ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 762-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2026 թվականի N 762-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման համար «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցման նպատակով «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 1 839 350.0 (մեկ միլիարդ ութ հարյուր երեսունինը միլիոն երեք հարյուր հիսուն հազար) հազար դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով), սահմանելով, որ՝

1) բյուջետային վարկը տրամադրվում է տարեկան 1.0 տոկոս տոկոսադրույքով և 78 (յոթանասունութ) ամսում մարելու պայմաններով.

2) բյուջետային վարկի տոկոսները հաշվեգրվում են վարկի մնացորդի նկատմամբ.

3) բյուջետային վարկի տոկոսագումարների և մայր գումարի մարումները կատարվում են եռամսյակային պարբերականությամբ՝ սկսած վարկի տրամադրման ամսվան հաջորդող 18-րդ ամսից, հավասարաչափ վճարումներով։ Ընդ որում, վարկի տրամադրման օրվանից մինչև 18-րդ ամիսն ընկած ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են վճարման առաջին վճարման հետ միասին.

4) որպես վարկային պարտավորության ապահովման միջոց ընդունվում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ քաղ. Երևան, Ոսկերիչների 1 հասցեում գտնվող (սեփականության վկայական՝ 06102025-01-0112 (գաղտնաբառ՝ HNXB4S3YPXIG), գրավի իրավունքի գրանցման վկայական՝ 10112023-01-0081 (գաղտնաբառ՝ RJSBMC1WWARJ) և հաջորդող գրավի իրավունքի գրանցման վկայական՝ 25092025-01-0002 (գաղտնաբառ՝ 6MHILRIVNJNI) անշարժ գույքի հաջորդող (երրորդ) գրավը։ Վարկառուն պարտավորվում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը սույն կետում նշված գրավի առարկան գրավադրել հօգուտ Հայաստանի Հանրապետության հաջորդող (երկրորդ) գրավի իրավունքով.

5) գրավի պայմանագրի կնքման և գրավի իրավունքի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են ֆինանսավորման «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման համապատասխան պայմանագիր:

3. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում կատարել փոփոխություններ, N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, NN 3, 4, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 762-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 762-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 762-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 762-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 762-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 762-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 762-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 762-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: