ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2026 թվականի N 741-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԻՎԱՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՎԻՎԱՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՎԻՎԱՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-15-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2026 թվականի փետրվարի 6-ի N 0328 լիզինգի պայմանագրով սահմանված «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, դրանք հանձնվելու են «ՎԻՎԱՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:
4. Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՎԻՎԱՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնած ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները.
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի ապրիլի 24-ից մինչև 2027 թվականի ապրիլի 23-ը ներառյալ.
4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
27.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 741-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտահան-ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
8504210000 |
Սեփական կարիքի տրանսֆորմատոր 0.8/0.4կՎ, 40կՎԱ, Auxulary transformer 0.8/0.4kV, 40kVA |
ТМГ 0.8/0.4kV40kVA |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
1 638 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
2. |
8504210000 |
110/08.08 ուժային տրանսֆորմատոր, 110/08.08 Transformer |
SZ-10000/110-0.8X2կՎ տրանսֆորմատոր փաթույթների նյութը պղինձ, լարման տակ կարգավորման հնարավորությամբ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
99 450 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
3․ |
8535290000 |
Էլեգազային անջատիչ զսպանակային շարժաբերով (SF6), Сircuit breaker with spring-loaded mechanism, Elegas (SF6) |
126կՎ |
կգ |
1750 |
Չինաստան |
Չինաստան |
9 496 500 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
4․ |
8535309008 |
Եռաբևեռ բաժանիչ 1 հողանցման դանակով, 3 pole disconnector with 1 grounding knives, motor drive |
126կՎ |
կգ |
797,5 |
Չինաստան |
Չինաստան |
3 822 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
5․ |
8504312109 |
Հոսանքի տրանսֆորմատոր 110կՎ, Current transformer 110kV |
վերափոխման գործակից 150/Ա 5P20/5P20/0.5/0.2S |
հատ |
3 |
Չինաստան |
Չինաստան |
7 020 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
6. |
8504312109 |
Ունակային լարման տրանսֆորմատոր 110կՎ, Сapacitive Voltage transformer 110kV |
110000/√3, 100/√3, 100/3 |
հատ |
3 |
Չինաստան |
Չինաստան |
6 786 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
7. |
8535400000 |
Գերլարման սահմանափակիչ 110կՎ գրանցասարքով, Surge arrester 110kV with register |
126кВ, մինիմալ արտահոսքի երկարություն 1.6սմ/կՎ |
կգ |
600 |
Չինաստան |
Չինաստան |
5 265 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
8. |
8546200000 |
Արտաքին տեղադրման հենարանային մեկուսիչ 110կՎ, Support insulator external installation 110kV |
126кВ, մինիմալ արտահոսքի երկարություն 1.6սմ/կՎ |
կգ |
204,9 |
Չինաստան |
Չինաստան |
1 872 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
9. |
8535309008 |
Միբևեռ հողանցիչ ձեռքի շարժաբերով, Single pole earthing switch with manual drive |
126կՎ |
կգ |
275 |
Չինաստան |
Չինաստան |
1 365 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
10. |
8536209007 |
Օդային ավտոմատ անջատիչ, Air circuit breaker |
3200A fixed model/3P / 800-1000VAC |
կգ |
158 |
Չինաստան |
Չինաստան |
6 240 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
11. |
8536209007 |
Ավտոմատ անջատիչ, AC MCCB |
315Ա / 3P / 1000Վ |
կգ |
265 |
Չինաստան |
Չինաստան |
5 850 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
12. |
3926909709 |
Գլանդ, Cable Gland |
PG63 |
կգ |
12,8 |
Չինաստան |
Չինաստան |
31 200 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
13. |
8504312909 |
BH-0.66 հոսանքի տրանսֆորմատոր, BH-0.66 Transformer |
3200/5 / / 1000Վ |
հատ |
6 |
Չինաստան |
Չինաստան |
234 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
14. |
8504312909 |
BH-0.66P հոսանքի տրանսֆորմատոր, BH-0.66P Transformer |
3200/5 / / 1000Վ |
հատ |
9 |
Չինաստան |
Չինաստան |
210 600 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
15. |
8535900008 |
Հաստատուն հոսանքի մալուխի միացուցիչ mc4, mc4 connector |
6մմ2 copper sheet open / /1500Վ |
կգ |
55,2 |
Չինաստան |
Չինաստան |
780 000 |
Լիզինգի պայմանագիր N 0328 |
|
Ընդամենը |
150 060 300 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
27.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|