ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 1994 թ. N 62
Քաղ. Երևան
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԳԻՏԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Էրեբունի» գիտահետազոտական ինստիտուտի և «Էրեբունի» գիտարտադրական ձեռնարկության ֆինանսական ծանր վիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Էրեբունի» գիտարտադրական ձեռնարկության նկատմամբ 1992 թվականի և 1993 թվականի 1-ին եռամսյակի համար հարկային օրենսդրության խախտումների համար Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կողմից կիրառված տույժերի գանձման ժամկետը հետաձգել մեկ տարի ժամանակով:
2. «Էրեբունի» գիտահետազոտական ինստիտուտին ազատել վերակազմավորման ժամանակ «Էրեբունի» գիտարտադրական ձեռնարկության հաշվեկշռին անհատույց փոխանցված գույքի մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկից և դրա գծով հարկային օրենսդրության խախտումների համար կիրառված տույժերից ու տուգանքներից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|