ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2026
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2026
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» մայիսի 2026 թ․

ԹԻՎ 2-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85․7-րդ հոդվածի 4-րդ մասը, 85․14-րդ հոդվածի 8-րդ մասը և 85․31-րդ հոդվածի 4-րդ մասը․

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել՝

1) փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի․

2) ուսումնասիրության անցկացման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի․

3) տեխնիկական միջոցների կիրառման դեպքերը և ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Ա. Սարգսյան

 

«20» մայիսի 2026 թ.

ք․ Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2026 թվականի մայիսի 20-ի

թիվ 2-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու, իրականացնելու, ծառայողական քննությունը կասեցնելու, վերսկսելու, միացնելու, դրանից մաս անջատելու, դադարեցնելու և ավարտելու հարաբերությունները։

2․ Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա են այն հարցերը, որոնք առնչվում են՝

1) փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները խախտելուն․

2) անհամատեղելիության պահանջները կամ այլ սահմանափակումները կամ շահերի բախման կանոնները խախտելուն․

3) ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն․

4) ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ ծառայողական լիազորություններն անցնելուն․

5) կարգապահական խախտմանը (ծառայողական կարգապահության կանոնների խախտմանը)։

3․ Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը կարող է ներառել նաև այլ հանգամանքներ այնքանով, որքանով դրանք կարող են ուսումնասիրվել ծառայողական քննության ընթացքում՝ նպատակ ունենալով ամբողջապես գնահատել ծառայողի վարքագիծը, ծառայողական պարտականությունների կատարման որակը, ծառայողի նկատմամբ ազդեցություն ունեցող արտաքին գործոնները, ինչպես նաև բացահայտել այն պայմանները, որոնք կարող են նպաստած լինել առերևույթ խախտմանը։

4. Ծառայողական քննության հիմնական նպատակներն են՝

1) խախտման առկայության կամ բացակայության հաստատումը․

2) ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի փաստական տվյալների հավաքումը․

3) անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը․

4) ծառայողի մեղավորության կամ անմեղության հաստատումը․

5) ծառայողի հեղինակության վերականգնումը՝ անհիմն կասկածանքի դեպքում․

6) խախտումների կանխարգելումը․

7) փրկարար ծառայության ծառայողական կարգապահության և բարեվարքության բարձր մակարդակի ապահովումը։

5․ Ծառայողական քննությունն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝

1) օբյեկտիվության՝ ծառայողական քննությունը պետք է իրականացվի անաչառ, բոլոր փաստերի հաշվառմամբ․

2) անմեղության կանխավարկածի՝ մինչև խախտման իրավական հաստատումը՝ ծառայողը համարվում է անմեղ․

3) բազմակողմանիության՝ ծառայողական քննությամբ պետք է ուսումնասիրվեն առերևույթ խախտման վերաբերյալ բոլոր տվյալները․

4) գործողությունների՝ օրենքին համապատասխանության՝ ծառայողական քննության շրջանակներում ցանկացած գործողություն պետք է իրականացվի օրենքով և սույն կարգով սահմանված պահանջների պահպանմամբ․

5) գաղտնիության պահպանման՝ քննության ընթացքում ստացված տեղեկությունները կարող են բացահայտվել միայն օրենքով նախատեսված դեպքերում․

6) ժամկետների պահպանման՝ ծառայողական քննությունն իրականացվում է օրենքով սահմանված ժամկետներում։

6․ Ծառայողական քննությունն իրականացնում են՝

1) փրկարարական ծառայողի էթիկայի հանձնաժողովը՝ փրկարարական ծառայողի (բացառությամբ Փրկարար ծառայության տնօրենի և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների) վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման վերաբերյալ առերևույթ խախտումների դեպքերով.

2) իրավասու ստորաբաժանումը` փրկարարական ծառայողի ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ ծառայողական կարգապահության կանոնների առերևույթ խախտումների դեպքերով։

7․ Փրկարարական ծառայողի էթիկայի հանձնաժողովը փրկարարական ծառայողի (բացառությամբ Փրկարար ծառայության տնօրենի և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների) վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների և շահերի բախման կանոնները խախտելու վերաբերյալ առերևույթ խախտումները քննում է օրենքով, ինչպես նաև՝ «Ոստիկանության և փրկարարական ծառայողի էթիկայի հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով սահմանված կարգով և սույն կարգով՝ վերաբերելի մասով (mutatis mutandis)։

8․ Իրավասու ստորաբաժանումն իրականացնում է փրկարարական ծառայողի ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ ծառայողական կարգապահության կանոնների առերևույթ խախտումների դեպքերով ծառայողական քննությունը (այսուհետ՝ ծառայողական քննություն)։

9․ Ծառայողական քննություն իրականացնող իրավասու պաշտոնատար անձը պարտավոր է գործել անկախ, անկողմնակալ, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։

10․ Ծառայողական քննության առանձնահատկություններով պայմանավորված՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձն իրավունք ունի՝ իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողներին հանձնարարելու իրականացնել սույն կարգով սահմանված գործողություններ։ Այդ հանձնարարությամբ որոշվում է նաև տվյալ ծառայողին ծառայողական քննության ժամանակահատվածում այլ հանձնարարություններ տալու շրջանակը։

11․ Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով ներգրավված փրկարարական ծառայողը վերաբերելի մասով (mutatis mutandis) օգտվում է սույն կարգով սահմանված իրավունքներից և պարտականություններից։

12․ Իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողը ծառայողական քննության շրջանակներում իրեն հանձնարարված գործողությունների մասով հաշվետու է իրավասու ստորաբաժանման ղեկավարին։

 

ԳԼՈՒԽ 2

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Ծառայողական քննությունը կարող է նշանակվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

1) առերևույթ խախտման վերաբերյալ փաստեր, տեղեկություններ կամ փաստական տվյալներ պարունակող հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումի հիման վրա․

2) առերևույթ խախտման վերաբերյալ տվյալներ պարունակող` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, նախարարությանը ենթակա պետական մարմինների կամ կազմակերպությունների ղեկավարների կամ աշխատողների զեկուցագրերի հիման վրա․

3) փրկարարական ծառայողի կողմից առերևույթ խախտման մասին զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

14. Իրավասու ստորաբաժանումը ծառայողական քննության յուրաքանչյուր հիմք փաստաթղթավորում է՝ վարելով հատուկ գրանցամատյան (հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային) և յուրաքանչյուր ծառայողական քննության նյութին հատկացնելով հերթական համար, ինչպես նաև՝ ամրագրելով տեղեկության ստացման տարին, ամիսը և ամսաթիվը, աղբյուրը, հաղորդված հանգամանքների կարճ բովանդակությունը և ծառայողական քննություն իրականացնողի պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը։

15․ Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների հիման վրա ծառայողական քննություն նշանակելու ընթացակարգը սկսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի նախաձեռնությամբ։

16․ Իրավասու ստորաբաժանումը, զանգվածային լրատվամիջոցի հրապարակումը ստանալուց հետո, այն կարող է գրանցել որպես ծառայողական քննություն նշանակելու հնարավոր հիմք և գրանցումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, կատարել տեղեկատվության ստուգում, եթե առկա է կոնկրետ ծառայողին կամ ստորաբաժանումը և հրապարակման փաստական հիմքերի հավաստիությունը պարզելու անհրաժեշտություն։

17․ Մինչև ծառայողական քննություն նշանակելը իրավասու ստորաբաժանումը պարզում է տվյալ դեպքով քրեական վարույթի առկայությունը։

18․ Եթե մինչև ծառայողական քննություն սկսելը պարզվել է, որ առկա է տվյալ փրկարարական ծառայողի մասնակցությամբ կամ նրա կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպք, որն առերևույթ կարող է հանդիսանալ ծառայողական քննության առարկա, ապա ծառայողական քննություն նշանակելու հարցի լուծումը հետաձգվում է մինչև փրկարարական տվյալ ծառայողի նկատմամբ վերջնական դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը։

19․ Հետաձգման մասին իրավասու ստորաբաժանման համապատասխան ծառայողը կազմում է զեկուցագիր, որտեղ, հայտնի լինելու դեպքում, նշվում են քրեական վարույթի համարն ու վարույթն իրականացնող մարմինը, ինչպես նաև՝ հետաձգման հիմնավորումը։ Զեկուցագիրը կազմելուց հետո այն անհապաղ ներկայացվում է իրավասու ստորաբաժանման ղեկավարին, ով այն ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, մակագրում է համապատասխան ստորաբաժանմանը՝ սահմանելով քրեական վարույթի ընթացքին հետևելու ժամկետները և պարբերականությունը։

20․ Փրկարարական տվյալ ծառայողի նկատմամբ վերջնական դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկություն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու ստորաբաժանումը ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին զեկուցագրով տեղեկացնում է նյութերի հիման վրա ծառայողական քննություն նշանակելու անհրաժեշտության կամ ծառայողական քննություն նշանակելու հիմքերի բացակայության կամ անհնարինության մասին։

21․ Ծառայողական քննություն չի նշանակվում, եթե՝

1) իրավասու ստորաբաժանմանը տրամադրված կամ նրա կողմից ձեռք բերված տվյալները վերաբերում են հանցագործության հատկանիշներ պարունակող արարքին․

2) փրկարարական ծառայողի արարքին տրվել է վերջնական իրավական գնահատական՝ դատական կամ այլ իրավական ընթացակարգով, և այդ արարքը չի պարունակում կարգապահական խախտման հատկանիշներ․

3) անցել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը․

4) փրկարարական ծառայողի նկատմամբ արդեն իսկ անցկացվել է ծառայողական քննություն նույն փաստերի մասով, և նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել։

22. Եթե հանցագործության դեպքով փրկարարական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի հարուցվել կամ փրկարարական ծառայողը քրեական պատասխանատվությունից ազատվել է, ապա կարող է նշանակվել ծառայողական քննություն։

23. Ծառայողական քննություն նշանակելու հիմքերի ի հայտ գալու պահ է համարվում՝

1) դիմումի, զեկուցագրի կամ գրության գրանցման օրը․

2) զանգվածային լրատվամիջոցների հրապարակման փաստացի արձանագրման օրը, բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքի, որի պարագայում ծառայողական քննություն նշանակելու հիմքերի ի հայտ գալու պահ է համարվում սույն կարգի 16-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում նման հիմքերի առկայության պարզման պահը։

24․ Ծառայողական քննությունը պետք է նշանակվի սույն կարգի 23-րդ կետով նշված հիմքերի ի հայտ գալուց հետո 30-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան՝

1) կարգապահական խախտում կատարելու օրվանից 12 ամիս անց․

2) ֆինանսատնտեսական գործունեության, ֆինանսական կամ այլ արժեքների ստուգման (այդ թվում՝ գույքագրման) ընթացքում հայտնաբերված խախտումների դեպքում՝ ոչ ավելի, քան երեք տարի անց՝ խախտումը կատարելու օրվանից։

25․ Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն փրկարար ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձինք:

26․ Եթե խախտում կատարելու մեջ ներգրավված են փրկարարական մեկից ավելի ծառայողներ, և նրանց մասով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք տարբեր են, ապա ծառայողական քննություն նշանակում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը։

27․ Իրավասու ստորաբաժանումում ծառայողական քննություն նշանակելու գործընթացը սկսվում է գրավոր՝ առձեռն կամ էլեկտրոնային հիմքի (դիմում, զեկուցագիր, տեղեկություն և այլն) ստացմամբ։

28․ Ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ փաստաթղթավորված հիմքն իրավասու ստորաբաժանում մուտքագրվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող է իրականացվել ուսումնասիրություն, որի արդյունքում կայացվում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) կազմել ծառայողական քննություն նշանակելու մասին որոշման նախագիծ․

2) ծառայողական քննություն չնշանակել։

29․ Գործի ծավալներից և արտաքին աղբյուրներից տեղեկության ստացման ժամկետներով պայմանավորված՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի հրամանով ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 5 աշխատանքային օրով։

30. Եթե ուսումնասիրության արդյունքներով չեն հաստատվում ծառայողական քննության ենթակա դեպքը և համապատասխան հանգամանքները, ապա դիմում, զեկուցագիր կամ գրություն ներկայացրած անձին մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է դեպքի և համապատասխան հանգամանքների բացակայության մասին գրավոր պատճառաբանված պատասխան։

31․ Գրավոր պատասխանը ներկայացնում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը՝ պատճենը ներկայացնելով ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձին։

32․ Այն դեպքում, երբ ուսումնասիրության առարկա հանդիսացող նյութերին առնչվող հարցերի նկատմամբ անհրաժեշտ է սահմանել հսկողություն, ապա իրավասու ստորաբաժանման ղեկավարի համապատասխան մակագրությամբ որոշվում է տվյալ հարցերի նկատմամբ հսկողության իրականացումը՝ սահմանելով կոնկրետ ժամկետը և այդ ժամկետի ընթացքում կատարման ենթակա գործողությունների շրջանակը։

33․ Եթե ուսումնասիրության արդյունքներով հաստատվում է դեպքի առերևույթ առկայությունը, ապա իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ ծառայողական քննություն նշանակելու համար, որին կցվում է նաև ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծը։

34․ Զեկուցագիրը ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը որոշում է կայացնում ծառայողական քննություն նշանակելու մասին և այն ուղարկում է իրավասու ստորաբաժանում։ Ծառայողական քննություն նշանակելու մասին որոշման ձևը սահմանված է Ձև 1-ում։

35․ Ծառայողական քննություն նշանակող անձը ծառայողական քննությունն անցկացնելու ժամկետով կարող է կասեցնել փրկարարական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը: Փրկարարական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը կարող է կասեցվել այն դեպքում, երբ առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ, պաշտոնավարումը շարունակելով, նա կարող է խոչընդոտել ծառայողական քննությանը կամ իր լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ կարող է կատարել նոր խախտում։

36․ Ծառայողական քննություն նշանակելու որոշումը պետք է լինի գրավոր, հիմնավորված և պարունակի՝

1) ծառայողական քննություն նշանակելու հիմքը․

2) առերևույթ խախտման դեպքի համառոտ նկարագրությունը և, առկայության դեպքում, առերևույթ խախտում թույլ տված փրկարարական ծառայողի տվյալները․

3) պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը․

4) որոշման ընդունման օրը և ընդունողի ստորագրությունը։

37․ Ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու ստորաբաժանման ղեկավարը նշանակում է ծառայողական քննություն իրականացնող անձին (անձանց) և ծառայողական քննության նյութերը փոխանցում նրան (նրանց)։

38․ Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու դեպքում առերևույթ խախտում թույլ տված փրկարարական ծառայողը իրավասու ստորաբաժանման կողմից պատշաճ կարգով ծանուցվում է եռօրյա ժամետում։

 

ԳԼՈՒԽ 3

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

39․ Ծառայողական քննության մասնակիցներն են՝

1) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը.

2) իրավասու ստորաբաժանման ղեկավարը.

3) ծառայողական քննություն իրականացնող անձը.

4) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը.

5) ծառայողական քննությանն առնչվող անձինք, որոնք խախտման դեպքի, դրա կատարման մեջ կասկածվող ծառայողի մեղավորության կամ անմեղության, ինչպես նաև խախտմանն առնչվող այլ հանգամանքների մասին կարող են հաղորդել անհրաժեշտ տեղեկություն.

6) ծառայողական քննությանն աջակցող անձինք՝ մասնագետը, փորձագետը և թարգմանիչը։

40․ Ծառայողական քննություն իրականացնող անձն օժտված է գործառութային անկախությամբ և ծառայողական քննությունն իրականացնում է առանց որևէ միջամտության։

41․ Ծառայողական քննություն իրականացնող անձը՝

1) սահմանված ժամկետներում անցկացնում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն.

2) պարզաբանում է խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի, ինչպես նաև մասնագետի, փորձագետի, թարգմանչի, ծառայողական քննությանն առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները.

3) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի կամ իրավասու ստորաբաժանման ղեկավարի պահանջով նրանց ներկայացնում է ծառայողական քննության նյութերը և զեկուցում ծառայողական քննության ընթացքի մասին.

4) իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում պետական այլ մարմիններից, կազմակերպություններից, քաղաքացիներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր կամ տվյալներ պահանջելու վերաբերյալ համապատասխան գրության նախագիծ.

5) ուսումնասիրում է ծառայողական քննությանը վերաբերող նյութերը, իրերը, փաստաթղթերը.

6) վերցնում է գործի համար նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր.

7) վերցնում է գրավոր կամ բանավոր բացատրություններ, այդ թվում՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից, ծառայողական քննությանն աջակցող անձանցից, ծառայողական քննությանն առնչվող անձանցից և դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն,

8) կատարում է զննություն, որի արձանագրության ձևը սահմանված է Ձև 2-ում.

9) կայացնում է փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որի ձևը սահմանված է Ձև 3-ում․

10) վերցնում է փորձանմուշներ և ախտորոշիչ թեստ.

11) օրենքով և սույն կարգով սահմանված դեպքերում դադարեցնում է ծառայողական քննությունը.

12) պատրաստում և իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի պարտականությունների կատարումը ժամանակավոր կասեցնելու մասին միջնորդության նախագիծ.

13) իրավասու ստորաբաժանման ղեկավարին գրավոր տեղեկացնում է ծառայողական քննության ընթացքում հայտնաբերված մեկ այլ խախտման մասին.

14) ստացված և ներկայացված փաստաթղթերը և նյութերը կցում է գործին.

15) կայացնում է մասնագետ ներգրավելու մասին որոշում, որի ձևը սահմանված է Ձև 4-ում․

16) ներգրավում է մասնագետ, փորձագետ կամ թարգմանիչ.

17) զեկուցագիր է ներկայացնում իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ ծառայողական քննությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու կամ ծառայողական քննության նյութերը միացնելու կամ մաս անջատելու անհրաժեշտության վերաբերյալ.

18) իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ծառայողական քննության ժամկետը երկարաձգելու մասին զեկուցագրի նախագիծ.

19) ծառայողական քննությունն ավարտելուց հետո ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմում է եզրակացություն.

20) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողին ծանոթացնում է ծառայողական քննության նյութերին, ներառյալ եզրակացությանը.

21) իր իրավասության սահմաններում՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, լուծում է խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի միջնորդությունները.

22) հայտնում է ինքնաբացարկ, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով։ Այս դեպքում ինքնաբացարկի հարցը լուծում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը:

42 Ծառայողական քննություն իրականացնող անձը պարտավոր է՝

1) գործել անաչառ և անկողմնակալ․

2) ապահովել խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի լսված լինելու իրավունքը․

3) պահպանել ծառայողական քննության գաղտնիությունը․

4) ապահովել օրենքով և սույն կարգով սահմանված ընթացակարգերի պահպանումն ամբողջ ծառայողական քննության ընթացքում․

5) ապահովել ծառայողի իրավունքների պաշտպանությունը․

6) պատրաստել պատճառաբանված եզրակացություն։

43․ Մասնագետը ծառայողական քննության և ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված այն անձն է, որը ծառայողական քննություն իրականացնող անձի որոշմամբ հրավիրվում է ծառայողական քննությանը կամ ուսումնասիրության անցկացմանը` հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար:

44․ Մասնագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է իր կրթության և որակավորման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:

45․ Մասնագետը ծառայողական քննության կամ ուսումնասիրության ընթացքում տրամադրում է խորհրդատվություն իրեն առաջադրված հարցերի մասով, որի հետ կապված՝ կազմվում է համապատասխան արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են մասնագետը և ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձը։

46․ Փորձագետը ծառայողական քննության և ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված այն անձն է, որը ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը ներգրավվում է ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի որոշմամբ՝ գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով ծառայողական քննության կամ ուսումնասիրության նյութերը հետազոտելու և դրա հիման վրա եզրակացություն տալու համար:

47․ Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:

48․ Փորձագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում հատուկ գիտելիքների տիրապետումը հավաստող փաստաթղթեր։

49․ Փորձագետը պարտավոր է իրեն առաջադրված հարցերով տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն։

50․ Թարգմանիչը ծառայողական քննության և ուսումնասիրության արդյունքներով չշահագրգռված այն անձն է, որը ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնող անձի որոշմամբ հրավիրվում է ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանը մասնակցելու այն դեպքերում, երբ ծառայողական քննությանը կամ ուսումնասիրությանն առնչվող անձը չի տիրապետում հայերենին կամ ունի խոսքի, հաղորդակցության կամ լսողական խնդիրներ, կամ անհրաժեշտություն է առաջացել թարգմանել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն իրականացնելու համար անհրաժեշտ որևէ փաստաթուղթ:

51․ Ծառայողական քննությանն առնչվող անձը նա է, ում կարող են հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց կապակցությամբ նա տալիս է համապատասխան գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի) կամ մասնակցում է սույն կարգով նախատեսված այլ գործողությունների:

52․ Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը ծառայողական քննության այն մասնակիցն է, ում վարքագիծը կարող է պարունակել փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ ծառայողական կարգապահության կանոնների առերևույթ խախտումներ։

53․ Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննության փաստն ինքնին չի կարող դիտարկվել որպես նրա մեղավորության նախնական հաստատում։ Մինչև ծառայողական քննության ավարտը նա համարվում է անմեղ։

54․ Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողն իրավունք ունի՝

1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

2) ծանոթանալու ծառայողական քննության դեպքին.

3) բացարկ հայտնելու ծառայողական քննություն իրականացնող անձին, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն իրականացնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով։ Այս դեպքում բացարկի հարցը լուծում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը․

4) ընդունելու կամ հերքելու խախտում կատարելու փաստը.

5) հրաժարվելու բացատրություն ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ բացատրությունը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ.

6) ծառայողական քննության ցանկացած փուլում ներկայացնելու միջնորդություններ առանձին գործողություններ կատարելու, ծառայողական քննության նյութերին իր դիմումը, զեկուցագիրը հիմնավորող` սույն կարգով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.

7) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ.

8) մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների).

9) ծառայողական քննության ավարտից հետո՝ սույն կարգով սահմանված ժամկետում, ծանոթանալու ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը․

10) իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը բողոքարկելու Փրկարար ծառայության տնօրենին, Փրկարար ծառայության տնօրենի կողմից տույժ կիրառվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին․

11) ծառայողական քննության ընթացքում օգտվել փաստաբանի ծառայություններից։

55․ Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը պարտավոր է՝

1) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր, տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ, անհրաժեշտության դեպքում` նաև լրացուցիչ բացատրություններ (բացառությամբ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ բացատրությունը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների.

2) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած` ծառայողական քննության իրականացման համար անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը.

3) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ենթարկվել բժշկական զննության և հանձնել փորձանմուշներ ու ախտորոշիչ թեստ.

4) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի՝ օրենքով և սույն կարգով սահմանված պահանջներին:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

56․ Ծառայողական քննությունն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ուշ, քան նշանակման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում։ Ծառայողական քննության 30-օրյա ժամկետը կարող է երկարաձգվել ևս 30 օրով, եթե առկա է հետևյալ հիմքերից մեկը՝

1) ծառայողական քննություն իրականացնող անձից անկախ պատճառներով ձգձգվել է հարցումների պատասխանների կամ փորձաքննության եզրակացության ստացումը․

2) ծառայողական քննության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ․

3) ծառայողական քննությունների միացմամբ կամ անջատմամբ պայմանավորված՝ պետք է իրականացվեն նոր գործողություններ կամ ձեռք բերվեն նոր փաստեր և փաստական տվյալներ։

57. Երկարաձգումն իրականացվում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի որոշմամբ։ Ծառայողական քննության ժամկետը երկարաձգելու մասին որոշման ձևը սահմանված է Ձև 5-ում։

58․ Ծառայողական քննություն իրականացնող անձը, սույն կարգի 56-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, ոչ ուշ, քան ծառայողական քննության ժամկետի ավարտին նախորդող 3-րդ աշխատանքային օրը, զեկուցագիր է ներկայացնում իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ հստակ նշելով ծառայողական քննության երկարաձգման հիմքը և երկարաձգման համար անհրաժեշտ ժամկետը։ Իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիրն ստանալուց հետո՝ դրա հիման վրա, կազմում և ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին է ներկայացնում ծառայողական քննությունը երկարաձգելու վերաբերյալ զեկուցագիր՝ կցելով ծառայողական քննություն իրականացնող անձի զեկուցագիրը։ Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը զեկուցագիրն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում ծառայողական քննությունը երկարաձգելու վերաբերյալ։

59․ Ծառայողական քննության երկարաձգման որոշման մեջ նշվում են՝

1) սույն կարգի 56-րդ կետով նախատեսված հիմքը․

2) երկարաձգվող ժամկետի տևողությունը։

60․ Ծառայողական քննության ժամկետն առաջին անգամ մինչև 30 օրով երկարաձգվելուց հետո, եթե դեռևս չեն վերացել ծառայողական քննության երկարաձգման հիմքերը կամ առաջացել է ծառայողական քննությունը երկարաձգելու նոր հիմք, ապա ծառայողական քննություն իրականացնող անձը, ոչ ուշ, քան ծառայողական քննության երկարացված ժամկետի ավարտին նախորդող 3-րդ աշխատանքային օրը, զեկուցագիր է ներկայացնում իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ հստակ նշելով ծառայողական քննության երկարաձգման հիմքը և երկարաձգման համար անհրաժեշտ ժամկետը։ Իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիրն ստանալուց հետո՝ դրա հիման վրա, կազմում և ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին է ներկայացնում ծառայողական քննությունը երկարաձգելու վերաբերյալ զեկուցագիր։ Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը զեկուցագիրն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում ծառայողական քննությունը մինչև 15 օր երկարաձգելու վերաբերյալ՝ որոշման մեջ նշելով սույն կարգի 59-րդ կետավ նախատեսված տվյալները։

61․ Ծառայողական քննության ժամկետները երկարաձգելու որոշումն ընդունելուց հետո ծառայողական քննություն իրականացնող անձը 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողին։

 

ԳԼՈՒԽ 5

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

 

62․ Ծառայողական քննությունը ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել միայն այն դեպքում, երբ առկա են օրենքով նախատեսված հանգամանքներ, որոնք քննության հետագա իրականացումը դարձնում են անհնար։

63․ Կասեցման հիմքերն են՝

1) առկա է ծառայողական քննության մասնակից փրկարարական ծառայողի կողմից կամ նրա մասնակցությամբ կատարված՝ ծառայողական քննության առարկա հանդիսացող խախտման հետ կապված առերևույթ հանցագործության դեպք․

2) տվյալ ծառայողական քննության արդյունքով ակնկալվող որոշման ընդունումը անհնարին է մինչև սահմանադրական, վարչական, քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը և դրա օրինական ուժի մեջ մտնելը.

3) ծառայողական քննության շրջանակներում պարզման ենթակա որևէ հարցով նշանակվել է փորձաքննություն.

4) հայտնի չէ կարգապահական պատասխանատվության ենթակա փրկարարական ծառայողը կամ նրա գտնվելու վայրը.

5) կարգապահական պատասխանատվության ենթակա փրկարարական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, արձակուրդում կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և առանց նրա փաստացի ներկայության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը.

6) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարումը.

7) փրկարարական ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ Հայաստանի Հանրապետության դատախազությանը կամ նախաքննության մարմնին․

8) ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին։

64․ Ծառայողական քննությունը կասեցվում է ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ։

65․ Ծառայողական քննություն իրականացնող անձը, սույն կարգի 63-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկն իրեն հայտնի լինելու դեպքում, զեկուցագիր է ներկայացնում իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ հստակ նշելով ծառայողական քննության կասեցման հիմքերը։

66․ Իրավասու ստորաբաժանման ղեկավարը սույն կարգի 65-րդ կետով նախատեսված զեկուցագիրն ստանալուց հետո դրա հիման վրա՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում և ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին է ներկայացնում ծառայողական քննությունը կասեցնելու վերաբերյալ զեկուցագիր։ Ծառայողական քննություն նշանակող անձը զեկուցագիրն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում ծառայողական քննությունը կասեցնելու վերաբերյալ, որի ձևը սահմանված է Ձև 6-ում։ Որոշման մեջ նշվում են կասեցման հիմքը և փաստական հանգամանքի նկարագրությունը։

67․ Ծառայողական քննության կասեցման մասին որոշումը հանձնվում է ծառայողական քննություն իրականացնող անձին՝ գործին կցելու համար և տրամադրվում է խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողին։

68․ Ծառայողական քննության կասեցման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին, եթե ծառայողական քննությունը կասեցվում է հետևյալ հիմքերից որևէ մեկով՝

1) հայտնի չէ կարգապահական պատասխանատվության ենթակա փրկարարական ծառայողը կամ նրա գտնվելու վայրը․

2) կարգապահական պատասխանատվության ենթակա փրկարարական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, արձակուրդում կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և առանց նրա փաստացի ներկայության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը․

3) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարումը։

69. Ծառայողական քննության կասեցման պահից ծառայողական քննության ժամկետի հաշվարկը դադարում է։ Կասեցման ժամանակահատվածը չի հաշվարկվում ծառայողական քննության ընդհանուր, երկարաձգված կամ լրացուցիչ ժամկետների մեջ։

70. Ծառայողական քննության կասեցման հիմքը վերանալու կամ դադարելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է։

71. Ծառայողական քննությունը կարող է վերսկսվել նաև ավարտված ծառայողական քննությանն առնչվող նոր երևան եկած հանգամանքների առկայությունը հիմնավորող համապատասխան ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացության հիման վրա։

72. Ծառայողական քննություն իրականացնող անձը, սույն կարգի 70-րդ և 71-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկն իրեն հայտնի լինելու դեպքում, զեկուցագիր է ներկայացնում իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ հստակ նշելով ծառայողական քննության վերսկսման հիմքերը։ Իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիրն ստանալուց հետո դրա հիման վրա՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում և ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին է ներկայացնում ծառայողական քննությունը վերսկսելու վերաբերյալ զեկուցագիր։ Ծառայողական քննություն նշանակող անձը զեկուցագիրն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում ծառայողական քննությունը վերսկսելու վերաբերյալ, որի ձևը սահմանված է Ձև 7-ում։ Որոշման մեջ նշվում են կասեցման հիմքը, ծառայողական քննության վերսկսման հիմնավորումը, ինչպես նաև՝ սահմանվում է վերսկսված ծառայողական քննության ժամկետը։

 

ԳԼՈՒԽ 6

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՍ ԱՆՋԱՏԵԼԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՆԵԼԸ

 

73․ Ծառայողական քննությունից մաս անջատելու իրավական հիմքեր են՝

1) ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշների առկայության ի հայտ գալը և նյութերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին ուղարկելը․

2) ծառայողական քննության շրջանակներում քննվող առերևույթ խախտումներից մեկի առթիվ ծառայողական քննության կասեցման հիմքերի առկայությունը, եթե ծառայողական քննությունից մաս անջատելը չի կարող բացասաբար անդրադառնալ ծառայողական քննության արդյունավետության կամ արդարացիության վրա․

3) փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումների առկայությունը։

74․ Ծառայողական քննությունից մաս անջատելիս անջատվող մասով կարող է՝

1) դադարեցվել ծառայողական քննությունը․

2) կասեցվել ծառայողական քննությունը։

75. Ծառայողական քննությունից մաս անջատելու և մյուս մասով նոր ծառայողական քննություն սկսելու դեպքում նոր ծառայողական քննության ժամկետները հաշվարկվում են օրենքով նախատեսված ընդհանուր հիմքերով։

76. Ծառայողական քննությունից մաս անջատելը նախաձեռնվում է իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրությամբ, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին։

77. Գրությունը պետք է պարունակի՝

1) անջատման հիմքերի նկարագրությունը․

2) անջատվող մասով ծառայողական քննությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմնավորումը․

78. Ծառայողական քննությունից մաս անջատելը կատարվում է ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ։ Հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու, ծառայողական քննության շրջանակում քննվող առերևույթ խախտումներից մեկի վերաբերյալ ծառայողական քննությունը կասեցնելու կամ փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումների առկայության հիմքով ծառայողական քննությունից մաս անջատելու մասին որոշումների ձևերը սահմանված են համապատասխանաբար Ձև 8-ում, Ձև 9-ում և Ձև 10-ում։

79. Սույն կարգի 78-րդ կետով նախատեսված որոշումը պարունակում է՝

1) անջատման հիմքը․

2) անջատման հիմքի նկարագրությունը․

3) անջատվող մասով իրականացվելիք ընթացակարգային որոշումը։

80. Ծառայողական քննությունից մաս անջատելու մասին որոշումը տրամադրվում է ծառայողական քննություն իրականացնող անձին՝ գործին կցելու և ծառայողական քննության կողմին իրազեկելու համար։

81. Ծառայողական քննությունների միացման հիմքերն են՝

1) նույն անձի կողմից մեկից ավելի առերևույթ խախտում կատարելու վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունների առկայությունը․

2) մեկից ավելի անձանց կողմից նույն առերևույթ խախտումը կամ խախտումները կատարելու վերաբերյալ ծառայողական քննությունների առկայությունը․

3) տարբեր ծառայողական քննությունների առկայությունը, որոնք, ըստ փաստական հանգամանքների, փոխկապակցված են։

82. Ծառայողական քննությունների միացումը կատարվում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի որոշմամբ։ Եթե միացվող քննությունները նշանակվել են տարբեր իրավասու պաշտոնատար անձանց կողմից, ապա միացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի որոշմամբ։ Ծառայողական քննությունները միացնելու մասին որոշման ձևը սահմանված է Ձև 11-ում։

83. Ծառայողական քննությունների միացումը նախաձեռնվում է իրավասու ստորաբաժանման ղեկավարի գրության հիման վրա, որն ուղղվում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին։

84. Սույն կարգի 83-րդ կետով նախատեսված գրությունը պետք է պարունակի՝

1) միացման ենթակա քննությունների քանակը․

2) տարբեր ծառայողական քննությունների փոխկապվածության և միասնական քննության անհրաժեշտության հիմնավորումը։

85. Ծառայողական քննությունների միացման վերաբերյալ որոշման մեջ պարտադիր նշվում են՝

1) միացման հիմքերը․

2) միացման անհրաժեշտությունը հիմնավորող փաստական հանգամանքները․

3) միացված ծառայողական քննության համար սահմանված ընթացակարգային կանոնները և ժամկետները։

86. Ծառայողական քննությունների միացման մասին որոշումը ներկայացվում է ծառայողական քննություն իրականացնող անձին՝ գործին կցելու և ծառայողական քննության կողմին իրազեկելու համար։

87. Եթե ծառայողական քննությունից մաս անջատելու վերաբերյալ որոշմամբ ժամկետ չի սահմանվում, ապա կիրառվում է այն ծառայողական քննության համար սահմանված ժամկետը, որից անջատվել է մասը։

88. Միացման դեպքում նոր ծառայողական քննության ժամկետների հաշվարկը սկսվում է սկզբից։

 

ԳԼՈՒԽ 7

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

89․ Ծառայողական քննության դադարեցման հիմքեր են՝

1) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի մահը կամ ծառայությունից ազատվելը և կարգապահական պատասխանատվության ենթակա փրկարարական այլ ծառայողների բացակայությունը․

2) ծառայողական քննության անցկացման համար օրենքով սահմանված ժամկետների լրանալը․

3) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի կողմից, իրեն լրիվ մեղավոր ճանաչելով, իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ գրավոր համաձայնություն տալը՝ քննվող դեպքի վերաբերյալ ներկայացնելով հիմնավորված բացատրություն, եթե չկան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ նա այդ գործողությամբ ցանկանում է պարտակել խախտում կատարած այլ անձանց կամ այլ խախտում.

4) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի արարքում խախտման հատկանիշների բացակայությունը․

5) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի մասնակցությունը խախտման կատարմանն ապացուցված չլինելը, եթե սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները.

6) նույն հանգամանքների վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի կամ համաներման ակտի առկայությունը։

90. Ծառայողական քննության դադարեցումն իրականացվում է ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից կազմված եզրակացության հիման վրա, որում ամփոփվում է առկա իրավիճակը։ Ընդ որում, սույն կարգի 89-րդ կետի 1-ին, 2-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ծառայողական քննությունը դադարեցնում է ծառայողական քննությունն իրականացնող անձը, իսկ ծառայողական քննության դադարեցման վերաբերյալ եզրակացությունը հաստատում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը։ Մնացած դեպքերում ծառայողական քննությունը դադարեցվում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի կողմից։

91. Ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի ծառայողական քննությունը դադարեցնելու մասին որոշման մեջ նշվում են՝

1) դադարեցման իրավական հիմքը․

2) դադարեցման փաստական հանգամանքները․

3) դադարեցման հիմնավորումը։

 

ԳԼՈՒԽ 8

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

92․ Ծառայողական քննությունն իրականացվում է փուլային եղանակով, որն իր մեջ ընդգրկում է նախապատրաստական, փաստերի հավաքման, վերլուծական, իրավական գնահատման, եզրահանգման և եզրակացություն կազմելու փուլերը։

93․ Ծառայողական քննության յուրաքանչյուր փուլ իրականացվում է օրենքով և սույն կարգով սահմանված կանոնների պահպանմամբ։

 

ԳԼՈՒԽ 9

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

 

94․ Ծառայողական քննության նախապատրաստական փուլը սկսվում է այն պահից, երբ ծառայողական քննություն իրականացնող անձը ստանում է ծառայողական քննություն նշանակելու մասին որոշումը և կցված նյութերը։

95․ Նախապատրաստական փուլի շրջանակներում ծառայողական քննություն իրականացնող անձն ուսումնասիրում է ներկայացված նյութերը, հստակեցնում պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը, կազմում ծառայողական քննության ժամանակ անհրաժեշտ գործողությունների նախնական պլան, որոշում ներգրավման ենթակա՝ քննությանն առնչվող անձանց, մասնագետների կամ փորձագետների հնարավոր շրջանակը։

96․ Նախապատրաստական փուլի ընթացքում խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը եռօրյա ժամկետում պատշաճ կարգով ծանուցվում է ծառայողական քննություն նշանակելու մասին։

 

ԳԼՈՒԽ 10

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՓՈՒԼԸ

 

97․ Փաստերի հավաքումն իրականացվում է բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական՝ նպատակ ունենալով բացահայտել առերևույթ խախտմանը վերաբերող բոլոր հանգամանքները։

98․ Փաստերի հավաքման փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է՝

1) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից և ծառայողական քննությանն առնչվող անձից վերցնել բացատրություններ, որոնց ձևերը համապատասխանաբար սահմանված են Ձև 12-ում և Ձև 13-ում.

2) ծառայողական քննությանը ներգրավել մասնագետ կամ փորձագետ.

3) հրավիրել թարգմանիչ.

4) իրականացնել իրավախախտման վայրի ուսումնասիրություն.

5) կատարել խախտման տարածքի դիտարկում․

6) ստուգել տեխնիկական կամ նյութական միջոցներ․

7) իրականացնել փաստաթղթերի զննություն․

8) բժշկական զննության ենթարկվելու կամ փորձանմուշներ ու ախտորոշիչ թեստ հանձնելու վերաբերյալ ներկայացնել պահանջ, որի ձևը սահմանված է Ձև 14-ում.

9) հավաքել ծառայողական քննությանն առնչվող փաստաթղթեր, հրամաններ, գրառումներ, հաշվետվություններ, արձանագրություններ, քաղաքացիների դիմումներ, տեղեկանքներ, հաղորդումներ և տեղեկատվության այլ աղբյուրներ, տեխնիկական միջոցներով արձանագրված տվյալներ (տեսագրություններ, ձայնագրություններ, լուսանկարներ, այլ նյութեր, որոնք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն)։

99․ Փաստերի հավաքման փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է որոշում կայացնել այլ վայրերում իրականացվող համապատասխան գործողությանը ծառայողական քննության մասնակիցների մասնակցությունը տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ ապահովելու մասին։

100․ Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից բացատրություն վերցնելն իրականացվում է անաչառության և փրկարարական ծառայողի իրավունքների պաշտպանության և կամավորության սկզբունքներով։

101․ Հարցազրույցի կարգով տեղեկություններ ստանալը չի կարող համարվել բացատրություն վերցնել, այն հանդես է գալիս որպես գործի փաստական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություն։

102․ Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից բացատրություն վերցնելու ընթացքում ծառայողի նկատմամբ չի կարող կիրառվել ճնշում, սպառնալիք, պարտադրանք։

103․ Նախքան բացատրություն վերցնելը՝ ծառայողական քննություն իրականացնող անձը ներկայանում է՝ նշելով պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, իր լիազորությունները և արձանագրում ընթացակարգի սկիզբը, որից հետո խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողին հայտնում է գործողության նպատակը, բացատրում, որ նա իրավունք ունի հրաժարվել բացատրություն ներկայացնելուց և հարցերին պատասխանելուց, կարող է ներկայացնել փաստաթղթեր կամ վկայություններ, ինչպես նաև՝ ունենալ փաստաբան։ Փրկարարական ծառայողը ստորագրությամբ հավաստում է իր իրավունքների պարզաբանման փաստը։

104․ Ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից բացատրությունը վերցվում է հետևյալ ընթացակարգով՝

1) ներկայացվում են պարզաբանման ենթակա հարցերը․

2) փրկարարական ծառայողին տրվում է հնարավորություն՝ ազատ ներկայացնելու ծառայողական քննության առարկա հանդիսացող դեպքի վերաբերյալ իր տեսակետը․

3) անհրաժեշտության դեպքում տրվում են լրացուցիչ ճշտող հարցեր.

4) փրկարարական ծառայողին թույլատրվում է լրացնել կամ ճշտել պատասխանները։

105. Բացատրություն վերցնելու ընթացքում ծառայողական քննություն իրականացնող անձը պետք է պահպանի չեզոքություն։ Նա իրավունք չունի թելադրել պատասխաններ, օգտագործել կանխորոշված պատասխան ունեցող և ուղղորդող հարցեր, դիմել հոգեբանական ճնշման կամ պարտադրանքի։

106․ Բացատրություն վերցնելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ներառում է․

1) բացատրություն վերցնելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը․

2) ներկա գտնվող անձանց տվյալները․

3) հարցերը և դրանց պատասխանները․

4) ծառայողի ներկայացրած բացատրությունները՝ հնարավորինս բառացի շարադրմամբ․

5) ծառայողի ներկայացրած փաստաթղթերը կամ նյութերը,

6) ծառայողի դիտողությունները (առկայության դեպքում)։

107․ Արձանագրությունը կազմվում է բացատրություն տվողի կողմից անձամբ կամ ծառայողական քննությունն իրականացնող անձի կողմից՝ բացատրություն տվողի համաձայնությամբ։

108․ Արձանագրությունը ստորագրվում է ծառայողական քննություն իրականացնող անձի, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի (կամ գրավոր նշումով՝ «խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը հրաժարվեց ստորագրել») և առկայության դեպքում՝ փրկարարական ծառայողի փաստաբանի կողմից։

109․ Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողն իրավունք ունի բացատրություն վերցնելուց հետո ներկայացնել լրացուցիչ գրավոր բացատրություն կամ այլ փաստաթղթեր, որոնք պարտադիր կցվում են գործին՝ անկախ դրանց բովանդակությունից։

110․ Ծառայողական քննությանն առնչվող անձանցից բացատրություն վերցնում են անհատապես՝ առանց ծառայողական քննությանն առնչվող այլ անձի ներկայության։

111․ Ծառայողական քննությանն առնչվող անձանցից բացատրություն վերցնելու ընթացքում ծառայողական քննություն իրականացնող անձը պարզում է տվյալ անձի տեղեկությունների ստացման աղբյուրը, իրադարձությունների նկատմամբ նրա անձնական ընկալումը, ինչպես նաև՝ հնարավոր շահագրգիռ վերաբերմունքը կողմերից որևէ մեկի նկատմամբ։

112․ Ծառայողական քննությանն առնչվող անձանց բացատրություններն ամրագրվում են համապատասխան արձանագրությամբ, որում հերթականությամբ նշվում են տրված հարցերը և դրանց պատասխանները։ Արձանագրությունը ստորագրում են ծառայողական քննությանն առնչվող անձը և ծառայողական քննությունն իրականացնող անձը։

113․ Եթե ծառայողական քննության ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հարցեր, որոնց պարզաբանման համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ, ապա ծառայողական քննություն իրականացնող անձը ներգրավում է մասնագետ կամ փորձագետ։

114․ Մասնագետի կամ փորձագետի կողմից իրականացվող հետազոտության արդյունքները արձանագրվում են գրավոր՝ համապատասխանաբար խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ արձանագրության կամ եզրակացության տեսքով, որոնք պետք է պարունակեն՝

1) մասնագետի կամ փորձագետի տվյալները․

2) առաջադրված հարցը կամ հարցերը․

3) կիրառված մեթոդները․

4) կատարած հետազոտությունը․

5) վերջնական մասնագիտական գնահատականը։

115. Անհրաժեշտության դեպքում համապատասխան մասնագետին կամ փորձագետին ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից կարող է ներկայացվել եզրակացության բովանդակությունը պարզաբանելու վերաբերյալ պահանջ, որը ենթակա է կատարման 3 աշխատանքային օրվա ընթացքում։

116. Մասնագետը կամ փորձագետը ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից կարող է հրավիրվել՝ իրենց կողմից տրամադրված մասնագիտական խորհրդատվության կամ եզրակացության բովանդակությունը պարզաբանելու նպատակով։

117․ Մասնագետի կամ փորձագետի բացատրություններն ամրագրվում են համապատասխան արձանագրությամբ, որում հերթականությամբ նշվում են տրված հարցերը և դրանց պատասխանները։ Արձանագրությունը ստորագրում են մասնագետը կամ փորձագետը և ծառայողական քննությունն իրականացնող անձը։

118․ Այն դեպքերում, երբ ծառայողական քննությանն առնչվող անձը չի տիրապետում հայերենին կամ ունի խոսքի, հաղորդակցության կամ լսողական խնդիրներ կամ անհրաժեշտություն է առաջացել՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ թարգմանել ծառայողական քննություն իրականացնելու համար անհրաժեշտ որևէ փաստաթուղթ, ծառայողական քննություն իրականացնող անձը հրավիրում է թարգմանիչ։

119․ Թարգմանիչը ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից կարող է հրավիրվել իր կողմից կատարված թարգմանության շուրջ բացատրություն տալու համար։

120․ Ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից իրականացված իրավախախտման վայրի ուսումնասիրության, տարածքի դիտարկման, տեխնիկական կամ նյութական միջոցների ստուգման, ինչպես նաև՝ փաստաթղթերի զննության վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի.

1) գործողության կատարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը․

2) գործողությանը մասնակցած անձանց տվյալները․

3) կատարված գործողությունների նկարագրությունը․

4) հայտնաբերված տվյալները կամ առարկաները․

5) կցված լուսանկարների կամ տեսագրությունների վերաբերյալ գրառումը․

6) մասնակիցների ստորագրությունները։

121․ Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության իրականացումն ապահովելու նպատակով կարող է անձամբ կամ ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձի կամ իրավասու ստորաբաժանման ղեկավարի օժանդակությամբ պահանջել և ստանալ ծառայողական քննության առարկային վերաբերող փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ և նյութեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից։ Սույն մասով նախատեսված պահանջի ձևը սահմանված է Ձև 15-ում։

122․ Տեղեկություններ պահանջելու իրավունքն իրացվում է հետևյալ եղանակներով՝

1) անհատապես՝ ծառայողական քննություն իրականացնող անձի ստորագրությամբ ներկայացվող գրությամբ կամ բանավոր պահանջով, երբ պահանջվող փաստաթուղթը, նյութը կամ տվյալը կարող է տրամադրվել իրավասու ստորաբաժանման իրավասության շրջանակներում կամ չի պահանջում լրացուցիչ լիազորում․

2) իրավասու ստորաբաժանման ղեկավարի կամ ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձի օժանդակությամբ, երբ պահանջվող տեղեկությունները վերաբերում են այլ պետական մարմինների, կազմակերպությունների գործառույթներին կամ դրանց տրամադրումը ենթադրում է միջգերատեսչական հաղորդակցություն։

123. Տեղեկություններ պահանջելու վերաբերյալ գրությունը պետք է պարունակի՝

1) պահանջվող տեղեկության կամ փաստաթղթի պարզ և հստակ նկարագրությունը․

2) համապատասխան իրավական ակտին հղումը, որով տվյալ բնույթի տեղեկության ստացումն իրավաչափ է։

124. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են տրամադրել պահանջված տեղեկությունները օրենքով սահմանված ժամկետներում, եթե այդ տեղեկությունների տրամադրումը թույլատրված է օրենքով։

125․ Եթե պահանջվող տեղեկությունը պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք, ապա այն տրամադրվում է օրենքով սահմանված կարգով՝ գաղտնիության պահպանման կանոններով։

126․ Ծառայողական քննության շրջանակներում խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի առողջական վիճակի կամ նրա կողմից ալկոհոլ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած լինելու կամ դրանցից կախվածություն ունենալու հանգամանքը պարզելու անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է տվյալ փրկարարական ծառայողին բժշկական զննության ենթարկվելու կամ փորձանմուշներ ու ախտորոշիչ թեստ հանձնելու պահանջ ներկայացնել։

127․ Ծառայողական քննություն իրականացնող անձի ներկայացրած պահանջը պարտադիր է կատարման համար։

128․ Բժշկական զննությունն ու փորձանմուշների հանձնումը կատարվում են օրենքով սահմանված կարգով՝ ապահովելով՝

1) անձնական տվյալների պաշտպանությունը.

2) բժշկական գաղտնիքի պահպանումը.

3) մարդու արժանապատվության և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի սկզբունքը։

129. Բժշկական զննության ու փորձանմուշներ հանձնելու պահանջը չի կարող ունենալ պատժիչ բնույթ և կարող է կիրառվել միայն այն ծավալով, որն անհրաժեշտ է ծառայողական քննության խնդիրների լուծման համար։

130․ Բժշկական զննությունից կամ փորձանմուշ հանձնելուց հրաժարվելը կամ ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը համարվում է կարգապահական կոպիտ խախտում և հանդիսանում է ինքնուրույն ծառայողական քննության հիմք։

131․ Հավաքագրված փաստական տվյալների ամփոփման արդյունքում ծառայողական քննություն իրականացնող անձը կազմում է դեպքի ամփոփ նկարագրությունը, նշում տեղի ունեցած գործողության (անգործության) ժամանակը, վայրը, մասնակցած անձանց շրջանակը, հստակ արձանագրում, թե ինչ գործողություն կամ անգործություն է վերագրվում փրկարարական ծառայողին։ Ամփոփումը պետք է հիմնված լինի միայն հաստատված տվյալների վրա։

 

ԳԼՈՒԽ 11

 

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՓՈՒԼ

 

132․ Վերլուծական փուլի ընթացքում ծառայողական քննություն իրականացնող անձը հավաքված ապացույցների, փաստական տվյալների, բացատրությունների, փորձաքննության արդյունքների և գործի այլ նյութերի համադրությամբ իրականացնում է դրանց ստուգում, համեմատություն և նախնական իրավական գնահատում՝ խախտման առկայությունը կամ բացակայությունը, մեղավորության աստիճանը, պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև համապատասխան իրավական նորմերի կիրառելիությունը պարզելու համար։

133․ Վերլուծական փուլում իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1) փաստական հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական ուսումնասիրություն․

2) ապացույցների համադրված գնահատում՝ դրանց հավաստիության, բավարարության և նշանակության տեսանկյունից․

3) առերևույթ խախտման նախնական իրավական որակում՝ կիրառելի նորմերի շրջանակի որոշման միջոցով․

4) փաստական հանգամանքների գնահատում օրինականության, համաչափության և արդարացիության սկզբունքների համատեքստում։

134. Վերլուծական փուլի արդյունքը ձևավորում է ծառայողական քննության եզրակացության փաստական և իրավական հիմքը, որը ներառում է ստուգված հանգամանքների շարադրանքը և դրանց նախնական իրավական գնահատականը։

135․ Վերլուծական փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը փաստերը գնահատում է ներքին համոզմունքով՝ բացառելով ենթադրությունները, կողմնակալությունը և անհիմն եզրահանգումները, ապահովելով քննության արդյունքների օբյեկտիվությունն ու հիմնավորվածությունը։

 

ԳԼՈՒԽ 12

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼ

 

136․ Իրավական գնահատման փուլի նպատակը հավաքված փաստերի համադրման միջոցով խախտման առկայության, խախտված իրավական նորմի պահանջի և համարժեք պատասխանատվության միջոցի որոշումն է։

137․ Ծառայողական քննություն իրականացնող անձը պարզում է, թե տվյալ իրավիճակում ծառայողից ինչ վարքագիծ էր ակնկալվում (նախատեսված օրենքով, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ղեկավարի հրամանով և այլն)։

138․ Այնուհետև ծառայողական քննություն իրականացնող անձը որոշում է այն նորմերը, որոնք առնչվում են դեպքին՝ վկայակոչելով դրանց բովանդակությունն այն չափով, որքանով դրանք տարածելի են դեպքի վրա։

139․ Սույն կարգի 137-րդ և 138-րդ կետերով նախատեսված գործողություններ կատարելուց հետո ծառայողական քննություն իրականացնող անձը համադրում է արձանագրված վարքագիծը համապատասխան նորմի պահանջների հետ և գնահատում, թե արդյոք այդ գործողությունը կամ անգործությունը խախտում է սահմանված պահանջը։

140․ Ծառայողական քննություն իրականացնող անձը պարտավոր է գնահատել ծառայողի դիտավորությունը և անզգուշությունը։ Գնահատումն իրականացվում է ծառայողի բացատրությունների, հավաքված այլ փաստական տվյալների և համանման իրավիճակներում վարքային նախադեպերի համադրությամբ։ Գնահատման արդյունքում եզրահանգում է արվում մեղքի ձևի վերաբերյալ։

141․ Ծառայողական քննություն իրականացնող անձը պարտավոր է բացահայտել արարքի համար վրա հասնող պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները։

142․ Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում այն պայմանները, որոնք նվազեցնում են խախտման վնասակարությունը (վտանգավորությունը) և կարող են հանգեցնել ավելի թեթև պատասխանատվության կիրառման։ Դրանք են՝

1) առաջին անգամ խախտում կատարելը․

2) քննության ենթակա հանգամանքների պարզմանն աջակցելը․

3) խախտումը ծանր անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգորդմամբ կատարելը։

143․ Ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն սույն կարգի 142-րդ կետում:

144․ Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում այն պայմանները, որոնք մեծացնում են խախտման վնասակարությունը (վտանգավորությունը) և հանգեցրել են կամ կարող են հանգեցնել հետևանքների առաջացման։ Դրանք են՝

1) խախտումը կատարվել է մեկ տարվա ընթացքում կրկին կամ միաժամանակ մի քանի պահանջների խախտմամբ․

2) խախտումը կատարվել է դիտավորությամբ․

3) խախտումը կատարվել է ծառայողական դիրքի չարաշահմամբ․

4) խախտման հետևանքով պետական, հասարակական կամ մասնավոր շահերին պատճառվել է էական վնաս։

 

ԳԼՈՒԽ 13

 

ԵԶՐԱՀԱՆԳՄԱՆ ՓՈՒԼԸ

 

145․ Եզրահանգման փուլի ընթացքում ծառայողական քննություն իրականացնող անձը վերլուծական և իրավական գնահատման փուլերի արդյունքների հիման վրա կազմում է ծառայողական քննության եզրակացությունը՝ ամփոփելով քննության ընթացքում պարզված փաստական հանգամանքները, դրանց իրավական գնահատումը և ծառայողական քննության արդյունքներով կայացվելիք որոշման հիմքերը։

146․ Եզրահանգման փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը՝

1) արձանագրում է քննության ընթացքում պարզված հանգամանքները և ստուգված փաստերը․

2) ներկայացնում է դրանց նկատմամբ իր ներքին համոզմունքով ձևավորված իրավական գնահատականը․

3) հիմնավորում է խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ իր եզրահանգումը․

4) առաջարկում է կիրառել կարգապահական տույժ կամ նշում է դրա չկիրառման անհրաժեշտության մասին։

 

ԳԼՈՒԽ 14

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՓՈՒԼԸ

 

147․ Ծառայողական քննությունը եզրափակվում է համապատասխան գրավոր եզրակացությամբ, որը պետք է լինի՝

1) հիմնավորված և պատճառաբանված․

2) իրավական նորմերի պահանջներին համապատասխանող․

3) կառուցվածքային առումով ամբողջական․

4) հստակ, մատչելի և իրավաբանորեն ձևակերպված։

148. Եզրակացությունը չի կարող պարունակել գնահատականներ, որոնք դուրս են ծառայողական քննության սահմաններից կամ հիմնված են ենթադրությունների վրա։

149. Եզրակացությունը պարտադիր պետք է ներառի հետևյալ բաժինները՝

1) վերնագիր և ճանաչողական տվյալներ, որում նշվում են՝

ա. փաստաթղթի անվանումը․

բ. եզրակացության կազմման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը․

գ. եզրակացությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը․

դ. ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի՝ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ որոշման տվյալները․

ե. իրավասու ստորաբաժանման ղեկավարի՝ եզրակացության հաստատման համար նախատեսված հատվածը․

2) քննության հիմքը և նպատակը, որում նշվում են՝

ա. ծառայողական քննություն նշանակելու իրավական հիմքը․

բ. ներկայացված հաղորդման, դիմումի, զեկուցագրի կամ այլ աղբյուրի համառոտ բովանդակությունը․

գ. պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը․

3) քննության ընթացքում կատարված գործողությունների նկարագրությունը, որում նշվում են՝

ա. քննության ընթացքում կատարված բոլոր գործողությունները․

բ. հավաքված փաստաթղթերի տեսակները․

գ. բացատրության հրավիրված և բացատրություն ներկայացրած ծառայողական քննությանն առնչվող անձանց թիվը և ստացված էական տեղեկությունները (առկայության դեպքում)․

դ. խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի ներկայացրած բացատրությունները (առկայության դեպքում)․

ե. իրականացված մասնագիտական հետազոտությունները, փորձաքննությունները և դրանց արդյունքները (առկայության դեպքում)․

զ. կատարված զննություններն ու դրանց արդյունքները (առկայության դեպքում)․

4) փաստական տվյալների ամփոփումը, որում նշվում են՝

ա. հաստատված փաստերը․

բ. խախտման առկայությունը կամ բացակայությունը հիմնավորող տվյալները․

գ. մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (առկայության դեպքում)․

5) իրավական գնահատականը, որում նշվում են ՝

ա. այն իրավական նորմը, որը սահմանում է ծառայողական քննության առարկա հանդիսացող արարքի իրավաչափ վարքագիծը․

բ. ծառայողի գործողությունների կամ անգործության համապատասխանությունը այդ նորմի պահանջներին․

գ. արձանագրված խախտման բնույթը․

դ. ծառայողի մեղավորության (դիտավորություն, անզգուշություն) առկայությունը․

ե. կատարված արարքի և հետևանքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը․

զ. իրավական կարգավորման սահմանված բացառությունների առկայությունը․

6) եզրահանգումը, որը պետք է լինի որոշակի և հնարավորություն տա արձանագրել խախտման առկայությունը կամ բացակայությունը, ինչպես նաև՝ ներառի առաջարկություն՝

ա. կարգապահական պատասխանատվություն կիրառելու կամ

բ. կարգապահական պատասխանատվություն չկիրառելու վերաբերյալ։

150. Ծառայողական քննություն իրականացնողի կողմից կազմված եզրակացությունը ներկայացվում է իրավասու ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը։

151․ Իրավասու ստորաբաժանումը, ծառայողական քննության ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողին տեղեկացնում է ծառայողական քննության վերաբերյալ եզրակացությանը և ծառայողական քննության նյութերին ծանոթանալու մասին և ապահովում է ծանոթացումը։ Այն դեպքում, երբ խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը հրաժարվում է ծառայողական քննության վերաբերյալ եզրակացությանը և ծառայողական քննության նյութերին ծանոթանալուց, դրա վերաբերյալ ծառայողական քննությունն իրականացնող անձը կազմում է արձանագրություն։

152. Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը եզրակացությանը ծանոթանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի դրա վերաբերյալ ներկայացնել միջնորդություններ։ Կարգապահական պատասխանատվություն կիրառելու առաջարկություն պարունակող եզրակացությանն ու ծառայողական քննության նյութերին փրկարարական ծառայողի ծանոթանալու վերաբերյալ ծառայողական քննությունն իրականացնող անձը կազմում է արձանագրություն։

153․ Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի միջնորդությամբ ներկայացված լրացուցիչ նյութերը կցվում են գործին և հիմնավոր ապացուցողական արժեք ունենալու պարագայում կարող են փոխել արարքի իրավական գնահատականը։

154․ Միջնորդությունների ներկայացման ժամկետի ավարտից հետո կազմված եզրակացությունը և բոլոր փաստաթղթերը ներկայացվում են ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին՝ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ հարցը լուծելու համար։

155․ Այն դեպքում, երբ ծառայողական քննության արդյունքներով հիմնավորվում է, որ փրկարարական ծառայողը թույլ է տվել կարգապահական կոպիտ խախտում, ծառայողական քննության եզրակացությունն ու կից նյութերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովին։

156․ Եթե եզրակացությամբ արձանագրվում է, որ փրկարարական ծառայողի կողմից խախտում չի կատարվել կամ որևէ այլ հիմնավորմամբ նա ենթակա չէ կարգապահական պատասխանատվության, ապա՝

1) վերացվում են փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները․

2) ծառայողական քննության նյութերը պահվում են արխիվում՝ օրենքով սահմանված ժամկետով։

157. Եթե եզրակացությունն առաջարկություն է պարունակում կարգապահական պատասխանատվություն կիրառելու մասին, ապա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը որոշում է կայացնում կարգապահական տույժ կիրառելու մասին։

158. Եթե կազմված եզրակացությամբ փրկարարական ծառայողի արարքը գնահատվել է որպես կարգապահական կոպիտ խախտում, ապա կարգապահական տույժի նշանակման հարցը քննարկվում է միայն կարգապահական հանձնաժողովում նյութերի քննության արդյունքներով։

 

ԳԼՈՒԽ 15

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

 

159. Ծառայողական քննությունն ավարտված է համարվում, երբ հավաքվել և ուսումնասիրվել են բոլոր հնարավոր ապացույցները, պարզաբանվել այն բոլոր հարցադրումները, որոնք նշված էին ծառայողական քննություն նշանակելու մասին որոշման մեջ, գնահատվել են ենթադրյալ խախտման վերաբերյալ բոլոր տվյալները և կազմվել է ծառայողական քննություն իրականացնող անձի վերջնական եզրակացությունը։

160․ Ծառայողական քննությունը կարող է ավարտվել նաև՝

1) եթե պարզվել է, որ քննության ենթակա դեպքը տեղի չի ունեցել․

2) եթե առկա են հանգամանքներ, որոնք ապացուցում են փրկարարական ծառայողի անմեղությունը․

3) եթե բացակայում են մեղքի կամ խախտման առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ ապացույցները և սպառվել են դրանք ձեռք բերելու բոլոր հնարավոր օրինական միջոցները․

4) եթե պարզվել է, որ առկա է կրկնակի քննության արգելք (նույն փաստի վերաբերյալ փրկարարական նույն ծառայողի մասով նախկինում կայացված և իրավական ուժ ստացած որոշում)։

 

ԳԼՈՒԽ 16

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

161․ Ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների միասնական հաշվառում իրականացնելու նպատակով, դրանք ավարտելուց (ծառայողական քննության դեպքում՝ նաև կասեցնելուց) հետո նյութերը կազմված վիճակում հանձնվում են իրավասու ստորաբաժանման հաշվառում և վիճակագրություն վարող ստորաբաժանում՝ համապատասխան մատյանում հերթական համարով հաշվառելու և համակարգչային բազա ներմուծելու նպատակով։ Ծառայողական քննության ընթացքում հավաքված բոլոր նյութերը հանդիսանում են պաշտոնական փաստաթղթեր և ենթակա են պահպանման՝ օրենքով և սույն կարգով սահմանված կարգով։

162․ Նյութերի հավաքման, օգտագործման, պահպանման և արխիվացման գործընթացում պարտադիր է ապահովել՝

1) փաստաթղթերի ամբողջականությունը․

2) դրանց անփոփոխելիությունը․

3) ոչնչացման կամ կորստի բացառումը․

4) իրավասություն չունեցող անձանց կողմից ծառայողական քննության նյութերին հասանելիության բացառումը։

163. Ծառայողական քննության ընթացքում ձևավորվում է մեկ միասնական գործ (թղթապանակ), որը ներառում է՝

1) ծառայողական քննություն նշանակելու մասին որոշման բնօրինակը կամ պատճենը․

2) հաղորդումները, դիմումները, զեկուցագրերը և ծառայողական քննություն սկսելու հիմք հանդիսացող այլ փաստաթղթերը․

3) բացատրությունների արձանագրությունները․

4) զննության արձանագրությունները․

5) լուսանկարները կամ տեսագրությունները․

6) մասնագիտական եզրակացությունները․

7) տեղեկությունների պահանջները և դրանց պատասխանները․

8) այլ միջանկյալ փաստաթղթերը և գրությունները․

9) ծառայողական քննության եզրակացությունը․

10) փրկարարական ծառայողի՝ ծառայողական քննության նյութերին և եզրակացությանը ծանոթացնելու վերաբերյալ արձանագրությունը․

11) կարգապահական տույժի կիրառման որոշումը (եթե կիրառվել է)։

164․ Ծառայողական քննության ընթացքում ձևավորված գործի բոլոր էջերը պետք է՝

1) հաջորդականությամբ համարակալվեն․

2) կազմվեն ըստ փաստաթղթաշրջանառության սահմանված կարգի։

165․ Ծառայողական քննության գործը կազմվում է հետևյալ ենթաբաժիններով՝

1) վերնագիր և ցուցակագիր, որում ներառվում են՝

ա․ գործի անվանումը․

բ․ խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի տվյալները․

գ․ գործի համարը․

դ․ ներառված նյութերի ցուցակագիրը (բովանդակություն)․

2) ծառայողական քննություն նշանակելու հիմքը, որում ներառվում են՝

ա․ որոշումը կամ դրա պատճենը․

բ․ ծառայողական քննություն սկսելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը․

3) քննության ընթացքում կատարված գործողությունները, որում ներառվում են՝

ա․ բացատրությունները, բացատրություն վերցնելու վերաբերյալ արձանագրությունները․

բ․ զննության արձանագրությունները․

գ․ այլ տեղեկությունները․

4) մասնագիտական ուսումնասիրությունները, որում ներառվում են՝

ա. փորձագիտական եզրակացությունները․

բ. մասնագիտական խորհրդատվությունները․

5) օժանդակ փաստաթղթերը, որում ներառվում են՝

ա․ տեղեկությունների պահանջները․

բ․ ստացված պատասխանները․

գ․ տեխնիկական նյութերը․

6) կազմված եզրակացությունը և ավարտական փաստաթղթերը, որում ներառվում են՝

ա․ ծառայողական քննության եզրակացությունը,

բ․ ծառայողական քննության եզրակացությանը և ծառայողական քննության նյութերին խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողին ծանոթացնելու արձանագրությունը․

գ․ փրկարարական ծառայողի միջնորդությունները և ներկայացրած այլ փաստաթղթերն ու նյութերը․

դ․ ներկայացված միջնորդության կապակցությամբ կայացված որոշումները․

ե․ կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը․

զ․ ծառայողական քննություն նշանակած անձի որոշումը։

166․ Ծառայողական քննության ընթացքում ստացված փաստաթղթերը դասավորվում են ժամանակագրական հերթականությամբ։

167․ Ծառայողական քննության ընթացքում հավաքված տեղեկատվությունը գաղտնի բնույթ ունենալու դեպքում դրանց պահպանման և տնօրինման ընթացակարգը պետք է համապատասխանի «Պետական գաղտնիքի մասին» օրենքի կարգավորումներին։

168․ Գաղտնիության պահպանման նպատակով անհրաժեշտ է՝

1) նյութերը պահել այնպիսի պահոցում, որն ապահովում է դրանց ամբողջականությունը և անվտանգությունը․

2) նյութերին հասանելիություն տալ միայն իրավասու անձանց․

3) պահպանել անձնական տվյալների պաշտպանության պահանջները․

4) բացառել նյութերի արտատպման, պատճենման կամ հեռացման հնարավորությունը՝ առանց թույլտվության։

169. Եթե նյութերը պարունակում են գաղտնիության հատուկ աստիճանի տվյալներ, պետք է ապահովվի՝

1) լրացուցիչ պաշտպանական միջոցառումների կիրառում․

2) նյութերի պահպանում սահմանափակ մուտքով տարածքում․

3) գաղտնագրում կամ թվային պաշտպանության մեխանիզմներ (եթե նյութերը թվային են)։

 

ԳԼՈՒԽ 17

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԸ

 

170․ Ծառայողական քննությունների վիճակագրությունը վարվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում հայտնաբերվող խախտումների տեսակների ու դրանց պատճառահետևանքային կապերի բացահայտումը, ռիսկերի նույնականացումը, վերլուծությունը, կանխարգելիչ միջոցների մշակումը և ծառայողական կարգապահության մակարդակի բարձրացումն ապահովելու նպատակով։

171․ Վիճակագրությունը վարվում է միասնական ձևաչափով՝ հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով հիմնավորված խախտումների վերաբերյալ լրացված վիճակագրական քարտը, որի ձևը սահմանված է Ձև 16-ում։

172․ Վիճակագրական տվյալների հավաքագրումն ու մշակումը կատարվում է եռամսյակային կտրվածքով՝ աճողական կարգով՝ ապահովելով ժամանակային համադրելիություն։

173․ Էլեկտրոնային համակարգով ծառայողական քննության վարումը, դրա արդյունքների գնահատումը և վիճակագրության վարումը կարող է իրականացվել ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով՝ համապատասխան թվային գործիքի ներդրումից հետո։

174․ Ծառայողական քննությունն ավարտելուց և եզրակացությունը կազմելուց հետո ծառայողական քննություն իրականացնող անձը լրացնում է վիճակագրական քարտ։

175․ Վիճակագրական քարտերը ներկայացվում են իրավասու ստորաբաժանման հաշվառում և վիճակագրություն վարող ստորաբաժանում՝ վիճակագրական տեղեկատվությունը համակարգչային բազայում ներմուծելու և վերլուծություններ կատարելու համար։

 

ՁԵՎ 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  № _______

 

Ծառայողական քննություն նշանակելու մասին

 

Ուսումնասիրելով _______________________________________________________________________________

 (դիմումը, զեկուցագիրը կամ ծառայողական քննության այլ հիմքը)

և ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.10-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարի 2026 թվականի մայիսի 20-ի թիվ 2-Ն հրամանով հաստատված ____ հավելվածի ___-րդ կետով՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Նշանակել ծառայողական քննություն՝ կապված հետևյալ ենթադրյալ խախտման հետ՝

______________________________________________________________

______________________________________________________________

                                                                (դեպքի համառոտ նկարագրությունը)

 

2. Ծառայողական քննությամբ պարզաբանման են ենթակա հետևյալ հարցերը՝

______________________________________________________________

______________________________________________________________

 

3. Որոշման վերաբերյալ տեղեկացնել _____________________________________________________________

                               (այն ստորաբաժանումը, որի ծառայողի վերաբերյալ կայացվել է որոշումը)

 

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։

 

Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձ՝

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Զննություն իրականացնելու մասին

 

Արձանագրությունը կազմվեց _______________________________________________________

 (վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը)

 

________________________________________________________________________________

Ծառայողական քննություն իրականացնող՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

Ներգրավված այլ անձինք (առկայության դեպքում)՝

1) Անուն, ազգանուն _________________________________________________________

 Կարգավիճակ _____________________________________________________________

 

2) Անուն, ազգանուն _________________________________________________________

 Կարգավիճակ _____________________________________________________________

 

Հաշվի առնելով ծառայողական քննության ընթացքում անհրաժեշտ տվյալների բացահայտման և փաստական հանգամանքների պարզաբանման անհրաժեշտությունը, ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից կատարվեցին ստորև նշված գործողությունները՝

 

Զննության առարկան (տարածք, իրեր, փաստաթղթեր)

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

Զննության ընթացքը՝

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

Հայտնաբերված տվյալները կամ առարկաները՝

_______________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

Եթե առարկաները վերցվել են, դրանց ամբողջական նկարագրությունը՝

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

Լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ թվային տվյալներ՝

 

 □ Կցված են         □ Չկան

 

Եթե կան՝ նշվում է դրանց բնութագիրը

_______________________________________________________________

 

Մասնակիցների դիտողություններ (առկայության դեպքում)՝

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

Արձանագրությունն ընթերցվել է բարձրաձայն, նրանում ներառված տվյալները համապատասխանում են կատարված գործողություններին։

 

Մասնակից անձ (1)

Անուն, Ազգանուն ____________________________________________

Ստորագրություն _____________________________________________

 

Մասնակից անձ (2)

Անուն, Ազգանուն ____________________________________________

Ստորագրություն _____________________________________________

 

Զննությունն իրականացրած անձ՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Փորձաքննություն նշանակելու մասին

 

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

Հաշվի առնելով, որ ծառայողական քննության (ուսումնասիրության) ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հարցեր, որոնց պարզաբանման համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի բնագավառի հատուկ գիտելիքներ և հիմք ընդունելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.25-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1․ Նշանակել ________________________________փորձաքննություն և ներգրավել համապատասխան                       

                                (փորձաքննության տեսակը)

որակավորում ունեցող փորձագետ։

 

Փորձագետին առաջադրվում են հետևյալ հարցերը՝

1) ___________________________________________________________

2) ___________________________________________________________

3) ___________________________________________________________

 

Փորձագետին տրամադրվում են հետևյալ նյութերը

1) ___________________________________________________________

2) ___________________________________________________________

3) ___________________________________________________________

 

Փորձաքննության իրականացման ժամկետը՝

Մինչև «___» __________ 20 թ.

 

Փորձագետն իրավունք ունի՝

1) պահանջել փորձաքննության համար անհրաժեշտ օբյեկտներ, նմուշներ, նյութեր,

2) ծանոթանալ անհրաժեշտ նյութերին և դուրս գրել ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկություններ,

3) հարցեր տալ խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողին, ծառայողական քննությանն աջակցող անձանց, ծառայողական քննությանը առնչվող անձանց, ուսումնասիրություն իրականացնող անձին,

4) ծանոթանալ փորձաքննության առարկային վերաբերող նյութերին։

 

Փորձագետը պարտավոր է՝

5) տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն,

6) հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե հարցերը դուրս են գալիս իր գիտելիքների շրջանակներից, կամ նյութերը բավարար չեն եզրակացություն տալու համար,

7) ներկայանալ ծառայողական քննության իրականացնողի գրավոր պահանջով՝ պարզաբանելու եզրակացության բովանդակությունը, պատասխանելու հարցերին,

8) տալ բացատրություններ իր կողմից ներկայացված եզրակացության և իր մասնակցությամբ կատարված գործողությունների վերաբերյալ։

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

 

Որոշում կայացնող անձ՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Մասնագետ ներգրավելու մասին

 

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայողական քննության (ուսումնասիրության) ընթացքում առաջացել է հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու կարիք և հիմք ընդունելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

Ծառայողական քննության (ուսումնասիրության) գործընթացին ներգրավվել մասնագետ։

 

Ներգրավվող մասնագետի տվյալները՝

Անուն, Ազգանուն ____________________________________________

Մասնագիտացում ______________________________________________

Կրթության և որակավորման տվյալներ (առկայության դեպքում) _________

Աշխատանքի վայր __________________________________________

Կոնտակտային տվյալներ _________________________________________________

 

Մասնագետի խորհրդատվությունն անհրաժեշտ է հետևյալ հարցերի վերաբերյալ՝

1) ___________________________________________________________

2) ___________________________________________________________

3) ___________________________________________________________

 

Մասնագետին պարզաբանել, որ նա իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին,

2) դրանց վերաբերյալ ներկայացնելու դիտողություններ և առաջարկություններ։

Մասնագետը պարտավոր է՝

3) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնողի գրավոր պահանջով,

4) իր գիտելիքների սահմաններում տալ խորհրդատվություն ծառայողական քննության համար հետաքրքրող հարցերի շուրջ,

5) անհրաժեշտության դեպքում մասնակցել համապատասխան գործողություններին,

6) ծառայողական քննություն իրականացնողի պահանջով տալ բացատրություններ իր կողմից տրված խորհրդատվության վերաբերյալ։

 

Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

 

Որոշում կայացնող անձ՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Ծառայողական քննության ժամկետը երկարաձգելու մասին

 

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

ուսումնասիրելով _____________________________________________________________ծառայողական

(դեպքը, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը)

քննության նյութերը և իրավասու ստորաբաժանման ղեկավարի զեկուցագիրը՝

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

Իրավասու ստորաբաժանման ղեկավարը ներկայացրել է զեկուցագիր՝ ծառայողական քննության ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության վերաբերյալ, այն պատճառաբանությամբ, որ ծառայողական քննության ընթացքում սահմանված ժամկետում քննության ավարտը հնարավոր չէ՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով՝

☐ ձգձգվել է հարցումների պատասխանների ստացումը,

☐ նշանակված է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել,

☐ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ,

☐ ծառայողական քննությունների միացման կամ մաս անջատելու անհրաժեշտություն է առաջացել,

☐ այլ հիմնավորված հանգամանքներ՝

____________________________________________

Ներկայացված պատճառաբանությունը դիտարկելով հիմնավորված և հիմք ընդունելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.15-րդ հոդվածը՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Ծառայողական քննության ժամկետը երկարաձգել _____ օրով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

 

Որոշում կայացնող անձ՝

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Ծառայողական քննությունը կասեցնելու մասին

 

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

ուսումնասիրելով _____________________________________________________________ ծառայողական

(դեպքը, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը)

քննության նյութերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

_________________________________________________________________________________________________

(ծառայողական քննության համառոտ բովանդակությունը և կասեցման համապատասխան հիմքը)

______________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________________

________________________________________________

 

Հիմք ընդունելով նշվածը և ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.16-րդ հոդվածով՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Կասեցնել ծառայողական քննությունը՝ մինչև կասեցման հիմք հանդիսացող հանգամանքի վերացումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

Որոշում կայացնող անձ՝

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 7

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Ծառայողական քննությունը վերսկսելու մասին

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

ուսումնասիրելով ___________________________________________________________ծառայողական

(դեպքը, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը)

քննության կասեցման հիմքերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

_________________________________________________________________________________________________

(ծառայողական քննության կասեցման համապատասխան հիմքը և դրա վերացած լինելու հիմնավորումը)

______________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________________

________________________________________________

 

Հիմք ընդունելով նշվածը և ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.17-րդ հոդվածով՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Վերսկսել ծառայողական քննությունը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։

 

Որոշում կայացնող անձ՝

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 8

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Հանցագործության հատկանիշներ ի հայտ գալու հիմքով ծառայողական քննությունից մաս անջատելու մասին

 

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

ուսումնասիրելով ___________________________________________________________ծառայողական

(դեպքը, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը)

քննության նյութերը՝

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

_________________________________________________________________________________________________

(ծառայողական քննության ընթացքում առերևույթ հանցագործության վերաբերյալ ի հայտ եկած տվյալները)

______________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

 

Հիմք ընդունելով նշվածը և ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.19-րդ հոդվածով՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Ծառայողական քննությունից անջատել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող մասը։

2. Մյուս մասով շարունակել ծառայողական քննության իրականացումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

 

Որոշում կայացնող անձ՝

Որոշում կայացնող անձ՝

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Ծառայողական քննության շրջանակում քննվող առերևույթ խախտումներից մեկի կամ մի քանիսի վերաբերյալ ծառայողական քննությունը կասեցնելու հիմքով ծառայողական քննությունից մաս անջատելու մասին

 

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

ուսումնասիրելով ___________________________________________________________ծառայողական

(դեպքը, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը)

քննության նյութերը և իրավասու ստորաբաժանման գրությունը՝

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

ծառայողական քննության շրջանակներում քննվող ենթադրյալ խախտումներից մեկի առթիվ առկա են ծառայողական քննության կասեցման հիմքեր։ Ընդ որում, ծառայողական քննությունից հնարավոր է առանձնացնել համապատասխան մասը և այդ մասով ծառայողական քննության շարունակումը չի կարող բացասաբար անդրադառնալ ծառայողական քննության արդյունավետության և արդարացիության վրա։

Հիմք ընդունելով նշվածը և ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.20-րդ հոդվածի 3-րդ մասով՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Ծառայողական քննությունից անջատել մասը։

2. Մյուս մասով շարունակել ծառայողական քննության իրականացումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

 

Որոշում կայացնող անձ՝

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 10

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումների առկայության հիմքով ծառայողական քննությունից մաս անջատելու մասին

 

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

ուսումնասիրելով ___________________________________________________________ծառայողական

(դեպքը, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը)

քննության նյութերը՝

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

_________________________________________________________________________________________________

(ծառայողական քննության ընթացքում փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումների վերաբերյալ ի հայտ եկած տվյալները)

 

_________________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________________

 

Հիմք ընդունելով նշվածը և ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.20-րդ հոդվածի 4-րդ մասով՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Ծառայողական քննությունից անջատել փրկարարական ծառայողի վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ կապված խախտումների մասը։

2. Մյուս մասով շարունակել ծառայողական քննության իրականացումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

 

Որոշում կայացնող անձ՝

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 11

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Ծառայողական քննությունները միացնելու մասին

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

ուսումնասիրելով հետևյալ ծառայողական քննության նյութերը՝

 • ծառայողական քննություն N ________

• ծառայողական քննություն N ________

 

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

 

որ նշված ծառայողական քննությունները վերաբերում են՝

☐ նույն ծառայողի կողմից մեկից ավելի ենթադրյալ խախտումների,

☐ մեկից ավելի ծառայողների կողմից նույն կամ փոխկապակցված ենթադրյալ խախտման,

☐ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված դեպքերի,

և դրանց համատեղ քննությունը կնպաստի ծառայողական քննության օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովմանը։

Հիմք ընդունելով նշվածը և ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.20-րդ հոդվածով՝

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

1. Միացնել նշված ծառայողական քննությունները։

2. Միացված ծառայողական քննության համար սահմանել _____ օրյա ժամկետ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

 

Որոշում կայացնող անձ՝

_______________________________________________________________

(պաշտոն)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 12

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից բացատրություն վերցնելու մասին

 

Արձանագրությունը կազմվեց _____________________________________________________

(վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը)

 

________________________________________________________________________________

 

Ծառայողական քննություն իրականացնող՝

 

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

________________________________________________________________________________

 

Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայող՝

Անունը, ազգանունը ________________________________________________________

Պաշտոնը _________________________________________________________________

Ծառայության վայրը ________________________________________________________

կոնտակտային տվյալները ____________________________________________________

________________________________________________________________________________

 

Ծանուցվել է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.26-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների և պարտականությունների մասին, այն է՝

Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողն իրավունք ունի՝

1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

2) ծանոթանալու ծառայողական քննության դեպքին.

3) բացարկ հայտնելու ծառայողական քննություն իրականացնող անձին, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ծառայողական քննություն իրականացնող անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով.

4) ընդունելու կամ ժխտելու իր կողմից խախտում կատարելու փաստը.

5) հրաժարվելու բացատրություն ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ բացատրությունը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ.

6) ծառայողական քննության ցանկացած փուլում ներկայացնելու միջնորդություններ առանձին գործողություններ կատարելու, ծառայողական քննության նյութերին իր դիմումը, զեկուցագիրը հիմնավորող` սույն օրենքով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ.

7) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ.

8) մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տվյալների).

9) ծառայողական քննության ավարտից հետո՝ սահմանված ժամկետում, ծանոթանալու ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը.

10) իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը բողոքարկելու փրկարար ծառայության տնօրենին, իսկ փրկարար ծառայության տնօրենի կողմից տույժ կիրառվելու դեպքում՝ լիազոր մարմնի ղեկավարին։

 

Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը պարտավոր է՝

1) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր, տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ, անհրաժեշտության դեպքում` նաև լրացուցիչ բացատրություններ (բացառությամբ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ բացատրությունը հետագայում կարող է օգտագործվել իր դեմ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների.

2) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած` ծառայողական քննության իրականացման համար անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը.

3) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ենթարկվել բժշկական զննության և փորձանմուշներ ու ախտորոշիչ թեստ հանձնել.

4) ենթարկվել ծառայողական քննություն իրականացնող անձի՝ օրենքով սահմանված պահանջներին:

 

Ծառայողի ստորագրություն՝ ______________________________________________

(ծառայողը ստորագրությամբ հաստատում է ծանուցված լինելու փաստը)

  ________________________________________________________________________________

Ծառայողական քննություն իրականացնող անձը պարզաբանման համար ներկայացրեց հետևյալ հարցերը՝

1) ___________________________________________________________

2) ___________________________________________________________

3) ___________________________________________________________

________________________________________________________________________________

 

Ծառայողի ներկայացրած բացատրությունը (հնարավորինս՝ բառացի, առանց խմբագրման)՝

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________________________

_____________________________________________________________________________

 

Լրացուցիչ հարցեր և պատասխաններ (լրացվում է անհրաժեշտության դեպքում)

Հարց՝

______________________________________________________________

Պատասխան՝

______________________________________________________________

________________________________________________________________________________

 

Կցված նյութեր (առկայության դեպքում)՝

□ Փաստաթղթեր   □ Նկարներ   □ Տեսագրություններ   □ Այլ

 

Նկարագրություն՝ _______________________________________________

________________________________________________________________________________

 

Ծառայողի դիտողությունները (առկայության դեպքում)՝

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Արձանագրությունն ընթերցվեց բարձրաձայն, կազմված է փրկարարական ծառայողի խոսքերից։

Մասնակիցները հաստատում են արձանագրության ամբողջականությունն ու հավաստիությունը։

 

Խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայող՝

Անուն, Ազգանուն ______________________________________________

Ստորագրություն _______________________________________________

 

Փաստաբան (առկայության դեպքում)

Անուն, Ազգանուն ______________________________________________

Ստորագրություն _______________________________________________

 

Ծառայողական քննություն իրականացնող անձ՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 13

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Ծառայողական քննությանն առնչվող անձից բացատրություն վերցնելու մասին

 

Արձանագրությունը կազմվեց ___________________________________________________

(վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը)

 

Ծառայողական քննություն իրականացնող՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

________________________________________________________________________________

Ծառայողական քննությանն առնչվող անձ՝

Անուն, ազգանուն ________________________________________________________

Կարգավիճակ ___________________________________________________________

Կոնտակտային տվյալներ __________________________________________________

________________________________________________________________________________

 

Ծառայողական քննությանն առնչվող անձին պարզաբանվել են «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.30-րդ հոդվածով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները։ Այն է՝

Ծառայողական քննությանն առնչվող անձն իրավունք ունի՝

1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.

2) տեղեկանալու կանչման նպատակի մասին.

3) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ․

4) ներկայացնելու խախտում կատարելու մասին հիմնավորումներ, փաստաթղթեր.

5) միջնորդություն ներկայացնելու՝ խախտման վերաբերյալ այլ անձանցից բացատրություն պահանջելու համար։

Ծառայողական քննությանն առնչվող անձը պարտավոր է՝

1) տալ բացատրություններ ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ.

2) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը.

3) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով տալ բացատրություններ իր ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ:

Ծառայողական քննությանն առնչվող անձը ստորագրությամբ հաստատում է իր իրավունքների և պարտականությունների պարզաբանման փաստը․

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

________________________________________________________________________________

Բացատրությունը վերցվել է անհատապես, առանց ծառայողական քննության այլ մասնակիցների ներկայության։

Նախքան բացատրություն վերցնելը ծառայողական քննություն իրականացնող անձը պարզել է՝

1) տեղեկությունների ստացման աղբյուրը,

2) իրադարձությունների նկատմամբ բացատրություն տվողի անձնական ընկալումը,

3) հնարավոր շահագրգռվածությունը կամ կապը կողմերից որևէ մեկի հետ։

 

________________________________________________________________________________

Ծառայողական քննությանն առնչվող անձի ներկայացրած բացատրությունը

________________________________________________________________

(բառացի, առանց խմբագրման)

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Լրացուցիչ հարցեր և պատասխաններ

Հարց՝

______________________________________________________________

Պատասխան՝

______________________________________________________________

 

________________________________________________________________________________

 

Կցված նյութեր (առկայության դեպքում)

□ Փաստաթղթեր   □ Նկարներ   □ Ձայնագրություններ   □ Այլ

Նկարագրություն՝ _______________________________________________

 

________________________________________________________________________________

Ծառայողական քննությանն առնչվող անձի դիտողությունները (առկայության դեպքում)

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Ծառայողական քննությանն առնչվող անձը հաստատում է, որ

1) արձանագրված է իր բառացի խոսքը,

2) իրեն ընթերցվել է արձանագրության ամբողջ բովանդակությունը,

3) դիտողություններ ներկայացնելու համար տրամադրվել է հնարավորություն։

 

Ծառայողական քննությանն առնչվող անձ՝

Անուն, Ազգանուն ______________________________________________

Ստորագրություն _______________________________________________

 

Ծառայողական քննություն իրականացնող անձ՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 14

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Պ Ա Հ Ա Ն Ջ

 

Խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի բժշկական զննության կամ փորձանմուշ (ախտորոշիչ թեստ) հանձնելու վերաբերյալ

 

Պահանջ ներկայացնողը (ծառայողական քննություն/ուսումնասիրություն իրականացնող անձ)՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

Պահանջը ստացող փրկարարական ծառայողի տվյալները՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն)

 

Հիմք ընդունելով՝ «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.25-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2026 թվականի մայիսի 20-ի թիվ 2-Ն հրամանով հաստատված ____ հավելվածի ___-րդ կետը, և առաջնորդվելով ծառայողական քննության (ուսումնասիրության) նպատակներով՝

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ո Ւ Մ Ե Մ

 

Ծառայողական քննության (ուսումնասիրության) շրջանակներում Ձեր առողջական վիճակի, ալկոհոլ, թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ օգտագործած լինելու հավանականության, դրանցից կախվածություն ունենալու հանգամանքի պարզման նպատակով՝

1) անցնել բժշկական զննություն կամ

2) հանձնել փորձանմուշ/ախտորոշիչ թեստ։

Զննության անցկացման վերջնաժամկետ՝

Մինչև «___» __________ 20   թ., ժամը՝ ______։

Ձեզ պարզաբանվում է, որ զննության արդյունքներն օգտագործվելու են միայն ծառայողական քննության (ուսումնասիրության) շրջանակներում, որի վերաբերյալ կարող եք ներկայացնել միջնորդություններ կամ առարկություններ։

Դուք պարտավոր եք նշված ժամկետում ներկայանալ նշանակված բժշկական հաստատություն, անցնել զննությունն ամբողջական ծավալով, հանձնել պահանջվող փորձանմուշները։

Բժշկական զննությունից կամ փորձանմուշ հանձնելուց անհիմն հրաժարվելը համարվում է կոպիտ կարգապահական խախտում և հանդիսանում է ինքնուրույն ծառայողական քննության հիմք։

Պահանջը ստացել է, իրավունքներն ու պարտականություններն իրեն պարզաբանվել են։

 

Ծառայող՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Պահանջ ներկայացնող անձ՝

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 15

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

____________________________________________________________________________

 

«___» __________ 20   թ.

ք. Երևան

 

Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Տեղեկություն կամ փաստաթուղթ պահանջելու մասին

 

Ստացողը (մարմին, կազմակերպություն կամ անձ)

Անվանում _______________________________

Ստորաբաժանում ________________________

Պաշտոնատար անձ ______________________

Հասցե __________________________________

Կոնտակտային տվյալներ ____________________

 

Հիմք ընդունելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.24-րդ հոդվածի 1-ին մասը և «Փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու» կարգի տեղեկություններ պահանջելու կանոնները, ծառայողական քննության նպատակները և ընթացակարգային պահանջները, Ձեզնից պահանջվում է տրամադրել ստորև նշված տեղեկությունները կամ փաստաթղթերը։

 

Պահանջվող տեղեկությունները/փաստաթղթերը

1) ___________________________________________________________

2) ___________________________________________________________

3) ___________________________________________________________

Եթե առկա են համապատասխան հավելվածներ՝ նշում է կատարվում այդ մասին

□ Տրամադրեք պատճեններ

□ Տրամադրեք բնօրինակ տեղեկատվությունը` ուսումնասիրության համար

□ Այլ _______________________________________________________

Տրամադրման ձևը և վերջնաժամկետը

Խնդրում ենք տեղեկատվությունը/փաստաթուղթը տրամադրել՝

Մինչև «___» __________ 20 թ., ժամը՝ ______։

Տրամադրման նախընտրելի ձևը․

□ Էլեկտրոնային փոստով

□ Թղթային տարբերակով (ներկայացմամբ)

□ Ծառայողական կարգով փոխանցմամբ (Mulberry)

□ Այլ __________________________________________

Տեղեկությունները չտրամադրելու կամ ուշացման դեպքում՝ խնդրում ենք գրավոր ներկայացնել մերժման կամ ուշացման պատճառները։

 

_______________________________________________________________

(ստորաբաժանում)

_______________________________________________________________

(պաշտոն, կոչում)

_______________________________________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

ՁԵՎ 16

 

Ծառայողական քննության արդյունքներով հիմնավորված խախտումների վերաբերյալ վիճակագրական քարտ

 

1. Ընդհանուր տվյալներ

1) Վարույթի համարը __________________________________________________

2) Խախտման նկարագրությունը (հակիրճ) __________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

 ____________________________________________________________________

 

 2. Ծառայողական պարտականությունների հետ կապված խախտումներ

Համապատասխան տողում՝ վանդակի մեջ նշել խախտում կատարած ծառայողների

Ծառայողական քննության արդյունքներով՝

կիրառվել է տույժ

չի կիրառվել տույժ

գործուն աջակցություն

վաղեմություն

1)

Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

     

2)

Ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը

     

3)

Ծառայողական լիազորություններն անցնելը

     

 3. Կարգապահական կոպիտ խախտումներ

Համապատասխան տողում՝ վանդակի մեջ նշել խախտում կատարած ծառայողների քանակը

Ծառայողական քննության արդյունքներով՝

կիրառվել է տույժ

չի կիրառվել տույժ

Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ

վաղեմություն

1)

Մարդու կամ քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները խախտելը

     

2)

Փրկարարական ծառայողի պատիվն ու արժանապատվությունն արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը

     

3)

Իր կամ այլոց համար անօրինական եկամուտ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառով ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը

     

4)

Ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը

     

5)

Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը

     

6)

Ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը

     

7)

Գաղտնիության ռեժիմի ապահովման կանոնները խախտելը կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունն ապօրինաբար հրապարակելը կամ փրկարարական ծառայողների կամ այլ անձանց անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը կամ փոխանցելը կամ հաղորդելը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն այն անձանց, որոնք այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն

     

8)

Առանց հարգելի պատճառների մեկ կամ ավելի աշխատանքային օր ծառայության չներկայանալը, ինչպես նաև հերթապահության ընթացքում ծառայության չներկայանալը

     

9)

Ղեկավարի գրավոր և պատճառաբանված պահանջով ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը, ուսումնասիրության կամ ծառայողական քննության ընթացքում բժշկական զննությունից կամ փորձանմուշ հանձնելուց հրաժարվելը կամ ախտորոշիչ թեստ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը

     

10)

Ղեկավարի, հրամանատարի (անմիջական կամ ծառայությամբ միմյանց ենթակայության տակ չգտնվող փրկարարական ծառայողների՝ համատեղ ծառայություն նշանակող ղեկավարի (հրամանատարի) կողմից որոշված ղեկավարի) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները կամ հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը

     

11)

«Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված պահանջը խախտելը

     

12)

«Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված պահանջը խախտելը

     

13)

«Փրկարար ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը խախտելը

     

4. Բարեվարքության համակարգի տարրերի խախտումները այո / ոչ

   

 

- եթե «այո», ապա՝

 

Համապատասխան տողում՝ վանդակի մեջ նշել խախտում կատարած ծառայողների քանակը

Ծառայողական քննության արդյունքներով՝

 

կիրառվել է տույժ

չի կիրառվել տույժ

գործուն աջակցություն

վաղեմություն

1)

Վարքագծի կանոնները խախտելը

     

2)

Այլ սահմանափակումները չպահպանելը

     

3)

Անհամատեղելիության պահանջները խախտելը

     

4)

Շահերի բախման կանոնները խախտելը

     

5. Կոռուպցիոն բնույթ ունեցող խախտումներ (հանցագործության ենթադրյալ հատկանիշներ չպարունակող)

- Լրացվում է, եթե II, III կամ IV բաժիններում նախատեսված խախտումները պարունակում են կոռուպցիոն տարր այո / ոչ

   

 

- եթե «այո», ապա՝

 

Համապատասխան տողում՝ վանդակի մեջ նշել խախտում կատարած ծառայողների քանակը

1)

Պաշտոնեական դիրքը կամ դիրքից բխող ազդեցությունն անձնական կամ խմբային շահերի համար օգտագործելը

 

2)

Անձնական կամ խմբային շահի ազդեցությամբ որոշումների ընդունում

 

3)

Առավելության (արտոնության) տրամադրում ընտրված անձանց կամ ծանոթների

 

4)

Ֆավորիտիզմ (վերաբերում է որոշումների կայացման ժամանակ իշխանության ներկայացուցչի կողմից արտոնյալ վերաբերմունք ցուցաբերելուն որոշակի անձանց կամ խմբերի նկատմամբ՝ առանց օբյեկտիվ չափանիշների)

 

5)

Նեպոտիզմ (ֆավորիտիզմի հատուկ տեսակ է, երբ պաշտոնյաներն աշխատանքի ընդունելու և առաջխաղացման հարցում նախընտրում են իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին կամ մտերիմներին՝ առանց հաշվի առնելու նրանց որակավորումը)

 

6)

Թողտվություն (անհարկի զիջողական կամ անփույթ, անպատասխանատու վերաբերմունք, ներողամտություն որևէ անթույլատրելի, ապօրինի, դատապարտելի արարքի նկատմամբ)

 

7)

Այլ _______________________________________________________________________

(նշել տեսակը)

 

6. Խախտումը ծնող պատճառները և նպաստող պայմանները

Համապատասխան տողում՝ վանդակի մեջ նշել ընտրված բաժինը (բացառությամբ V-ի) և ընտրված կետը

 

1)

Անփութություն

 

2)

Մասնագիտական գիտելիքների և (կամ) կոմպետենցիաների պակաս

 

3)

Գերծանրաբեռնվածություն

 

4)

Պատասխանատվության ցածր մակարդակ

 

5)

Մասնագիտական հմտությունների կամ փորձի պակաս

 

6)

Ինքնավստահության չափազանցություն

 

7)

Գործընթացների անհստակություն կամ անորոշություն

 

8)

Ձևավորված սխալ կամ բացասական պրակտիկա

 

9)

Իրավակարգավորումների բացեր

 

10)

Տեխնիկական ոչ բավարար հագեցվածություն

 

11)

Անձնակազմի պակաս

 

12)

Անբավարար վերահսկողություն կամ դրա բացակայություն

 

13)

Աշխատանքային անբարենպաստ ռեժիմ, այդ թվում՝ ֆիզիկական կամ հոգեկան ծանրաբեռնվածություն

 

14)

Ոչ բարվոք բարոյահոգեբանական մթնոլորտի առկայություն

 

15)

Այլ _______________________________________________________________________

(նշել տեսակը)

 

                                             
Կազմեց՝

_________________________________________________

 (անուն, ազգանուն)

 

 ___________________________________________________________ 

(պաշտոն, կոչում)

 

______________________ 

 (ստորագրություն)

 «             »__________202  թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2026 թվականի մայիսի 20-ի

թիվ 2-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Ուսումնասիրությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն գործառույթ իրականացնող ստորաբաժանման (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանում) կողմից, որի նպատակը ծառայողական քննություն սկսելու բավարար հիմքերի առկայությունը պարզելն է։

2. Ուսումնասիրությունը հանդիսանում է ծառայողական քննություն սկսելու բավարար հիմքերի առկայությունը պարզելուն ուղղված՝ փաստական տվյալների հավաքագրման և իրավական գնահատման համար նախապատրաստական ինքնուրույն փուլ։

3․ Ըստ նախաձեռնող սուբյեկտի՝ ուսումնասիրությունը կարող է նախաձեռնվել՝

1) իրավասու ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ զեկուցագրի, դիմումի, գրության կամ ծառայողական քննություն սկսելու համար այլ փաստաթղթային հիմքի վրա համապատասխան մակագրություն կատարելով կամ ավարտված ծառայողական քննության մասով նոր երևան եկած հանգամանքների դեպքում՝ հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև ենթադրյալ խախտումը կատարած փրկարարական ծառայողի դիմումի վրա համապատասխան մակագրություն դնելով.

2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի (այսուհետ՝ Նախարար) որոշմամբ՝ առանձին հարցերի պարզաբանման նպատակով․

4․ Առանձին հարցերի պարզաբանման նպատակով Նախարարի որոշմամբ նախաձեռնված ուսումնասիրություն իրականացնում է իրավասու ստորաբաժանման ղեկավարի կողմից նշանակված ծառայողը։

5․ Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ընթացակարգը համարվում է ուսումնասիրության անցկացման ընդհանուր, իսկ 2-րդ ենթակետինը՝ հատուկ ընթացակարգ։

6․ Ուսումնասիրությունն իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Ժամկետի հաշվարկը ընդհանուր ուսումնասիրության դեպքում սկսվում է իրավասու ստորաբաժանման ղեկավարի կողմից ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ մակագրություն կատարելուն հաջորդող աշխատանքային օրվանից, իսկ հատուկ ընթացակարգի դեպքում՝ իրավասու ստորաբաժանման ղեկավարի կողմից ուսումնասիրությունն անցկացնելու վերաբերյալ կատարող կամ կատարողներ նշանակելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից։

7. Գործի ծավալներից կախված, ինչպես նաև արտաքին աղբյուրներից տեղեկության ստացման ժամկետներով պայմանավորված՝ ուսումնասիրություն իրականացնողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա իրավասու ստորաբաժանման ղեկավարի համապատասխան մակագրությամբ ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ առավելագույնը 5 աշխատանքային օրով։

8. Իրավասու ստորաբաժանման ծառայողն ուսումնասիրում է դիմումում, զեկուցագրում կամ գրության մեջ նշված հանգամանքները, անհրաժեշտության դեպքում պահանջում է լրացուցիչ տեղեկություններ կամ ապացույցներ, ինչպես նաև՝ ուսումնասիրությանը ներգրավում մասնագետ, փորձագետ կամ թարգմանիչ։

9․ Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունն իրականացնող անձը կարող է ուսումնասիրության առարկա հանդիսացող հարցերի պարզաբանման նպատակով փրկարարական համապատասխան ծառայողից պահանջել՝ անցնել բժշկական զննություն, հանձնել փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ։

10․ Ընդհանուր ընթացակարգով նախաձեռնված ուսումնասիրության պարագայում փրկարարական ծառայողից բժշկական զննություն անցնելու կամ փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պահանջ ներկայացնելու՝ ուսումնասիրություն անցկացնողի իրավասությունը ծագում է իրավասու ստորաբաժանման ղեկավարի՝ ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ մակագրությամբ։

11. Հատուկ ընթացակարգով նախաձեռնված ուսումնասիրության պարագայում փրկարարական ծառայողից բժշկական զննություն անցնելու կամ փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պահանջ ներկայացնելու՝ ուսումնասիրություն անցկացնողի իրավասությունը նախատեսվում է Նախարարի որոշմամբ։

12․ Ուսումնասիրություն անցկացնող անձը՝

1) սահմանված ժամկետներում անցկացնում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն.

2) պարզաբանում է ուսումնասիրությանը մասնակցող ծառայողի, մասնագետի, փորձագետի, թարգմանչի, այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները.

3) Նախարարի կամ իրավասու ստորաբաժանման ղեկավարի պահանջով նրանց ներկայացնում է ուսումնասիրության նյութերը և զեկուցում դրա ընթացքի մասին.

4) իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում պետական այլ մարմիններից, կազմակերպություններից, քաղաքացիներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր կամ տվյալներ պահանջելու վերաբերյալ համապատասխան գրության նախագիծ.

5) վերցնում է գործի համար նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր.

6) վերցնում է գրավոր կամ բանավոր բացատրություններ, այդ թվում՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ և դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն.

7) կատարում է զննություն.

8) նշանակում է փորձաքննություն.

9) վերցնում է փորձանմուշներ կամ ախտորոշիչ թեստ.

10) ներգրավում է մասնագետ, փորձագետ և թարգմանիչ.

11) իրավասու ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ուսումնասիրության ժամկետը երկարաձգելու մասին զեկուցագիր.

12) ուսումնասիրությունն ավարտելուց հետո արդյունքների վերաբերյալ կազմում է զեկուցագիր։

13․ Ուսումնասիրությունն անցկացնող անձը պարտավոր է՝

1) գործել բացառապես օրենքով և սույն կարգով սահմանված լիազորությունների շրջանակում.

2) ապահովել հավաքագրված տեղեկատվության ճշգրտությունը, գաղտնիությունը, ամբողջականությունը և օբյեկտիվությունը.

3) պահպանել ուսումնասիրության ժամկետները և ապահովել արդյունքների ժամանակին ներկայացումը։

14․ Փրկարարական ծառայողը, ում նկատմամբ իրականացվում է ուսումնասիրությունը, պարտավոր է կատարել ուսումնասիրություն անցկացնողի՝ օրենքով և սույն կարգով սահմանված պահանջները։

15․ Ուսումնասիրության ընթացքում բացատրություններ վերցնելու, մասնագետ, փորձագետ կամ թարգմանիչ ներգրավելու, փրկարարական ծառայողին բժշկական զննություն անցնելու կամ փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնել վերաբերյալ պահանջ ներկայացնելու և այն իրագործելու գործընթացները վերաբերելի մասով (mutatis mutandis) իրականացվում են ծառայողական քննություն իրականացնելու կարգով։

16․ Եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվում է դեպքի առերևույթ առկայությունը, ապա իրավասու ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին։

17․ Զեկուցագիրը ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը որոշում է կայացնում ծառայողական քննություն նշանակելու մասին։

18․ Եթե ուսումնասիրության արդյունքում չեն հաստատվում ծառայողական քննություն նշանակելու հիմքերը, ապա դիմում, զեկուցագիր կամ գրություն ներկայացրած անձին 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ծառայողական քննություն նշանակելու հիմքերի բացակայության մասին գրավոր պատճառաբանված պատասխան։ Պատասխանը կազմվում է ուսումնասիրությունն անցկացնողի զեկուցագրի հիման վրա։

19․ Գրավոր պատասխանը ներկայացնում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ ստորաբաժանման ղեկավարի տեղակալը։

20․ Ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տվյալները, անկախ կրիչի տեսակից, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության կամ փորձաքննության արդյունքները ծառայողական քննության շրջանակներում համարվում են ապացույցներ։

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2026 թվականի մայիսի 20-ի

թիվ 2-Ն հրամանի

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1․ Ծառայողական քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն գործառույթ իրականացնող ստորաբաժանման (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանում) ծառայողները տեխնիկական միջոցներ կարող են կիրառել, երբ դրանք անհրաժեշտ են՝

1) փաստական տվյալների ամբողջական, ճշգրիտ և օբյեկտիվ ստացման համար.

2) ծառայողական քննության ընթացքում կատարվող գործողությունների ընթացքը փաստաթղթավորելու համար.

3) ապացույցների անվտանգության և անփոփոխելիության ապահովման համար.

4) հետագայում քննության նյութերը վերանայելու կամ վերլուծելու համար։

2․ Տեխնիկական միջոցներ կարող են կիրառվել նաև այն դեպքերում, երբ ծառայողական քննության մասնակիցն առողջական վիճակի, անհաղթահարելի ուժի, արտակարգ իրավիճակի կամ այլ հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ծառայողական քննություն իրականացնողի հրավերով:

3․ Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հիմքերը կիրառելի են՝

1) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից կամ ծառայողական քննությանն առնչվող անձից բացատրություն վերցնելու դեպքում․

2) մասնագետի խորհրդատվությունը ստանալու կամ դրա շուրջ բացատրություն վերցնելու դեպքում․

3) փորձագետից՝ նրա կողմից տրամադրված եզրակացության հետ կապված բացատրություն վերցնելու դեպքում․

4) թարգմանչի հետ աշխատանքի դեպքում։

4․ Իրավասու ստորաբաժանման ծառայողները տեխնիկական միջոցներ կարող են կիրառել նաև ուսումնասիրության ընթացքում։

5. Տեխնիկական միջոցների կիրառումն իրականացվում է հետևյալ փուլերով՝

1) տեխնիկական միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ որոշման ընդունում՝ այս փուլում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնողը ընդունում է որոշում, որը պետք է ներառի տեխնիկական միջոց կիրառելու հիմնավորումը.

2) տեխնիկական միջոցի ընտրություն` այս փուլում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնողը ընտրում է այն միջոցը, որը համաչափ է առաջադրված նպատակին, ունի անձնական տվյալների պաշտպանությանը նվազ միջամտության աստիճան և կարող է առավելագույնս ապահովել ստացվելիք տվյալների հավաստիությունը․

3) տեխնիկական միջոցի օգտագործում՝ այս փուլում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացնողը նախքան տեխնիկական միջոցով գործողությանն անցնելը ծառայողական քննության մասնակցին իրազեկում է իր իրավունքների և պարտականությունների մասին և ստանում է ծառայողական քննության մասնակցի համաձայնությունը տեխնիկական միջոցի օգտագործման համար․

4) գործընթացի թղթային արձանագրում՝ այս փուլում ծառայողական քննություն իրականացնողի կողմից տեխնիկական միջոցի օգնությամբ կատարված ծառայողական քննության գործընթացը ենթակա է փաստաթղթային արձանագրման՝ նշելով՝

ա․ տարին, ամիսը, ամսաթիվը․

բ․ ժամանակահատվածը․

գ․ կիրառված տեխնիկական միջոցը․

դ․ ստացված տվյալների կարճ բնութգիրը․

5) տվյալների պահպանություն և կցում գործին՝ այս փուլում ծառայողական քննություն իրականացնողի կողմից տվյալները պահպանվում են համապատասխան կրիչի վրա այնպես, որ հնարավոր լինի՝

ա․ հաստատել դրանց իսկությունը․

բ․ ապահովել դրանց վերարտադրությունը․

գ․ ապահովել դրանց՝ փոփոխություններից զերծ լինելու պաշտպանվածությունը։

6․ Ծառայողական քննություն իրականացնողը կարող է տեխնիկական միջոցներով, այդ թվում համացանցային հաղորդակցության ծրագրերով, բացատրություն վերցնել, եթե՝

1) բացատրություն տվողն ունի ժամանակավոր անաշխատունակություն կամ առողջական խնդիր, որը խոչընդոտում է նրա ֆիզիկական ներկայությանը վարույթն իրականացնող մարմնում․

2) առկա է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես անհնար է դարձնում ներկայանալը․

3) սահմանված է արտակարգ իրավիճակ, որի պայմաններում տեղաշարժը սահմանափակված է կամ վտանգավոր․

4) անձը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս կամ այլ հարգելի հանգամանքների պատճառով ֆիզիկապես չի կարող ներկայանալ․

5) բացատրություն տվողը ներկայանալու դեպքում կարող է վտանգել իր կամ այլ անձանց առողջությունն ու անվտանգությունը ։

7․ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքով, սույն կարգի շրջանակներում, ծառայողական քննություն իրականացնողն է գնահատում ծառայողական քննության մասնակցի կողմից ծառայողական քննությանն անձամբ չներկայանալու հանգամանքների հարգելի լինելը, ինչպես նաև՝ այն, թե որքանով է հեռավար ձևն արդյունավետ կամ որքանով է ապահովում ստացվելիք տվյալների ճշգրտությունը։

8․ Եթե բացատրությունը վերցվում է ձայնագրությամբ կամ տեսաձայնագրությամբ, ապա քննություն իրականացնողը՝

1) նախապես տեղեկացնում է անձին տեխնիկական միջոց կիրառելու մասին․

2) հաստատում է անձի ինքնությունը տեխնիկական կապով․

3) արձանագրում է կիրառված ծրագրի տեսակը։

9․ Տեխնիկական միջոցներով հեռավար բացատրություն վերցնելու դեպքում իրականացվում են հետևյալ լրացուցիչ գործողությունները՝

1) անձի ինքնության հաստատում, որը կատարվում է՝

ա․ անձնագրի կամ ծառայողական վկայականի ցուցադրմամբ

բ․ կամ նույնականացնող այլ տվյալների հաստատմամբ՝ հնարավորության դեպքում․

2) կապի պայմանների ստուգում, որի ընթացքում ստուգվում է կապի որակը, արձանագրման հնարավորությունը, չեզոք միջավայրում գտնվելը (որպեսզի երրորդ անձ չմիջամտի)․

3) ձայնագրության կամ տեսաձայնագրության իրականացում՝ այս դեպքում ձայնագրությունը կամ տեսաձայնագրությունը պահվում է նույն կարգով, ինչ մյուս տեխնիկական նյութերը՝ ապահովելով դրանց անփոփոխելիությունը․

4) արձանագրության կազմում, որում նշվում են՝

ա․ կիրառված տեխնիկական միջոցի տեսակը․

բ․ հեռավար բացատրության հիմքը․

գ․ տեխնիկական կապի միջոցով ստացված տվյալների հակիրճ նկարագրությունը․

5) արձանագրությանը կցում համապատասխան կրիչը։

10. Տեխնիկական միջոցներով բացատրություն վերցնել չի թույլատրվում, եթե՝

1) ակնկալվում է ստանալ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություններ․

2) դրա դեմ առարկում է բացատրություն տվողը․

3) դա նվազեցնում է քննության լիարժեքությունն ու օբյեկտիվությունը․

4) կան անհաղթահարելի տեխնիկական խոչընդոտներ․

5) անձի ինքնությունը չի կարող հստակ հաստատվել․

6) կա վտանգ, որ երրորդ անձը կարող է ազդել բացատրություն տվողի վրա։

11․ Տեխնիկական միջոցները ծառայողական քննության ընթացքում կիրառվում են միայն այն ծավալով, որն անհրաժեշտ է ծառայողական քննության նպատակների իրականացման, ապացույցների ապահովման և քննության օբյեկտիվության պահպանման համար։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2026 թվական: