նկարիչ. Armenian painter. 100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. «Դիլիջան». 1970. “Dillijan”» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ. GRIGOR KHANJYAN. 100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. Հայ նկարիչ. Armenian painter» և «ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ. GRIGOR KHANJYAN. 100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. «Արևածաղիկներ». 1970. “Sunflowers”» 2 նամականիշի, համաձայն N 3 և N 4 հավելվածների.
4) Մեծանուն հայեր. Թաթուլ Ալթունյանի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «1901-1973. ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆ. TATUL ALTUNYAN. 125TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի.
5) Հայ երաժիշտներ. Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻ. ARMENIAN VIOLINIST. 1926-1999» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 6 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՆԻԿԻՏԱ (ՄԿՐՏԻՉ) ՍԻՄՈՆՅԱՆ. NIKITA (MKRTICH) SIMONYAN 100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
2) Մեծանուն հայեր. Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆ. HOVHANNES SHARAMBEYAN. Հայ նկարիչ. Armenian painter. 100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. «Դիլիջան». 1970. “Dillijan”» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1 000 հատ.
3) Մեծանուն հայեր. Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ. GRIGOR KHANJYAN. 100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. Հայ նկարիչ. Armenian painter» և «ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ. GRIGOR KHANJYAN. 100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. «Արևածաղիկներ». 1970. “Sunflowers”» 2 նամականիշը, անվանագները՝ 320 և 380 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 10 000 հատ.
4) Մեծանուն հայեր. Թաթուլ Ալթունյանի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «1901-1973. ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆ. TATUL ALTUNYAN. 125TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշը, անվանագինը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
5) Հայ երաժիշտներ. Անահիտ Ցիցիկյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «100TH ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻ. ARMENIAN VIOLINIST. 1926-1999» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1 000 հատ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
5/25/2026 ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆ |
|
Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մայիսի 25-ի թիվ 09-Ն հրամանի |
|
Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մայիսի 25-ի թիվ 09-Ն հրամանի |
|
Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մայիսի 25-ի թիվ 09-Ն հրամանի |
|
Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մայիսի 25-ի թիվ 09-Ն հրամանի |
|
Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մայիսի 25-ի թիվ 09-Ն հրամանի |
|
Հավելված 6 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մայիսի 25-ի թիվ 09-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: