ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 285-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 285-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ 2025 թվականի արտադրության Joylong մակնիշի էլեկտրական միկրոավտոբուսը (նույնականացման համարը՝ LNLE3F0DXTN000029, 29,950 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,875,000 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ