ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 1994 թ. N 47
Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրով և արձանագրություններով 1994 թվականի համար նախատեսված փոխադարձ պայմանավորվածություններից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝

ա) պետական առաջադրանքներում ընդգրկել Հայաստանի Հանրապետությունից Վրաստանի Հանրապետություն առաքվող կարևորագույն արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների, ժողովրդական սպառման ապրանքների և պարենային մթերքի առաքման ծավալները, համաձայն համաձայնագրի N 1 հավելվածի.*)

բ) տասնօրյա ժամկետում կատարել ներմուծվող ապրանքների քվոտաների հատկացում՝ ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, համաձայն սույն որոշման N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը՝

ա) ապահովել Վրաստանի Հանրապետության հետ 1994 թվականի համար կնքված միջպետական փոխկապված առաքումների և ծառայությունների մատուցման պայմանների համաձայնեցման արձանագրությունով Հայաստանի Հանրապետությունից առաքվող ապրանքների գնումը և առաքումը, համաձայն սույն որոշման N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համապատասխան ձեռնարկությունների հետ կնքել պայմանագրեր Հայաստանի Հանրապետությունից առաքվող ապրանքների և Վրաստանի Հանրապետությունից ստացվող ապրանքների ու ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության կողմից վճարումներ իրականացնելու վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջպետական փոխկապված առաքումների մասնակից բոլոր նախարարությունների հետ համատեղ 1994 թվականի համար կնքված միջկառավարական համաձայնագրով նախատեսված փոխկապված առաքումների նկատմամբ իրականացնել վերահսկողություն և օպերատիվ հաշվառում` այդ մասին պարբերաբար զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

դ) արտադրատեխնիկական նշանակության արտադրատեսակների և ժողովրդական սպառման ապրանքների 1994 թվականի միջպետական փոխկապված առաքումների պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության վրա։

3. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, թեթև արդյունաբերության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, 1994 թվականին Վրաստանի Հանրապետություն արտադրանք առաքող մյուս նախարարություններին, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին՝ 3-շաբաթյա ժամկետում ապահովել միջկառավարական համաձայնագրի հավելվածներում նշված ծավալների համար 1994 թվականի տնտեսական պայմանագրերի կնքումը։

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության, թեթև արդյունաբերության նախարարության, պարենի և մթերումների նախարարության, նյութական ռեսուրսների նախարարության, էներգետիկայի և վառելիքի նախարարության ու շահագրգիռ մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Հանրապետության 1994 թվականի միջպետական փոխկապված առաքումների վերաբերյալ կազմել և ներկայացնել եռամսյակային վիճակագրական հաշվետվություն, համաձայն Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 1991 թվականի միջպետական համաձայնագրերի պարտավորությունների կատարման ապահովման միջոցառումների մասին» N 563 որոշման։

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը՝ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունից Վրաստանի Հանրապետություն արտադրանք առաքող ձեռնարկություններն ու կազմակերպություններն արտոնյալ և առաջնահերթ կարգով էլեկտրաէներգիայով ու գազով ապահովելու վերաբերյալ։

________________

*) Հավելվածները չեն բերվում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան