ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 302-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 794-Ա, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 724-Ա ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 525-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 794-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում և որոշման հավելվածի 6-րդ կետում «3,696,302,000» թիվը փոխարինել «3,699,452,000» թվով.
2) որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետում «140,948,500» թիվը փոխարինել «144,098,500» թվով.
3) որոշման հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում «40,000,000» թիվը փոխարինել «43,150,000» թվով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 794-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և նույն որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 724-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «19,800,000» թիվը փոխարինել «24,995,500» թվով:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 794-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և նույն որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 525-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «4,050,000» թիվը փոխարինել «7,200,000» թվով:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
26.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |