ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 738-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2026 թվականի N 738-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող մարզ Տավուշ, համայնք Բերդ Բերդ ք. Սարալանջի փողոց 56 շինություն հասցեում գտնվող 120,057, 767.80 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 788,83 քառ. մետր մակերեսով ջրավազանը, 524,1 քառ. մետր մակերեսով վարչական շենքը, 67,39 քառ. մետր մակերեսով պահեստը, 61,2 քառ. մետր մակերեսով պահեստը, 52,4 քառ. մետր մակերեսով պահեստը, 217,83 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1,2294 հա մակերեսով հողամասը (2025 թվականի մայիսի 5-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 05052025-11-0049 վկայական, այսուհետ՝ անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

27.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան