ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 545-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 545-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով հանրապետական մակարդակով թափոնների կառավարման (աղբահանության պատշաճ կազմակերպման) աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 545-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարար

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային /կապիտալ/ ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ

(հավելվածը խմբ. 26.05.26 N 468-Ա)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.05.2026, N 468-Ա 10.06.2024, N 545-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան