ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 729-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2026 թվականի N 729-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգերը, ինչպես նաև պատվովճարի չափը սահմանելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում և 1-ին կետի 2-րդ ենթակետում «պայմանագրի» բառը փոխարինել «առաջին և հերթական պայմանագրերի» բառերով.

2) որոշման 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը «անցած» բառից հետո լրացնել «և առաջին անգամ պայմանագիր կնքած» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝

«3) սույն որոշմամբ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած և առաջին անգամ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով՝

ա. երկու տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների պատվովճարի առավելագույն չափը՝ 1.500.000 դրամ,

բ. հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների պատվովճարի առավելագույն չափը՝ 5.000.000 դրամ:».

3) որոշման N 1 հավելվածում՝

ա. 3-րդ կետում «6 ամիսը» բառերը փոխարինել «4 ամիսը» բառերով,

բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «մարտական պատրաստության հիմնական առարկաներից» բառերը փոխարինել «ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով» բառերով,

գ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝

«6.1. Սույն կարգի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողը կարող է կնքված առաջին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով կնքել հերթական պայմանագիր՝ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներով:».

4) որոշման N 2 հավելվածի վերնագրում և 1-ին կետի 2-րդ ենթակետում «պայմանագրի» բառը փոխարինել «առաջին և հերթական պայմանագրերի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

27.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան