ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2026 թվականի N 758-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 459-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 1, 2 և 3 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի «Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 459-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել փոխհատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փոխհատուցման գումարների վճարումն իրականացնելու նպատակով։».
2) որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Փոխհատուցման ենթակա գումարները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրվելուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաստատված հայտերի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ հայտում նշված բանկային հաշվեհամարին։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
27.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|