ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԳԻՏԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 62
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 1994 թ. N 62

Քաղ. Երևան

 

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԳԻՏԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Էրեբունի» գիտահետազոտական ինստիտուտի և «Էրեբունի» գիտարտադրական ձեռնարկության ֆինանսական ծանր վիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էրեբունի» գիտարտադրական ձեռնարկության նկատմամբ 1992 թվականի և 1993 թվականի 1-ին եռամսյակի համար հարկային օրենսդրության խախտումների համար Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կողմից կիրառված տույժերի գանձման ժամկետը հետաձգել մեկ տարի ժամանակով:

2. «Էրեբունի» գիտահետազոտական ինստիտուտին ազատել վերակազմավորման ժամանակ «Էրեբունի» գիտարտադրական ձեռնարկության հաշվեկշռին անհատույց փոխանցված գույքի մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկից և դրա գծով հարկային օրենսդրության խախտումների համար կիրառված տույժերից ու տուգանքներից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ