ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՐՈՄ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՊՐՈՄ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 751-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2026 թվականի N 751-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՐՈՄ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՊՐՈՄ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՊՐՈՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-2-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2025 թվականի դեկտեմբերի 29-ի N 2512 017, N 2512 015 լիզինգի գլխավոր պայմանագրերով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՊՐՈՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՊՐՈՄ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնած ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի մարտի 18-ից մինչև 2027 թվականի մարտի 17-ը ներառյալ․

4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

27.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 27-ի N 751-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա- վորը

Քա- նակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ

տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8701211011

2026 թվականի արտադրության բեռնատար Volvo FH 4x2 truck tractor

VIN: YV2RG30A3TA392683, VIN: YV2RG30A6TA392659, VIN: YV2RG30A8TA392551, VIN: YV2RG30A0TA392771, VIN: YV2RG30A4TA392756, VIN: YV2RG30AXTA392776, VIN: YV2RG30A2TA392819, VIN: YV2RG30A7TA392797, VIN: YV2RG30A0TA392785, VIN: YV2RG30A0TA392656, VIN: YV2RG30A2TA392545, VIN: YV2RG30A5TA392510, VIN: YV2RG30A2TA392514, VIN: YV2RG30A0TA392611, VIN: YV2RG30A1TA392519,

VIN: YV2RG30A0TA392561,

VIN: YV2RG30A9TA392591, VIN: YV2RG30A8TA392615, VIN: YV2RG30A1TA392567,

VIN: YV2RG30A3TA392540

հատ

20

ԵՄ

երկրներ

Շվեդիա

1 116 000 000

Լիզինգի գլխավոր պայմա-նագիր N 2512 017

2.

8716393002

2026 թվականի արտադրության, 87,17 խորանարդ մետր ծավալով կիսակցորդ Schmitz Cargobull Tri-axle deep freeze semi-trailer FERROPLAST-V7 SKO 24/L-13.4 FP COOL V7-FP 60 COOL

VIN: WSM000008TV075620, VIN: WSM00000XTV075621, VIN: WSM000001TV075622, VIN: WSM000003TV075623, VIN: WSM000005TV075624, VIN: WSM000007TV075625, VIN: WSM000009TV075626, VIN: WSM000000TV075627, VIN: WSM000002TV075628, VIN: WSM000004TV075629, VIN: WSM000000TV075630, VIN: WSM000002TV075631, VIN: WSM000004TV075632, VIN: WSM000006TV075633, VIN: WSM000008TV075634, VIN: WSM00000XTV075635, VIN: WSM000001TV075636, VIN: WSM000003TV075637, VIN: WSM000005TV075638,

VIN: WSM000007TV075639

հատ

20

ԵՄ

երկրներ

Գերմանիա

630 000 000

Լիզինգի գլխավոր պայմա-նագիր N 2512 015

 

Ընդամենը

           

1 746 000 000

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

27.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ