ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 288-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2024 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված՝ N 453976910 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մայիսի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի օգոստոսի 15-ին կնքված՝ N 0307993 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մայիսի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը՝ 47,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հիգզֆիլդ» ընկերության հետ (Higgsfield Inc., 535 Միշըն փողոց, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, Միացյալ Նահանգներ) 2026 թվականի ապրիլի 23-ի պատվերով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի մայիսի 1-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի համար համակարգչային ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 1,661.33 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Դեմո դրիմս քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00925911) 2026 թվականի ապրիլի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Կապանի Թումո մշակութային և կրթական կենտրոնի նոր մասնաշենքի» կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 282,362,258 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գրանթ թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00040569) 2026 թվականի մարտի 26-ին կնքված՝ N AT-AU-044-26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գրասս օֆիշլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06961751) 2026 թվականի ապրիլի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գորգի ու հատակի մաքրման և կահույք փայլեցնող միջոցների մատակարարում՝ 249,475.50 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
26.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |