ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2026 թվականի N 749-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1957-Ն որոշման 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղ. Երևան, Մոլդովական 29/1 հասցեում բնակվող քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքը` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն՝ նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքը որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագիր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
27.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականիմայիսի 27-ի N 749-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ
|
NN ը/կ |
Բնակելի տարածքի անվանումը և հասցեն |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Մակերեսը քառ. մ |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
Հողամասը |
|
1․ |
քաղ. Երևան, Մոլդովական 29/1, սենյակ 511 |
Գասպարյան Գոհար Վիկտորի Վադիյանց Էրիկ Կարենի Վադիյանց Ալեն Կարենի |
AS0461879, տրված՝ 24․12․2018 թ․, 005-ի կողմից AX0530968, տրված՝ 30․10․2024 թ․, 005-ի կողմից ծնված՝ 20․12․2010 թ․ |
16,9 քառ. մ |
125,093․8 |
ընդհանուր բաժ- նային սեփակա- նության իրա- վունքով՝ համա- պատասխան բաժնեմասերով |
ընդհանուր բաժնային սեփականու- թյան իրավուն- քով՝ համա- պատասխան բաժնեմասերով |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
27.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |