ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 545-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 468-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 468-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 545-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում թափոնների կառավարման հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 545-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

26.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի N 468-Ա

որոշման

 

«Հավելված
ՀՀ վարչապետի N 545-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարար

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային /կապիտալ/ ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

26.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ