Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2026 թվականի N 731-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին կատարել փոփոխություն՝ Երևանի քաղաքապետարանի և «Եղիսաբեթ Սամվելի Ալմազյան» Ա/Ձ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված կապալային աշխատանքների կատարման N «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-25/165-2» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրի 2-րդ և 6-րդ չափաբաժինների մասով նախատեսված աշխատանքների ծավալներ ավելացնելով, որոնք միասին գումարային արտահայտությամբ կազմում են պայմանագրի գնի՝ 2-րդ չափաբաժնի մասով՝ 22,81%, իսկ 6-րդ չափաբաժնի մասով՝ 21,79%՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
27.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |