ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 750-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2026 թվականի N 750-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» N 124-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 4-րդ կետից հանել չորրորդ նախադասությունը.

2) 7-րդ կետը վերջում լրացնել հետևյալ նախադասությամբ՝

«Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը գրավադրվում է համագործակցող կազմակերպությունում:».

3) 11-րդ կետի 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով՝

«8) սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված դեպքերում ծրագրի դադարման որևէ պայմանի ծագման պարագայում համագործակցող կազմակերպությունը իրավասու է վարկառուի հանդեպ վարկային պայմանագրից բխող իր պահանջի իրավունքները և գրավի առարկայի նկատմամբ իրավունքները, զիջել պետությանը՝ վարկի մայր գումարի ﬓացորդի, տվյալ պահին կուտակված տոկոսագումարների, ինչպես նաև այլ վճարների հանրագումարի հատուցման դիմաց, եթե վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկառուն 90 օր կամ ավելի ժամկետով չի կատարում համագործակցող կազմակերպության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները կամ համագործակցող կազմակերպությունը իր ներքին իրավական ակտերի համաձայն գնահատում է, որ վարկառուն վճարունակ չէ կամ չի համապատասխանում իր ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին: Սույն ենթակետով սահմանված որևէ պայմանի ծագման վերաբերյալ համագործակցող կազմակերպության հիմնավորված գրությունը ստանալու օրվանից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է վարկային պայմանագրից բխող պահանջի իրավունքների և գրավի առարկայի նկատմամբ իրավունքների փոխանցման գործընթացը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

27.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան