ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 761-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2026 թվականի N 761-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 3-րդ հոդվածի աղյուսակում կատարել փոփոխություն, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման 1-ին կետի 23-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«23) որ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահված՝ «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32001. Մարզական օբյեկտների շինարարություն» միջոցառման (Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի մասով և Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի մասով), «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «11001. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծառայություններ» և «31001. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրերի համակարգման շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում» միջոցառումների, «32001. Մանկապարտեզների նոր շենքերի կառուցում» և «32002. Մանկապարտեզների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում» միջոցառումների (այն օբյեկտների մասով, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1581-Ն որոշման N 1 հավելվածով պատվիրատու մարմին է սահմանված Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը), ինչպես նաև «32003. Հանրակրթական դպրոցների նոր շենքերի կառուցում», «32004. Հանրակրթական դպրոցների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում» և «32005. Կրթահամալիրների կառուցում» միջոցառումների (այն օբյեկտների մասով, որոնց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման NN 1 և 3 հավելվածներով պատվիրատու մարմին է սահմանված Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը) բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին.».

2) որոշման բոլոր հավելվածների աղյուսակներում «1189» ծրագրի «12004» միջոցառման անվանման «Ճապոնիայի հիմնադրամի աջակցությամբ բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի դպրոցների շենքային ապահովվածության բարելավում» բառերը փոխարինել «Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի Ճապոնիայի հիմնադրամի աջակցությամբ դպրոցների շենքային ապահովվածության բարելավում» բառերով, իսկ նույն միջոցառման նկարագրության «Ճապոնիայի հիմնադրամի աջակցությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի դպրոցների նոր շենքերի կառուցում, առկա շենքերի վերակառուցում, հիմնանորոգում» բառերը փոխարինել «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի Ճապոնիայի հիմնադրամի աջակցությամբ դպրոցների նոր շենքերի կառուցում, առկա շենքերի վերակառուցում, հիմնանորոգում» բառերով.

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34-րդ ենթակետով.

«34) որ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին վերապահված «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32002. Մանկապարտեզների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում» միջոցառման (Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի մասով) բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Վարդենիսի համայնքապետարանին։»։

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1275-Ն որոշմամբ հատկացված գումարի շրջանակներում «Մշակույթի զարգացման» հիմնադրամի պատվիրատվությամբ թանգարանների և Հայաստանի ազգային պատկերասրահի համար ձեռք բերված գույքն այդ կազմակերպություններին սեփականության իրավունքով տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ։

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝

1) Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի «1045. Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիր» ծրագրի «32001. Մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառմամբ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով սույն որոշման N 4 հավելվածով հատկացվող գումարի շրջանակներում «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ին ամրացված շենքի վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության դիմաց վճարել 2024 թվականի հունվարի 30-ին կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-24/6 պայմանագրի շրջանակներում՝ ըստ «ՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 2-ին ներկայացված կատարողական ակտի.

2) Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով.

ա. կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով 2025 թվականի մայիսի 27-ին «ՆՈՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-25/4 պայմանագրում պայմանագրի ընդհանուր գնի 299.33 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները,

բ. կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություններ կատարելով 2025 թվականի մայիսի 27-ին «ՆՈՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-25/4 պայմանագրում պայմանագրի գնի 34.51 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.

3) Երևանի թիվ 54 ավագ դպրոցի տաքանցումը եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքների նպատակով՝ կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով 2024 թվականի փետրվարի 7-ին «ԼԵԳՈ-ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-24/3 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ նախադասության պահանջները:

5. Թույլատրել «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝

1) «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություններ կատարելով 2025 թվականի սեպտեմբերի 24-ին «ՍԱՆՋ» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՊՄԱԹ-ԳՀԱՇՁԲ-25/202 պայմանագրում պայմանագրի գնի 26.2 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.

2) Կապան համայնքի Բարաբաթում թաղամասի Սբ. Հռիփսիմե եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով 2024 թվականի մարտի 1-ին «Արայիկ Երկաթ» ՍՊԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՊՄԱԹ-ԳՀԱՇՁԲ-24/10 պայմանագրում պայմանագրի ընդհանուր գնի 22.25 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից վերջիններիս գանձապետական հաշիվների մնացորդների հաշվին ապահովել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի դեռևս չապամոնտաժված մասնաշենքերի տանիքներին տեղադրված 30,82 կՎտ հզորությամբ արևային կայանի ապամոնտաժման, տեղափոխման և Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցում ու Անտառուտի միջնակարգ դպրոցում համապատասխանաբար 10 կՎտ և 20,82 կՎտ հզորությամբ լրացուցիչ կայանների տեղադրման աշխատանքները՝ իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

7. Թույլատրել «Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին՝ մարզադպրոցին ամրացված շենքի տանիքի և հատակների վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1880-Ն որոշմամբ հատկացված գումարի շրջանակներում կազմակերպված NN ԳԼՄՁՄԴ-ԳՀԱՇՁԲ-26, ԳԼՄՁՄԴ-ՄԱԾՁԲ-26 և ԳԼՄՁՄԴ-ՄԱԾՁԲ-26/1 գնման ընթացակարգերի արդյունքում առաջացած տնտեսումից 1,729.0 հազար դրամ գումարն ուղղել մասնակի ընթացիկ նորոգման աշխատանքների գծով ծախսերին՝ իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 761-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 761-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 761-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 761-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 761-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 761-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 761-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 761-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան